Վարչապետի մարտակոչից հետո կամավորների հոսքը կենտրոնական հավաքակայան չի դադարում

1082
(Թարմացված է 08:30 06.10.2020)
Տղաների խոսքով՝ ճակատից ստացվող լուրերն այնքան ոգևորող են, որ շտապում են օր առաջ մարտական ընկերների կողքին լինել, հաղթանակի պատմության կերտմանը մասնակցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին 1 տարում զորացրվածներին ուղղված մարտակոչից հետո Երևանի կենտրոնական հավաքակայանում երիտասարդների հոսքը չի դադարում։ Հայրենիքին պարտադիր ժամկետային ծառայությունն ամիսներ առաջ մատուցած երիտասարդները շտապում են կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում կամավորագրվող երիտասարդներից մի քանիսը պատմում են իրենց տրամադրության, ոգևորության մասին։

«1 տարի առաջ եմ ավարտել ծառայությունս, չէի կարողանում գնալ և որպես կամավոր, և որպես պահեստազորային։ Վարչապետի կոչին հետևելով՝ առանց մեկ վայրկյան մտածելու տանից հագնվել ու դուրս եմ եկել»,- պատմում է կամավորագրվող երիտասարդներից մեկը։ Պատասխանելով այն հարցին, թե տանն ինչպես ընդունեցին իր որոշումը՝ ասում է՝ ընտանիքում հայրենիքի պաշտպանության համար պայքարող զինվոր լինելը նոր բան չէ։ Ավագ եղբայրը պահեստազորային է, հայրն էլ արդեն տասնութ տարի է զինվորական։

«Բավականին շատ գործեր ունեմ, գնամ, արագ ավարտենք ու շուտ հետ գամ»,- ասում է նա ու շտապում վայրկյան առաջ իր անունն ավելացնել կամավորների ցուցակում։

Երիտասարդներից մյուսն էլ պատմում է, որ ընդամենը հունվարին է զորացրվել։ Պատերազմի հենց սկզբից շտապել էր զինկոմիսարիատ կամավորագրվելու, սպասում էր իր հերթին, ու այն եկավ.

«Ամեն վայրկյան լինում է հաղթանակ, ամեն վայրկյան... Ես ունեմ ընկերներ ռազմի դաշտում, որոնք պայքարում են, որոնցից լավ լուրեր ենք լսում»,- ասում է երիտասարդներից մեկ ուրիշը։ Նա ընդգծում է՝ ոգևորող լուրերն այնքան շատ են, որ շտապում է հենց առաջին ավտոբուսով մեկնել ռազմաճակատ։

«Հասկանալի է, որ հիմա ամենակարևոր պահն է։ Երբ 3 միլիոնն 90 միլիոնի դեմ է կռվում, ուրեմն արդեն հաղթել ենք»,- եզրափակում է կամավորագրված երիտասարդը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում մարտակոչով դիմեց վերջին 1 տարում զորացրվածներին ներկայանալ կենտրոնական հավաքակայան և միանալ հանուն հայրենիքի պայքարին։ Նա նշել էր՝ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորահավաքի, բայց նրանք են ամենամարտունակ մեր ռեսուրսը։

«Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը, սա մի նոր Սարդարապատ է։ Սա ոչ թե ուղղակի Արցախի հարցն է, այլ հայոց ցեղասպանությունը շարունակելու հարց է։ Մենք մեր ժողովրդին պետք է պաշտպանենք ցեղասպանությունից։ Եթե ոտքի չկանգնենք, ենթարկվելու ենք ցեղասպանության»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

Վարչապետի մարտակոչից հետո կամավորագրվել էր նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը։

1082
թեգերը:
Հայաստան, զորակոչ, Արցախ
Ըստ թեմայի
Փաշինյանը զանգել է Պուտինին. քննարկվել է ԼՂ հակամարտության խնդիրը
Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ
Առաջնագծում կայուն հաջողություններ ունենք․ Արայիկ Հարությունյանն ամփոփել է օրը

7-8 հոգով 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ջախջախել. տեսանյութ

57
(Թարմացված է 23:36 30.10.2020)
Ուրախ են, որ թույլ չեն տվել իրենց ընկերների թափած արյան տեղում ադրբեջանական դրոշ ծածանվի։

Մինչև հրադադարի լուրը սահման էր հասնում, թշնամին արդեն կրակում էր։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում։ Ասում են՝ սեպտեմբերի 27-ից սկսած՝ ոչ մի հանգիստ օր չի եղել։

Ամենածանրը սեպտեմբերի 29 -ին էր. բացի հրետանային կրակից, թշնամին որոշեց դիվերսիոն հարձակում իրականացնել։

«Մոտ 200 հոգանոց խումբը, երկու ուղղությամբ բաժանված, հարձակում իրականացրեց։ Առաջինը հարձակվեց այս դիրքի ուղղությամբ, ներթափանցեց խրամատ։ Մոտ 2-3 ժամ տևած մարտից հետո նահանջել են»,- պատմում է զինծառայողներից մեկն ու նշում՝ նահանջ անվանելը չափազանցված է, քանի որ խուճապահար փախչում էին՝ իրենց հետևից նաև զենք, զինամթերք թողնելով։

Փախչել ոչ բոլորն են հասցրել. միջդիրքային տարածությունում թշնամու մարմիններ կան, յոթ դիվերսանտ էլ խրամատում են վնասազերծվել։ Նրանց մարմինները գրեթե մեկ ամիս անց մեր զինծառայողները հողով են ծածկել, քանի որ սկսել էին քայքայվել։

Ասում են՝ դիվերսանտների շարքում միայն ադրբեջանցիներ չէին, տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային։ Զինգրքույկներից են իմացել։ Վնասազերծվածների թվում կապիտան, մայոր, ավագ լեյտենանտ, լեյտենանտ կան։

«Մեր մի ժամկետայինն իրենց 200-300 հոգուն կարող է կանգնեցնել»,- ասում է զինծառայողներից մեկը։

Այս դիրքում կորուստներ էլ են ունեցել։ Ուրախալին այն է, որ դիրքը պահել են, թույլ չեն տվել, որ ընկերների թափած արյան տեղում ադրբեջանական դրոշ ծածանվի։

Կամավորներն էլ են միացել զինծառայողներին։ Խոստանում են՝ թույլ չեն տալու հակառակորդն այս հողին տիրանա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

57
Ըստ թեմայի
«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

56
(Թարմացված է 23:20 30.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Տղա է» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

56
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը

Չտապալված դրոշը կամ Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ

0
(Թարմացված է 23:48 30.10.2020)
  • Մարտակերտ
  • Մարտակերտ
  • Մարտակերտ
  • Военнослужащий у памятника Гегама Манукяна в Мартакерте (30 октября 2020). Карабах
  • Մարտակերտ
  • Մարտակերտ
Ադրբեջանը հոկտեմբերի 29-ին հարվածներ է հասցրել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներին ու հարակից գյուղերին։ Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Լուսանկարներում երևում է, թե ինչ տեսք ունի Մարտակերտը հոկտեմբերի 30-ին։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

 

0
  • Մարտակերտ
    © Sputnik / Илья Питалев

    Մարտակերտ

  • Մարտակերտ
    © Sputnik / Илья Питалев

    Մարտակերտ

  • Մարտակերտ
    © Sputnik / Илья Питалев

    Մարտակերտ

  • Военнослужащий у памятника Гегама Манукяна в Мартакерте (30 октября 2020). Карабах
    © Sputnik / Илья Питалев

    Военнослужащий у памятника Гегама Манукяна в Мартакерте (30 октября 2020). Карабах

  • Մարտակերտ
    © Sputnik / Илья Питалев

    Մարտակերտ

  • Մարտակերտ
    © Sputnik / Илья Питалев

    Մարտակերտ