«Մի կերպ ենք շենքից դուրս եկել». Ստեփանակերտի բնակիչը պատմում է հրետակոծության մասին

495
Կինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշում է, որ երեխաները հիմա գյուղից գալիս են, որ ուղարկի Երևան, ինքը սակայն ոչ մի տեղ չի գնալու իր տնից։

Ստեփանակերտի բնակիչը Sputnik Արմենիայի թղթակցին պատմում է, թե ինչպես է սկսվել հրետակոծությունը։

«Երեկոյան ժամը 6–ն անց էր, երբ լսվեց պայթյունի ձայնը, ամեն ինչ մթնեց, մի կերպ ենք շենքից դուրս եկել, վնասվել էր»,–պատմում է կինը։

Նրա խոսքով`երեխաներին գյուղ էր ուղարկել, ինքն էր միայն տանը։ «Երեխաներս հիմա գյուղից գալիս են, որ ուղարկեմ Երևան, ես ոչ մի տեղ չեմ գնալու իմ տնից»,–շեշտում է կինը։

Նշենք, որ սեպտեմբերի 27–ից հետո ադրբեջանական զինուժը Ստեփանակերտը կրկին հրետակոծեց երեկ`հոկտեմբերի 2–ին։ Այսօր` հոկտեմբերի 3–ին, Արցախի մայրաքաղաքի հրետակոծությունը շարունակվել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

495
թեգերը:
հրետակոծություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
Ըստ թեմայի
Հայկական զինուժը հերոսաբար ոչնչացնում է հարձակվող թշնամու դիրքերը. տեսանյութ
Առանց ինտերնետի, բայց ոչ սոված. ինչպես են կանայք Արցախի ապաստարանում «տուշոնկա» տաքացնում
Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել. ՀՀ ՊՆ խոսնակ

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

3
(Թարմացված է 15:02 23.01.2021)
Թաթուլը միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Ինքն էլ պատերազմը սկսվելուն պես զինվորագրվել ու Արցախ է մեկնել։

Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։

Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։

2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ

3
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները

«Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը». Դունամալյան

178
(Թարմացված է 17:12 22.01.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, իշխանության ու ընդդիմության ներսում տեղի ունեցող գործընթացներին և արտահերթ ընտրությունների հեռանկարին։

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը, և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն՝ նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։ 

«Անգամ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ելույթ ունեցող վարչապետը չի հասկանում, որ երկրում քաղաքական առումով իրողություններ են փոխվել, որ այն պոպուլիզմը, որը նա օգտագործում էր մինչպատերազմյան շրջանում, արդեն չի գործում։ Այսօր քաղաքական, տնտեսական և սոցիալական անորոշությունն ընդհանրապես դժվարացնում է ամբողջ իրավիճակի վերլուծությունը, բայց ակնհայտ է, որ մենք դեռ որոշ ժամանակ ապրելու ենք մի իրադրությունում, երբ կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, ինչը կարող է բերել նրան, որ հասարակության ներսում առանձին խմբեր կարող են գնալ ինքնակազմակերպման»,– նշեց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` շատ կարևոր է, թե խաղի կանոններն ինչպես են հստակեցվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ բուն ընտրությունը քաղաքական գործընթաց է, որի ժամանակ, ըստ քաղաքագետի, ոչինչ պետք չէ բացառել, և հատկանշական է, որ շատ դեպքերում քաղաքական գործիչները փորձում են պաշտպանել իրենց շահերը, որոնք այդքան էլ կապված չեն պետական շահերի հետ։        

178
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Նորայր Դունամալյան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան
Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին