Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

3305
(Թարմացված է 23:28 27.09.2020)
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: 

Արցախի պաշտպանության նախարարությունը «Գոյամարտ» խորագրով տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են։

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կադրերում երևում է ոչ միայն ոչնչացված ադրբեջանական զրահատեխնիկան, այլև առգրավված զենք–զինամթերքը։ Ըստ կադրերի` կարելի է հաշվել մոտ 2 տասնյակին հասնող դիակներ, երևում են նաև ադրբեջանցիների անուն–ազգանունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հակառակորդի ևս մեկ անօդաչու սարք է խոցվել. տեսանյութ

3305
թեգերը:
Ադրբեջան, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

278
(Թարմացված է 23:39 27.10.2020)
Ադելիան Սոչիում հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի երրորդ փուլը` վաստակելով 207.18 միավոր և դառնալով առաջատար։

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սոչիում հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ռուսաստանի Առաջին ալիքը տեսանյութ է հրապարակել 13-ամյա աղջկա ելույթից։

Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի երրորդ փուլը` վաստակելով  207.18 միավոր և դառնալով առաջատար։

Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի պատանեկան գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է: Նա պատանեկան առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Արցախցի կինը Երևանում լույս աշխարհ է բերել ութերորդ երեխային. լուսանկարներ

278
թեգերը:
Արցախ, հաղթանակ, գեղասահք, երեխա, հայ, Սոչի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար
«Լոխ լյավա, տարալընք». «Շենգավիթ» ԲԿ–ում արդեն 15 արցախցի փոքրիկ է ծնվել
Երևանում արդեն 107 արցախցի է ծնվել

Քողարկող ցանցեր` զինվորների համար. կանայք անգործ չեն մնում

123
(Թարմացված է 18:50 27.10.2020)
Գրողների միությունում այս օրերին աշխատանքը եռում է։ Միության դահլիճում հավաքված կանայք փորձում են ինչ–որ կերպ օգտակար լինել առաջնագծում կանգնածներին։

Գրողներ, իրավաբաններ, թենիսիստ, թարգմանիչ` տարբեր մասնագիտության տեր կանայք հավաքվել են Հայաստանի գրողների միությունում և զինվորների համար քողարկող ցանցեր են գործում։ Նախաձեռնության հեղինակը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է իր գրող ընկերների հետ, որոնք նախորդ շաբաթվանից ՊՆ–ի հետ համագործակցելով անցել են գործի։

Գրողների միության նիստերի դահլիճում հավաքված կանանցից յուրաքանչյուրն իր գործն ունի` մեկը կտրում է կտորները, մյուսը` հյուսում, մեկ ուրիշն էլ հյուսածի վրա նոր կտորներ է ավելացնում։

Գործելու ընթացքում կանանց խոսակցության թեման հիմնականում պատերազմն է։

–Պատերազմի թեմայով հեքիաթ կգրե՞ք,–նրանցից մեկը հարցնում է հեքիաթագիր Սաթենիկ Ղազարյանին։

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Գործից չկտրվելով` Ղազարյանը գլխով դրական նշան է անում։ Նկատում ենք` Ղազարյանի մատը գործելուց արդեն վնասվել է, մի փոքր վերք եղել, բայց կինը չի էլ ուզում խոսել այդ մասին։ «Կարևորը` մեր հոգիներում ցավող վերք չունենանք»,–հավելում է Ղազարյանը։

Մեկ ցանց գործելը 4-5 օր է տևում, որն ավարտելուն պես կանայք անցնում են հաջորդին։

Արդեն մեկ օր է, ինչ գրողներին միացել է նաև Մարտակերտից ժամանակավորապես Երևան տեղափոխված Արմինե Բեգլարյանը։ Արմինեն մարտական է տրամադրված, ակտիվորեն գործի է անցել։ Նրա հայրը, եղբայրները, հորեղբայրներն առաջնագծում են` գուցե ցանցերը հենց նրանց էլ պետք կգան։ Արմինեն միայն հաղթանակի ակնկալիք ունի և վստահ է` հարազատները հենց հաղթանակով են տուն վերադառնալու։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

Մատենադարանի աշխատակից թարգմանիչ–էքսկուրսավար Արուսյակ Իսրայելյանը նույնպես միացել է կամավորների խմբին և ոգևորված գործում է։ Ասում է` սահմանին կանգնած տղաները պետք է հանգիստ լինեն` թիկունքն ամուր է, անհամբեր սպասում են նրանց ողջ–առողջ վերադարձին։

Ի դեպ, կտորեղեն ունեցողները` հատկապես կանաչ, կարող են տանել Գրողների միություն։

Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ

123
թեգերը:
Կին, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում
Հարսանիք Շուշիում. Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է կայացել
Աննա Հակոբյանը կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

100
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

100
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ