Գիտես` սաղ կյանքս վարչապե՞տ եմ եղել. Փաշինյանը խորոված է սարքել տավուշցի երեխաների համար

133
(Թարմացված է 21:07 14.09.2020)
Ողջունելով երեխաներին իր հարկի տակ՝ Նիկոլ Փաշինյանը բաժակ է բարձրացնում՝ հույս հայտնելով, որ երեխաներն ապագայում կկարողանան բարձրակարգ կրթություն ստանալ ու վերադառնալ հարազատ գյուղեր՝ ապրելու ու աշխատելու այնտեղ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Այգեպար գյուղերի մի խումբ երեխաների:

Facebook-ում վարչապետի  պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ներկայացվում է, որ մինչ երեխաները կժամանեն, Նիկոլ Փաշինյանը փայտ է մանրացնում, օջախ պատրաստում, որպեսզի հյուրասիրություն կազմակերպի հյուրերի համար:

Տեսանյութում ներկա են նաև վարչապետի կինը` Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը:

Փաշինյանի կինը պատմում է, որ հուլիսյան դեպքերից հետո, երբ այցելել էր Տավուշի մարզ, բոլոր այն երեխաներին, ում հետ անձամբ շփվել է, խոստացել է հրավիրել իրենց տուն:

«Խոստացե՞լ ես, որ ես իմ ձեռքով պիտի խորոված անեմ»,- կնոջ խոսքն ընդմիջում է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փոքրիկ հյուրերի համար պատրաստում է այն ուտեստը, որն իր ընտանիքի համար է պատրաստում, ու որը նրանք ամենաշատն են սիրում:

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Տեսանյութում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է վարչապետը պատրաստում խոստացած խորովածը և կատակում.

«Բա գիտես` սաղ կյանքս վարչապե՞տ եմ եղել»:

Ու մինչ վարչապետը խորոված է պատրաստում, նրա փոքրիկ հյուրերը խաղում են իր դստեր հետ:

Իսկ երբ գալիս է հյուրասիրության ժամը, վարչապետն իր պատրաստած խորովածն անձամբ՝ ավագ որդու հետ միասին, մատուցում են սեղանների շուրջ նստած երեխաներին:

Ողջունելով երեխաներին իր հարկի տակ՝ Նիկոլ Փաշինյանը բաժակ է բարձրացնում՝ հույս հայտնելով, որ երեխաներն ապագայում կկարողանան բարձրակարգ կրթություն ստանալ ու վերադառնալ հարազատ գյուղեր՝ ապրելու ու աշխատելու այնտեղ:

«Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ գյուղերի տրամադրությունը փոխվի ու ապագային պայծառ նայեք դուք»,- ասում է վարչապետը` շնորհակալություն հայտնելով նաև ծնողներին՝ ՀՀ սահմաններն ամուր պահելու համար:

Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը

Ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը երեխաների համար շրջայց է կազմակերպել կառավարական առանձնատանը՝ ներկայացնելով վարչապետի կեցության պայմանները:

Իսկ հրաժեշտին վարչապետի տիկինը երեխաներին է հանձնել նվերներ՝ գրենական պիտույքների տեսքով, ու իր բարևներն ուղարկելով սահմանամերձ գյուղերի՝ իրեն արդեն ծանոթ բնակիչ-ծնողներին:

133
թեգերը:
Վարչապետ, Հայաստան, Տավուշ, երեխա, խորոված, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քանի օրում նամակը կհասնի Երևան. «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք` սահմանամերձ Բարեկամավանում
Մեկնարկը`սահմանամերձ Բերդ քաղաքից. Հայաստանում կկայանա Ֆրեսկո միջազգային փառատոնը
Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Տանկային անձնակազմերը ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան. տեսանյութ

32
(Թարմացված է 16:30 24.09.2020)
«Կովկաս» զորավարժություններն այս օրերին բուռն թափով անցկացվում են Հայաստանի տարածքում։ Շուշան Ստեփանյանը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել։

Հայաստանում ընթացող «Կովկաս» բազմազգ զորավարժությունների ընթացքում այսօր տանկային  անձնակազմերն են մարզվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան  Ստեփանյանը գեղեցիկ ու ոգևորող տեսանյութ է հրապարակել զորավարժություններից։

«Տանկային  անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական ​​փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան»,–գրել է նա:

Տեղեկացվում է, որ կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

«Կովկաս-2020» զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 21-ին ու գրեթե մեկ շաբաթ են տևելու։ Մանևրները մշակում են միաժամանակ մի քանի զորավարժարաններում, նաև Սև ու Կասպից ծովի ջրավազաններում։ Զորավարժություններին մասնակցում են ոչ միայն ռուսաստանցի զիվոնրականները, այլև հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյամնայից ու Պակիստանից։ Ընդհանուր առմամբ մոտ 80 հազար մարդ է հավաքվել։

«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

32
թեգերը:
Զորավարժություններ, Շուշան Ստեփանյան, տեսանյութ, տանկ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020»–ին. հրավիրված է նաև Ադրբեջանը
Հայաստանում մեկնարկել են «Կովկաս -2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

Ո՞ր երկրներն են ուզում ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

86
Ե՞րբ կավարտվի համավարակը։ Այս հարցը հուզում է բոլորին։ Կորոնավիրուսի հետ կապված պատմությանը վերջակետ դնելու հարցում կօգնի նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Թե արտասահմանյան որ երկրներն են մտադիր ձեռք բերել ռուսական դեղամիջոցը, դիտեք մեր տեսանյութում։

Covid-19–ի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծումը կարելի է համեմատել տիեզերական թռիչքի հետ»

«Sputnik V» դեղամիջոցն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը։

Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները

Ռուսաստանն արդեն պատվաստանյութի 1 մլրդ չափաբաժնի հայտ է ստացել 20 երկրից։

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

86
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը
Հնդկաստանը ՌԴ-ից կգնի հարյուր միլիոն չափաբաժին պատվաստանյութ COVID-19–ի դեմ
Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է ՌԴ–ի հետ. նախարարություն
ԿԳՄՍՆ

Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

29
(Թարմացված է 18:55 24.09.2020)
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և կփաստարկի իր հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

Համաձայն Sputnik Արմենիայի աղբյուրների` Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և իր հրաժարականը կփաստարկի Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնություններով, բայց փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը նրա դեմ պատրաստվող քրեական գործն է։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

Գրիշա Թամրազյանի անվան հետ են կապում նաև ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատի հանձնումը, ինչպես նաև ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից ռեկտոր ընտրված, սակայն կառավարության կողմից դեռևս չնշանակված Դիանա Գալոյանը համարվում է Թամրազյանի «կադրը»։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

29
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան
Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյանը հրաժարական տալու մտադրություն չունի