Ստեփանակերտում հրետակոծության հետևանքով խանութ ու պահեստ են այրվել. տեսանյութ

572
(Թարմացված է 22:48 03.10.2020)
ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատները պայքարում են կրակի դեմ։ Ավելի վաղ Ստեփանակերտում վնասվել էին արտակարգ իրավիճակների նախարարության շենքն ու բնակելի տները:

Ստեփանակերտում ադրբեջանական զինուժի հարվածի հետևանքով խանութ և պահեստ է այրվել: ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատները պայքարում կրակի դեմ:

Արցախի Հանրապետության մայրաքաղաքում հրետանային հարվածից հետո այրվել է խանութն ու շինանյութերի պահեստը, պայթյունից պոկվել է հարևան բնակելի տան պատուհանները:

«Իզվեստիան» գրում է, որ ևս մեկ արկ ընկել է Ստեփանակերտի էլեկտրակայանի վրա: Դրանից հետո հրդեհ է բռնկվել, ենթադրաբար, առանց լույսի է մնացել քաղաքի մեծ մասը։

Ավելի վաղ Ստեփանակերտում վնասվել էին արտակարգ իրավիճակների նախարարության շենքն ու բնակելի տներ:

Ադրբեջանը հատել է բոլոր կարմիր գծերը. ռազմական փորձագետը` թշնամու կիրառած զենքերի մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

572
թեգերը:
տեսանյութ, խանութ, հրդեհ, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
Ըստ թեմայի
Ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտը հրետակոծությունից հետո. տեսանյութ
«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո
«Մի կերպ ենք շենքից դուրս եկել». Ստեփանակերտի բնակիչը պատմում է հրետակոծության մասին

«Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը». Դունամալյան

176
(Թարմացված է 17:12 22.01.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, իշխանության ու ընդդիմության ներսում տեղի ունեցող գործընթացներին և արտահերթ ընտրությունների հեռանկարին։

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը, և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն՝ նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։ 

«Անգամ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ելույթ ունեցող վարչապետը չի հասկանում, որ երկրում քաղաքական առումով իրողություններ են փոխվել, որ այն պոպուլիզմը, որը նա օգտագործում էր մինչպատերազմյան շրջանում, արդեն չի գործում։ Այսօր քաղաքական, տնտեսական և սոցիալական անորոշությունն ընդհանրապես դժվարացնում է ամբողջ իրավիճակի վերլուծությունը, բայց ակնհայտ է, որ մենք դեռ որոշ ժամանակ ապրելու ենք մի իրադրությունում, երբ կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, ինչը կարող է բերել նրան, որ հասարակության ներսում առանձին խմբեր կարող են գնալ ինքնակազմակերպման»,– նշեց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` շատ կարևոր է, թե խաղի կանոններն ինչպես են հստակեցվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ բուն ընտրությունը քաղաքական գործընթաց է, որի ժամանակ, ըստ քաղաքագետի, ոչինչ պետք չէ բացառել, և հատկանշական է, որ շատ դեպքերում քաղաքական գործիչները փորձում են պաշտպանել իրենց շահերը, որոնք այդքան էլ կապված չեն պետական շահերի հետ։        

176
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Նորայր Դունամալյան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան
Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին

Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին

121
Արձակագիր, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Շուշիի հայկական ծագումնաբանությանը, քաղաքի էթնիկ ու դեմոգրաֆիական նկարագրին, ինչպես նաև Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։

Բակուր Կարապետյանի հավաստմամբ` գոյություն ունեն բազմաթիվ փաստեր` կոթողներ ու արձանագրություններ, որոնք աներկբայորեն վկայում են Շուշի քաղաքի հայկական ծագումնաբանության մասին։ Փաստագրական նյութերից շատերը տեղ են գտել Կարապետյանի հեղինակած և օտար լեզուներով թարգմանված աշխատություններում։

«Տարակուսելի է, որ նույնիսկ ՀՀ վարչապետի մակարդակով արված հայտարարությունների շնորհիվ կասկածի տակ է դրվում Շուշիի հայկական պատկանելությունը, և թվում է, որ դա նույնիսկ կարող է պատվեր լինել, թեկուզ Իլհամ Ալիևի կողմից, մինչդեռ պատմական քաղաքի հայկական ծագումնաբանությունը նույնիսկ ամենափոքր վիճարկման թեմա չէ»,– նշում է արձակագիրը։

Կարապետյանի տեղեկացմամբ` «Շուշի» հիմնադրամի կողմից պատմական քաղաքում և հարակից տարածքներում կատարվել են չափագրումներ, հաշվառվել են պատմամշակութային արժեք ներկայացող կոթողներն ու հուշարձանները, որոնց գոյությունն ու հետագա ճակատագիրը վտանգված են ադրբեջանական օկուպացիայից հետո։

Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին

Հետևաբար, Կարապետյանի պնդմամբ, գիտակրթական հանրությունը, պետական ատյանները միջազգային կառույցների ու համապատասխան կազմակերպությունների օժանդակությամբ պետք է հետամուտ լինեն Շուշիի մշակութային ժառանգության պահպանմանը, որպեսզի այն չոչնչացվի ադրբեջանցի վանդալների կողմից։ 

«90% ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով». Փաշինյան

121
թեգերը:
Բակուր Կարապետյան, հայկական, մշակույթ, Շուշի
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը
«Շուշին ծախածն ընդդեմ Շուշին ազատագրածների». բողոքի ակցիա` Քոչարյանի դատական նիստից առաջ
«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում` Շուշիում միասին ենք եղել». Օհանյանը մանրամասներ հայտնեց
Արխիվային լուսանկար

Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները

0
Պաշտպանության բանակը ներկայացրել է մի շարք զինվորների սխրանքը։ Տղաները չեն խնայել անգամ իրենց կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։ 

Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:

«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին

Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:

Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:

Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով:

Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, հերոս, թշնամի, Պատերազմ