Զինվորները վստահեցնում են` «դուխը» բարձր է, ոչ մի թիզ հող թշնամուն. նոր տեսանյութ

972
(Թարմացված է 12:29 06.10.2020)
Պատերազմի 10-րդ օրն է, զինվորները բազմապատկված ոգևորությամբ ու վստահությամբ կանգնած են առաջնագծում։ Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել։

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում գտնվող զինվորները վստահեցնում են՝ իրավիճակը լիովին վերահսկվում է, հակառակորդի բոլոր փորձերն անհաջողության են մատնվում։

«Հակառակորդը հարձակվել է մեր դիրքերի ուղղությամբ, տվել ենք արժանի հակահարված, անձնակազմի «դուխը» բարձր է, եթե հաջորդ անգամ փորձի նույն գործողություններն անել, անակնկալի է գալու»,- մի քիչ խզված, բայց խրոխտ ձայնով ասում է զինվորներից մեկը։

Զինծառայողներից մեկն էլ պատմում է՝ առավոտյան հակառակորդը հարձակվեց դիրքերի ուղղությամբ, բայց իրենք տեղում են, չեն նահանջում ու պատրաստ են մինչև վերջ կռիվ տալ հանուն հայրենիքի։

«Հակառակորդի երեք տանկը մեր թիկունքից էր եկել, հասել մեր կացարանի մոտ, երկու ԲՄՊ խոցել ենք, հիմա իրավիճակը նորմալ է, սահմանն էլ վերահսկվում է»,- ավելացնում է սպաներից մեկը։

Մեկ ուրիշն էլ վստահեցնում է` ամեն ինչ վերահսկվում է։

«Եկանք` մեր զինվորների կողքին լինենք, որ ոչ մի թիզ հող չտանք մեր թշնամուն»։

Հայրենիքի պաշտպանները հայ ժողովրդին ի լուր հայտարարում են՝ անհանգստանալ պետք չէ, հաղթանակը մերն է լինելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

972
թեգերը:
տեսանյութ, Զինվոր, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Վարչապետի մարտակոչից հետո կամավորների հոսքը կենտրոնական հավաքակայան չի դադարում
«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ
Վերջին 1 տարում զորացրվածները կարող են մարզային զինկոմիսարիատներ գնալ. ՏԿԵՆ
Քեզ շատ եմ սիրում, խնդրում եմ` արի. Արցախը պաշտպանող զինվորները նամակ են ստացել երեխաներից

Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին

71
(Թարմացված է 21:33 30.10.2020)
Փրկարարները խոստովանում են՝ տարբեր իրավիճակներում են կյանքը վտանգում մարդկանց կյանքը փրկելու համար, հիմա էլ են նույնը անելու, պայքարելու են հանուն հայրենիքի և հաղթանակով վերադառնալու են տուն։

Առաջնագիծ մեկնեց կամավորագրված փրկարարների գումարտակը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ մինչ առաջնագիծ մեկնելը նրանք համապատասխան վերապատրաստում են անցել։ Մարզումներն անցկացվել են ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իր անմիջական ու ամենօրյա հսկողության ներքո։

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է... Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- փրկարարներին ռազմաճակատ ճանապարհելիս մաղթել է ԱԻՆ նախարարը։

Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ասում է՝ փրկարարի առաքելությունը մարդկանց պաշտպանելն է, հիմա էլ փրկարարները ձեռքը զենք են վերցնում իրենց առաքելությունն իրականացնելու համար։

«Փրկարարն իր եղբայրների, քույրերի, բանակի հետ ուս ուսի տված պայքարում ու պայքարելու է մեր հայրենիքի ազատության, անկախության ու երջանիկ ապագայի համար։ Լուրջ հաղթանակներ են ունենալու»,- խոստանում է գեներալ-մայորը։

Փրկարարները նշում են՝ լիովին պատրաստ են, տարիներ շարունակ այլ իրավիճակներում վտանգել են իրենց կյանքը՝ մարդկանց փրկելու համար, հիմա պայքարելու են հանուն հայրենիքի, հանուն բոլորի ապագայի։

Խոստանում են՝ կրկին մարդկանց կյանքեր են փրկելու, հաղթանակած ու առանց կորուստների հետ են գալու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

71
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Արցախ
Ըստ թեմայի
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում

Մեծ ոգևորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին. նորօրյա հերոսը

361
(Թարմացված է 18:59 30.10.2020)
Թշնամու հատուկջոկատայինները ցանկանում էին շրջափակման մեջ գցել հայ զինծառայողներին, բայց փոխարենն իրենք ջախջախվեցին։

Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի նորօրյա հերոսներին։ Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը ներկայացվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի թշնամական չորս տանկ խոցելու համար։ Բայց հերոսական դրվագները միայն թշնամական ոչնչացված տանկերը չեն, իր վաշտով մի քանի անգամ ջարդուփշուր է արել թշնամական հարձակվող խմբերին։

«Ամսի 13-ին՝ առավոտյան 5-ից, հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում մեր վրա, առավոտյան 6:40–ին տեսա, թե ինչպես է խումբն իջնում բլրի վրայից։ Հրաման տվեցի, կրակ բացեցինք, հետո մոտեցանք ու կոտորեցինք խմբին»,- պատմում է Սարիբեկյանն ու նշում՝ հարձակումը կրկնվել է, նրանց ջախջախումը` նույնպես։

Նշում է՝ նրանց նպատակն էր շրջափակման մեջ գցել իրենց, ոչնչացնել ու առաջ շարժվել։ Դա նրանց չի հաջողվել, թշնամու հատուկջոկատայինները հերթական անհաջողությունն են կրել։

«15-20 մետրի վրա է եղել մարտը։ Մեծ ոգևորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին, թե չէ ինքը մեզ էր սպանելու»,- ասում է նա։

Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

361
թեգերը:
Պատերազմ, Արցախ, հերոս, տեսանյութ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
Հմուտ և կազմակերպված գործողություններով ջախջախել են թշնամուն․ նորօրյա հերոսները
Արցախ

Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել

0
(Թարմացված է 22:31 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` արցախահայությունը չի կարող խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց` եթե աշխարհի որևէ անկյունում մինչև այսօր կան մարդիկ, որոնք կարծում են, թե Արցախը չունի լեգիտիմ իրավունքներ ոչնչացնելու այն օբյեկտներ, որտեղից ենթարկվում է ագրեսիայի, ապա նրանք սխալվում են։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ Արցախի խաղաղ բնակչությունն է թիրախավորվում

«Եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության՝ շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն։ Ադրբեջանը դրանք ավելի թիրախային օգտագործում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ հաստատ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, ծննդատանը սխալմամբ չէին հարվածել։

Այսքանից հետո խոսել այն մասին, թե արցախահայությունը կարող է խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում, Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում։

«Ինչպես պետք է հադրութցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- շեշտեց նա։

0
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ