Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը. նոր տեսանյութ

1341
(Թարմացված է 10:13 29.09.2020)
Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հայկական ԶՈւ–ի հերթական հաջողությունը։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է հակառակորդի հերթական կորուստների մասին` այդ մասին տեսանյութ հրապարակելով։

«Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացումը»,–տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայկական զինված ուժերի ճշգրիտ և հաշվարկված հարվածների շնորհիվ ադրբեջանական հենակետերն ու զրատեխնիկան մոխրանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Հնարավոր է՝ Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի Արցախի հետ. Լիլիթ Մակունց

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 49 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

1341
թեգերը:
զինտեխնիկա, տեսանյութ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել
ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների ֆինանսավորումը. Քերոբյան

40
ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ռազմարդյունաբերության ներկա վիճակի մասին` համեմատելով այդ ոլորտը պատերազմի դաշտում տեղի ունեցած ռազմական գործողությունների իրական պատկերի հետ։ 

ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի դիտարկմամբ` այն ամենը, ինչ ժամանակին ներկայացվել է ցուցահանդեսներում և հիմա կա մեր զինանոցում, գործող նմուշներ են, ունեցել ենք նաև սերիական արտադրանք, որը նույնպես կիրառվել է արցախյան պատերազմում։ Այդուհանդերձ, Քերոբյանի առաջին տպավորության համաձայն`աչքի է զարնել թերի համալրվածությունը, քանի որ շատերը չեն ունեցել տեսադիտարկման սարքեր, կապի միջոցներ, այլ սպառազինություն և հանդերձանք, ինչը թույլ կտար ամբողջությամբ բավարարել մեր ռազմական կարիքները։

«Բանակի սպառազինության համալրումը ՊՆ–ի համապատասխան վարչությունների գործն է, որի պլանավորումը դուրս էր իմ լիազորությունների շրջանակից` չնայած և՛ նախկինում, և՛ հիմա, ռազմարդյունաբերությունը շարունակական ճնշում է գործադրում, որպեսզի հայրենական արտադրանքը գնվի բավարար քանակով և մատակարարվի Զինված ուժերին, որպեսզի բավարարվեն բոլոր կարիքները»,– նշեց ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը։

Քերոբյանի կարծիքով` արցախյան պատերազմում տեղական սպառազինությունն օգտագործվել է ոչ բավարար քանակով, թեև նա տեսել է և՛ հանդերձանքը, և՛ զինատեսակները։ Ըստ նրա` կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի մարտավարությամբ է կիրառվել մեր զինանոցը, արդյո՞ք հասու են եղել բոլոր միջոցները։

Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են 24/7 ռեժիմով

Մասնագետի գնահատմամբ` առաջին հերթին պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների և արտադրական զարգացումների ֆինանսավորումը, և պատահական չէ, որ այս տարի առաջին անգամ պետական բյուջեում ռազմարդյունաբերական, արտադրական կարողությունների համար նախատեսված էր զգալի գումար։   

Ինչ վիճակում է հայկական ռազմարդյունաբերությունն այս օրերին. մեկնաբանում է նախարարը

40
թեգերը:
Հայաստան, ռազմարդյունաբերություն
Ըստ թեմայի
«Շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա». ՊՆ խոսնակ
Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը
Վերջին երկու տարում գնված զենքը այս պատերազմի ժամանակ չի կրակել. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ

Պատերազմից հետո զինծառայողներին և ընտանիքներին հատկացնելու համար պետք է մոտ 80 մլրդ դրամ

58
(Թարմացված է 20:23 01.12.2020)
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հիմնադրամի շահառուներին փոխհատուցում տալու գործընթացին և հիմնադրամ մուտքագրվող գումարներին։

 

Մեսրոպ Մանուկյանի փոխանցմամբ` հիմնադրամն այժմ կանգնել է որոշակի խնդիրների առջև։ Ըստ նրա` Արցախյան պատերազմը չպլանավորված ծանր հետևանքներ թողեց ոչ միայն մեր երկրի տնտեսության, անվտանգության, այլև զոհված, անհայտ կորած և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցող հիմնադրամի վրա։  

«Զոհվածներին վերաբերող ոչ պաշտոնական թվերը պտտվում են մոտ հինգ հազարի շուրջ։ Եթե անգամ արձանագրենք չորս հազարը, դրան գումարած անհայտ կորածներին առնչվող  թվաքանակը` շուրջ հինգ հարյուր հոգի և յոթ հազար հաշմանդամներին, ապա այս պահին հիմնադրամի կողմից նրանց հատկացվելիք միանվագ գումարը կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, այնուհետև ամեն ամիս նվազագույնը 200 հազար դրամ 20 տարվա կտրվածքով։ Ուստի ստացվում է այնպես, որ շատ անսպասելի կերպով հիմնադրամն արդեն ունենում է տասը հազարից ավելի շահառու»,– նշեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը։ 

Մանուկյանի տեղեկացմամբ` հիմնադրամի մուտքերը ստեղծումից առ այսօր կազմել են շուրջ 34 միլիարդ դրամ և տեսանելի է, որ ի հայտ է եկել ահռելի մեծ ճեղքվածք, քանի որ նոր շահառուներին միանվագ գումար տրամադրելու համար անհրաժեշտ է առնվազն 80 միլիարդ դրամ, մինչդեռ հիմնադրամն ի զորու չէր առ այսօր հավաքագրել այդքան մեծ գումար։ Ըստ նրա` հատկացվող պարտադիր գումարներից զատ նվիրատվությունների քանակը եղել է շատ ավելի քիչ։ 

Մանուկյանը կոչով դիմեց հայրենակիցներին, որպեսզի ակտիվորեն միանան նվիրատվություններ հատկացնելու գործին և դրանով իսկ ստեղծեն զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելու իրական հնարավորություն։ Ըստ նրա` միանշանակ պետք է մեծացնել նվիրատվությունների քանակը։     

 

58
թեգերը:
Զոհ, Վիրավոր, Արցախյան պատերազմ, փող, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, զինծառայող
Ըստ թեմայի
Ում և ինչպես պետք է դիմեն պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներն ու կամավորները
Հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների
Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում
Կոնստանտին Սիվկով

Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից

0
Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները:

Բանախոսներ`

  • Կոնստանտին Սիվկով, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ռազմական գիտությունների դոկտոր, տեղեկատվական քաղաքականության հարցերով ՌՀՀԳԱ փոխնախագահ, պաշտոնաթող կապիտան,
  • Վիկտոր Մուրախովսկի, ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ, պաշտոնաթող գնդապետ, «Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր։

Մոդերատոր`

ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո:

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք հղել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

0