ՊԲ–ն կրկին հակառակորդի հենակետեր է ոչնչացրել. տեսանյութ

1118
(Թարմացված է 15:35 04.10.2020)
Տեսնայութում երևում է` ինչպես են զինծառայողները դիպուկ կրակով խոցում առաջ շարժվող զրահատեխնիկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է հայ զինծառայողների իրականացրած մարտական գործողություններից մի դրվագ։

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի մարտական հենակետերն ու մարտական տեխնիկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կից ներկայացված տեսանյութում երևում է` ինչպես են մեր զինծառայողները ոչնչացնում թշնամու հենակետերը և դիպուկ կրակով խոցում առաջ շարժվող զրահատեխնիկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

1118
թեգերը:
հենակետ, տեսանյութ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Դավիթ Տոնոյան
Եթե կարիք լինի, ավելի մեծ քաղաքների կհարվածենք. Արցախի նախագահը ժամանակ է տվել Ադրբեջանին
Ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածել, թե Արցախի նախագահը վիրավորվել է
Ավերված շինություններ, այրված խանութ ու ավտոմեքենա... Ստեփանակերտ, հոկտեմբերի 4

Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել

3
(Թարմացված է 10:22 05.03.2021)
Որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին

 

3

ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին

126
(Թարմացված է 23:13 04.03.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել մայրաքաղաքում` պարզելու համար, թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինչ գիտեն մեր քաղաքացիները և ինչպես են տրամադրված։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։

Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։

Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։

Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։

90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։

«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

126
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, ընդդիմություն, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը