Վրաստանում ավարտվեց «Արժանի գործընկեր 2020»-ը. ի՞նչ էին անում ՆԱՏՕ-ի զինվորականներն այնտեղ

47
(Թարմացված է 13:05 22.09.2020)
«Արժանի գործընկեր» զորավարժությունը հինգերորդ անգամ է անցկացվում Վրաստանում։ ՆԱՏՕ-ն խոստանում է Վրաստանին իր շարքերն ընդունել, սակայն ժամկետների մասին չի խոսում, ու Վրաստանը շարունակում է սպասել։

Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր  2020» զորավարժությունները։ Մանևրերին մասնակցելու համար հավաքվել էին մոտ 3 հազար զինվորական ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու բուն Վրաստանից։ ԱՄՆ դեսպանն ասել է, որ երկրներն ուզում են համատեղ ջանքերով բարելավել մարտական պատրաստականություն ու սատարել անվտանգ մթնոլորտի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում։ Բայց ի՞նչ է իրականում թաքնված ամպագոռգոռ հայտարարությունների հետևում։ Ինչու՞ են ՆԱՏՕ-ի զինվորականները զորաշարժեր մշակելու համար ընտրել հենց Վրաստանը։ Ու ի՞նչ են Ռուսաստանում մտածում զորավարժությունների մասին։

Զիվորականները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ մշակում էին «զորքային համատեղելիության» պլանը։

Վազիանի ռազմաբազայում տեղի ունեցած զորավարժությանը մասնակցում էր գրեթե 2,8 հազար մարդ հենց Վրաստանից, նաև Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից ։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ միացյալ զորքերը պաշտպանվում էին ու հարձակվում`կիրառելով հրաձգություն։

«Մենք ժամանել ենք արտաքին ու ներքին ներուժն ամրապնդելու համար ու արեցինք դա։ Դաշտային կոմբինացված մարզումները, որոնք դուք այսօր տեսաք, հիանալի օրինակ է, թե ինչպես հինգ երկիր կարողացան գալ այստեղ, հարձակվել, շարժվել ու փոխներգործել որպես միասնական միջազգային ուժ»,–ասել է զորավարժությունների ղեկավար Ջեյսոն Ֆրայմանը։

Կազմակերպիչներն ասում են, որ իրենց նպատակն է բարելավել Վրաստանի Զինված ուժերի,  ԱՄՆ-ի ու գործընկեր երկրների մարտական պատրաստվածությունը, նաև իբր պահպանել կայուն ու անվտանգ մթնոլորտը Սև ծովի շրջանում։ Սակայն փորձագետները վստահ են, որ իրականում զորավարժություններ այլ նպատակ են հետապնդում։

ԱՄՆ-ն նույնիսկ ինքն է «բերանբացություն» արել։ «Այդ զորավարժությունները ոչ միայն արտաքին ու ներքին ներուժի բարելավման համար են, դրանք, չնայած համավարակին, նաև կազմակերպված զորավարժություններ անցկացնելու ցուցադրական քայլ են, հստակ զգուշացնող ուղերձ բոլոր ագրեսորներին»,– ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

Ագրեսորի մասին խոսելիս՝ ԱՄՆ-ն ի նկատի ունի Ռուսաստանին ու օգտագործում է Վրաստանի տարածքը՝ Մոսկվայի վա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար։

Փոխարենը ՆԱՏՕ-ն խոստանում է Վրաստանին իր շարքերն ընդունել, սակայն ժամկետների մասին չի խոսում, ու Վրաստանը շարունակում է սպասել։

ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ասել է, որ Մոսկվան համաձայն չէ Թբիլիսիի դիրքորոշման հետ ու կարծում է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները միայն սրում են իրավիճակը։

47
թեգերը:
ՆԱՏՕ, ԱՄՆ, Վրաստանի Հանրապետություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են

Ո՞ւր են հույզերդ․ Էթերի Տուտբերիձեն նախատել է Ադելիա Պետրոսյանին

6
(Թարմացված է 14:42 03.03.2021)
Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության եզրափակիչում գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երրորդ տեղն է գրավել:

Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։

«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։

Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:

«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար

Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

6
թեգերը:
գեղասահք, Էթերի Տուտբերիձե, Ադելիա Պետրոսյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

27
(Թարմացված է 14:04 03.03.2021)
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։

«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են

27
թեգերը:
Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, թմրամիջոցներ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի
Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել