Միջադեպ ԱԺ-ում. նախարարի հրաժարականի պահանջով պաստառը թույլ չեն տվել տանել դահլիճ

126
(Թարմացված է 13:08 16.09.2020)
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ծանոթանալով պաստառի գրությանը, անվտանգության ծառայողներին հրահանգել է պաստառը չթողնել նիստերի դահլիճ:

Այսօր Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի, Գևորգ Գորգիսյան և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Ընդդիմադիր պատգամավորները փորձում էին իրենց հետ ԱԺ նիստերի դահլիճ տանել «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառը։ Բայց ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս, ծանոթանալով պաստառի գրությանը, անվտանգության ծառայողներին հրահանգեց պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ:

Դրանից հետո անվտանգության աշխատակիցները հրեցին Գորգիսյանին` թույլ չտալով պաստառը ներս տանել։

Միջադեպը հարթվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությունից հետո։ Ընդդիմությանը թույլ տվեցին ներս մտնել պաստառով:

Ինչպես արդեն հայտնել էինք, նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ ինքը դեռ «Ելք» խմբակցության պատգամավոր էր, ԱԺ էր բերել հրավառ նյութեր և ակցիա իրականացրել, իսկ իրեն թույլ չեն տալիս ԱԺ նիստերի դահլիճ բերել մի «անմեղ» պաստառ։

ՀՅԴ-ի դեմ քրգործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է. Արայիկ Հարությունյան

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութեր ներս բերելուն, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում և այդպես ստացվեց»,- արձագանքեց ԱԺ նախագահը` խոստանալով պարզել եղելությունը։

126
թեգերը:
Հրաժարական, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, ԱԺ, ընդդիմություն
Ըստ թեմայի
«Ես չեմ վախենում նման բաներից». նախարարը`իր հրաժարականի պահանջի մասին
«Հայ եկեղեցու պատմության» հարցով նախարարը և կաթողիկոսը հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է

Հաճախորդի լոյալությունը` բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտ

7
(Թարմացված է 23:30 22.09.2020)
Տնտեսագետ Հայկ Մանասյանն ու «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի վարող Արամ Չախոյանը զրուցել են հաճախորդի լոյալության մասին։

Հաճախորդի լոյալությունն այսօր մրցակցային միջավայրի պայմաններում բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ 

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում Հայկ Մանասյանը ներկայացնում է, թե իրականում ինչ է հաճախորդի լոյալությունը, որքան կարևոր է դա բիզնեսի առաջխաղացման համար, ինչ օգուտներ կարելի է ակնկալել հաճախորդների լոյալությունից և ինչ մեթոդներով կարելի է հասնել բարձր լոյալության։

«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում

7
թեգերը:
հաճախորդ, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Որոնք են գնորդների վարքագծային հիմնական փոփոխությունները ռեցեսիայի պայմաններում
Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում
Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա

«Կովկաս 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

70
(Թարմացված է 18:40 22.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական մանրակրկիտ բժշկական ստուգում է անցել։

Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Կովկաս – 2020» մեծածավալ միջազգային զորավարժությունները։ Հարավային ռազմական շրջանի հինգ զորավարժարաններում ու Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում կանցկացվեն ծավալուն մանևրներ, որոնց կմասնակցեն 80 հազար ռուսաստանցի զինվորական ու ավելի քան հազար միավոր տեխնիկա։

Համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրված նաև ավելի քան հազար զինվորական Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից ու Պակիստանից։ 6 երկրներից ժամանած հյուրերը որպես դիտորդ հետևելու են մանևրների ընթացքին։

Որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Շրի Լանկայի ներկայացուցիչները։

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական խիստ բժշկական ստուգում է անցել։

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

Զորավարժությունների առաջին փուլում հրամանատարությունն առանձնակի ուշադրություն կդարձնի բոլոր մասնակից երկրների զինվորականների փոխներգործության մշակմանը, նաև ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպմանը, հակաօդային պաշտպանությանը, թիկունքային ու տեխնիկական ապահովմանն ու կապին։

Երկրորդ փուլում զինվորականներն օդային ուժերի, հրետանու ու ավիացիայի մասնակցությամբ կհարթեն զորքերի կառավարումը համատեղ մարտական գործողություններ իրականացնելու ընթացքում։ 

Սև ծովի նավատորմը, Կասպից ծովի ֆլոտիլիան ու Իրանի ՌԾՈՒ-ն նաև ծովային մարտի մի քանի դրվագ կխաղարկեն։

«Կովկաս-2020» զորավարժությունների գլխավոր նպատակն է համատեղ պաշտպանական գործողությունների մշակումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ դրանք ուղղված չեն որևէ պետության դեմ ու չպետք է լարեն միջազգային իրադրությունը։

Այդ պատճառով էլ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, բոլոր մանևրներն անցկացվում են երկրի խորքում։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

70
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում