Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»

196
(Թարմացված է 15:49 01.10.2020)
«Դրախտի դարպասները ֆիլմը» չի ցուցադրվի Մոսկվայի 42-րդ կինոփառատոնում։ Միջոցառման կազմակերպիչների որոշումը իրարանցում է առաջացրել ոչ միայն հայկական, այլև ռուսական մամուլում։

Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում ու Եվրոպայում, գլխավոր դերակատարներից են ֆրանսաբնակ Տատյանա Սպիվակովան (Վլադիմիր ու Սաթի Սպիվակովաների դուստրը), ամերիկհայ դերասանուհի Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Ռիխարդ Զամելը, Նինա Կրոնյագերը և այլ դերասաններ։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշում է, որ նման որոշումները շատ բացասաբար են անդրադառնում կինոփառատոնի հեղինակության վրա: Միջոցառման կազմակերպիչների այս որոշմանը արդեն վատ են արձագանքել կինոարվեստի գործիչներն աշխարհի տարբեր երկրներից։

«Նման որոշում չի կարելի կայացնել առանց նախազգուշացման, առանց նախնական քննարկման։ Ոչ մի փառատոնի կազմակերպիչ իրավունք չունի անտեսել հանդիսատեսի կարծիքը և ինքնուրույն դատելու ֆիլմի բովանդակության մասին։ Առավել ևս, որ ղարաբաղյան պատերազմը ֆիլմի սյուժետային գծի միայն մի փոքր մասն է։ Այն ֆիլմ է համամարդկային արժեքների մասին, որտեղ կա դրամա, կարոտ, հիշողություններ, խոստում, սեր», - ասաց նա։

Նման միջոցառումների կազմակերպիչները, նրա խոսքով, չպետք է սադրանքի տրվեն, չի կարելի է թույլ տալ, որ քաղաքականությունն արվեստ ներխուժի։

Անդրադառնալով Մոսկվայի կինոփատառոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազգոլովի պարզաբանմանը` Խզմալյանը նշեց, որ նման հիմնավորումները պետք է վիրավորական լինեն հենց կազմակերպիչների համար։

Նշենք, որ Ռազգոլովն ասել էր, որ այդ որոշումը կապված է արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում էսկալացիայի հետ։ Այլկերպ ասած`ֆիլմը հանվել է, որպեսզի Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիներ միջև բախում չլինի։

Նշենք, որ «Դրախտի դարպասները» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նույնպես չի համաձայնել Մոկսվայի կինոփառատոնի կազմակերպիչների հետ ու ասել է, որ ֆիլմ իր մեջ ատելություն կամ քաղաքական քարոզչություն չունի։

«Ցավալի է, որ փառատոնը քաղաքական մթնոլորտի ազդեցության տակ է ընկնում, ոչ թե կինոարվեստն է առաջ տանում։ Ուզում եմ, որ երեխաներս մեծանան խաղաղ երկրում ու չմտածեն պատերազմի հետևանքների մասին։ Սրտանց ցավակցում են այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներն բախումների ընթացքում», - գրել է նա Instagram-ի իր էջում։

Ֆիլմի գլխավոր հերոս, լրագրող Ռոբերտ Ստենվալը Արցախ է գալիս 2016 թվականի գարնանը ՝ պատերազմի մասին տեսանյութ պատրաստելու համար։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա հանդիպում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիրոսյանին ։ Պարզվում է, որ Սոֆյան անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ով գերեվարվել էր 1992-ին Թալիշ գյուղի գրավման ժամանակ, և որին Ռոբերտը չի փորձել փրկել գերությունից ։ Բացի այդ, Էդգար Մարտիրոսյանի ռազմի դաշտում արած լուսանկարները նա հետագայում վերագրել է իրեն։

Բոլոր կարևոր իրավիճակներում եզդի եղբայրները մեր կողքին են եղել. Արցախի նախագահ

«Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Երևանում և Ստեփանակերտում 2019–ի հոկտեմբերին, իսկ ամերիկյան պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում 2020թ.-ի մարտին: Ֆիլմի թրեյլերը կարելի է դիտել YouTube-ում:

196
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Մոսկվա, կինոփառատոն, կինո, Հայաստան
Ըստ թեմայի
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները
Փարիզում կկայանա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան
(0:44 / 5.00Mb / просмотров видео: 276)

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

119
(Թարմացված է 15:59 20.06.2021)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրատեղմաս էր գնացել մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստեց մեքենան և հեռացավ։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

© Sputnik
Լեւոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

119
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Արմեն Չարչյանն ազատության մեջ է. տեսանյութ

169
(Թարմացված է 09:17 20.06.2021)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր բավարարել է պաշտպանների բողոքը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

Քիչ առաջ պրոֆեսոր Չարչյանը դուրս է եկել «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

169
թեգերը:
Դատարան, բժիշկ, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը բերման է ենթարկվել. քրեական գործ է հարուցվել
Արմեն Չարչյանը ճնշում է գործադրել աշխատակիցների նկատմամբ. ՀՔԾ
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Արմեն Չարչյան

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

18
(Թարմացված է 15:59 20.06.2021)
Արմեն Չարչյանը հայտնում է, որ երբ ձերբակալված է եղել` 37 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել է. հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետռում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։

«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։

Նա նշեց նաև, որ պետք է մի կողմ դնել, թե ով է ինքը և հարցը դիտարկել իրավական տեսանկյունից։ Չարչյանը պատմեց, որ ամեն ինչին նաև մի փոքր հումորով է պետք վերաբերվել։ «37 տարվա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ձերբակալության 2 օրերի ժամանակ առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել եմ` հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։ Շատ լավ հանգստացել եմ»,–ասաց Չարչյանը։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ անանուն հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու առիթ` այդ դեպքում ստուգողական գործողություններ են անում և միայն դրանից հետո արձանագրված արդյունքները կարող են քրգործի առիթ դառնալ։ Այսինքն` օրինական կերպով քրգործ հարուցելու մասին խոսք չկա։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

18
թեգերը:
Ձերբակալություն, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Արմեն Չարչյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս