Ի՞նչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը

649
(Թարմացված է 00:29 06.10.2020)
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արցախյան պատերազմում ադրբեջանական կողմի ռազմավարությանը, կիրառվող զինատեսակներին և սպառազինությանն առնչվող որոշ խնդիրներին։

Վահագն Սարոյանի դիտարկմամբ` Ադրբեջանը պատերազմական գործողությունների առաջին իսկ օրից կիրառում է հարձակողական զինտեխնիկա, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ականանետներ, տանկեր ու զրահամեքենաներ, ծանր հրետանի և այդ ամենին աջակցում է ռազմական ավիացիան։ Ընդ որում` ադրբեջանցիների կողմից թիրախավորվում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակը, այլև խաղաղ բնակչությունը, իսկ օգտագործվող սպառազինության մեջ կան այնպիսի զինատեսակներ, որոնք միջազգային կոնվենցիաներով արգելվում են կիրառել խաղաղ բնակավայրերի դեմ։

«Դրանք այնպիսի զինատեսակներ են, որոնք նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի և ռազմավարական օբյեկտների, բայց ոչ երբեք խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման համար։ Քանի որ ադրբեջանական զինուժի տեղակայման վայրերը շատ մոտ են բնագծին, հետևաբար իրենց հեռահարությամբ թիրախավորում են ոչ այնքան առաջնագիծը, որքան թիկունքը, ինչի հետևանքով առաջանում են մեծ ավերածություններ, գրանցվում մարդկային զոհեր»,– նշում է փորձագետը։

Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը

Սարոյանի խոսքով` մենք գործ ունենք արկածախնդիր հակառակորդի հետ, որը շրջանցում է միջազգային կոնվենցիաները։ Տարածքը նմանատիպ զինատեսակներ կիրառելու առումով շատ փոքր է, և Ադրբեջանի զինված ուժերի առջև դրված խնդիրը կայծակնային պատերազմի ռազմավարությամբ առաջնորդվելն էր, սակայն նրանց գործողությունները հենց սկզբից արժանացան լուրջ և արդյունավետ դիմադրության։ Հայկական բանակն իրականացրել է նաև պատժիչ գործողություններ։

Վիրավոր Ստեփանակերտը. ի՞նչ տեսք ունի քաղաքը հրետակոծությունից հետո

Փորձագետը զրույցի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից կիրառված զինատեսակներին, տվել դրանց ընդհանուր բնութագիրն ու մատնանշել օգտագործման դեպքում հնարավոր հետևանքները։

Ծուղակն են ընկել. Ադրբեջանն ավելի քան 200 սպանված զինծառայող է թողել մարտադաշտում

649
թեգերը:
Զենք, Վահագն Սարոյան, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Sputnik զրույց (192)
Ըստ թեմայի
Հերոսական դրվագներ ռազմաճակատից. շարքային Մարգարյանը թշնամու 2 ՍՈւ-25 ինքնաթիռ է խոցել
Հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Ինչպես է մայոր Արամայիս Թևանյանը խոցել հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա

Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ

1642
(Թարմացված է 21:08 25.10.2020)
Առաջին անգամ հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ի կիրառությունից մոտ չորս ամիս է անցել։

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը գործողության մեջ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է հայկական հարվածային ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ։

«Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ …»,- գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` մեկ հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԹՍ–ն մանրամասն չի երևում կադրում։

Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, նախարարը կրկին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

1642
թեգերը:
Հայաստան, անօդաչու թռչող սարք, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
Ադրբեջանը մեկ օրում զրկվել է երկու ՏՕՍ-1–ից, տասնմեկ ԱԹՍ–ից, տվել 75 զոհ

Թշնամական զինուժը շարունակում է կորուստներ կրել. տեսանյութ

421
(Թարմացված է 17:29 25.10.2020)
Պատերազմի 28 օրերի ընթացքում թշնամուն պատճառվել է կենդանի ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ։

Հայկական զինուժը շարունակում է հաջողությամբ ոչնչացնել թշնամական ուժերը, մեծ կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել։

«Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան». այսպես են վերնագրել տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արցախյան կողմը դպուկ, հաշվարկված, ճշգրիտ հարվածով խոցում հակառակորդի զրահատեխնիկան։ Վերջին կադրերում երևում են այրվող տեխնիկան, ապա դրանից տարածվող խիտ, սև ծուխը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

421
թեգերը:
տեսանյութ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հակառակորդի ինքնաթիռը հարվածել է Ստեփանակերտին. տեսանյութ
Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը. տեսանյութ
«Սալյուտ ա անում». հայկական կողմը «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ է խոցել. տեսանյութ
Երևան

Տեղումների դեռ չսպասեք. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 15:01 25.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսմամբ` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի արձանագրվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրեմոտ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոր տվյալներ. Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանը վաղուց է պատրաստվել և Թուրքիայի աջակցությամբ

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 26–ի գիշերը սպասվում է 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկայնի ժամերին կլինի +24...+26 աստիճան։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

0
թեգերը:
Անձրև, Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում