Արցախի պաշտպանության բանակը կադրեր է հրապարակել առաջնագծից, Արցախի պաշտպանական դիրքերից: Տեսանյութում ներկայացվում է հայկական բանակի ռազմական առօրյան:
«Հիմնական խնդիրն առաջնագիծը պահել է և ոչ մի քայլ հետ»,- ՊԲ լրատվաան ծառայության նկարահանող խմբի հետ զրույցում ասում են առաջնագում կանգնած զինծառայողները:
«Չունենք ոչ մի ընկճված զինվոր, ոչ մի դուխից ընկած զինվոր, տղերքը պատրաստ են մինչև վերջի շունչը կռվելու»,- ասում է նա: Ստորաբաժանման հրամանատարն էլ իր անթաքույց զարմանքն է հայտնում իր ենթակաների մարտական որակների վերաբերյալ:
«Հակառակորդի բոլոր կրակակետերը խոցում են գերազանց, անձնակազմի տրամադրվածությունը գերգերազանց մակարդակի վրա է»,- ասում է նա:
Զինվորներից մեկն էլ արցախյան բարբառով ու ժպիտը դեմքին ավելացնում է. « Տանկ էլ լինի, թխելու ենք, խնդիր չոնինք»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 91 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան
Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։
Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։
Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։
2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։
«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։
Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը, և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն՝ նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։
«Անգամ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ելույթ ունեցող վարչապետը չի հասկանում, որ երկրում քաղաքական առումով իրողություններ են փոխվել, որ այն պոպուլիզմը, որը նա օգտագործում էր մինչպատերազմյան շրջանում, արդեն չի գործում։ Այսօր քաղաքական, տնտեսական և սոցիալական անորոշությունն ընդհանրապես դժվարացնում է ամբողջ իրավիճակի վերլուծությունը, բայց ակնհայտ է, որ մենք դեռ որոշ ժամանակ ապրելու ենք մի իրադրությունում, երբ կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, ինչը կարող է բերել նրան, որ հասարակության ներսում առանձին խմբեր կարող են գնալ ինքնակազմակերպման»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` շատ կարևոր է, թե խաղի կանոններն ինչպես են հստակեցվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ բուն ընտրությունը քաղաքական գործընթաց է, որի ժամանակ, ըստ քաղաքագետի, ոչինչ պետք չէ բացառել, և հատկանշական է, որ շատ դեպքերում քաղաքական գործիչները փորձում են պաշտպանել իրենց շահերը, որոնք այդքան էլ կապված չեն պետական շահերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. 2020թ. հունվարի 22-ին Արցախի կառավարության շենքում կայացել է Արցախի առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն, այսպես ասած, հետախուզական բնույթ ունի»,–ասել է հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանը։
Նրա խոսքով` առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են գործնական առօրյայի մի մասը։
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ նշել է, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն:
Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում: