«Կորած սերունդ». պոեմ խարխլված արժեքների ու ժամանակակից բարքերի մասին

173
(Թարմացված է 12:48 18.09.2020)
Բնաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հուսիկ Արան Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր «Կորած սերունդ» պոեմին, խոսել գրականության ժամանակակակից միտումների մասին` նշելով, թե ինչպես է կյանքն արտացոլվում այդ ամենը վերապրող գրողի ստեղծագործություններում։ 

Բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հուսիկ Արայի «Կորած սերունդ» պոեմը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրն առնչվում է նորանկախ Հայաստանի պատմության չորս ղեկավարներից մեկի պաշտոնավարման ժամանակաշրջանին։

«Հիմնական խնդիրն այն է, որ մեր սերունդն անկախությունից անմիջապես հետո ստեղծեց պետականության ու անկախության ամրապնդմանը նպաստող հիմնական արժեքները, բայց, ցավոք սրտի, դրանցից այդպես էլ չօգտվեց։ Պոեմում անդրադարձ կա նաև այն քաղաքական ուժերին ու դեմքերին, որոնք նպաստեցին մեր սերնդի կործանմանը և հող պատրաստեցին դրա համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բանաստեղծի դիտարկմամբ` այսօր Եռաբլուրում ննջում են հիմնականում իր սերնդակիցները, այդ սերունդն անցավ զարթոնքի, արցախյան հերոսամարտի միջով, ստեղծեց արժեքներ, որոնք այդպես էլ չգտան իրենց տեղն ու կորան։   

«Պատերազմների ու հեղափոխությունների արանքում սովորաբար երկուսից երեք սերունդ է կորչում։ Այնպիսի տպավորություն է, որ մեր սերնդի ժամանակը կարծես վիժել է»,– ցավով նշեց բանաստեղծը։ 

«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև գրողի ու ժամանակի փոխհարաբերության խնդրին, կարևորագույն հարցերին, որոնք, ըստ նրա, պետք է արտացոլվեն ժամանակակից գրականության մեջ, խոսեց գրականության դասավանդման մեթոդաբանության ու առաջարկվող նոր չափորոշիչների, ինչպես նաև տարբեր սերնդի հեղինակների ստեղծագործական բանավեճի մասին, որն առնչվում է հին ու նոր գրականության առանձնահատկություններին։

173
թեգերը:
գրականություն, Լրագրող, բանաստեղծություն, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (190)

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

347
(Թարմացված է 00:22 30.09.2020)
Առաջնագծում գտնվող տղաները տեսանյութում ևս մեկ անգամ վերահաստատում են՝ պատրաստ են մինչև վերջ ջախջախել հակառակորդի բոլոր ուժերը։

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է ՊԲ հրթիռահրետանային կրակակետերից մեկում։ Նշվում է, որ նկարահանումներից րոպեներ առաջ զինծառայողները հերթական խնդիրն են կատարել։

«Տրամադրությունը բարձր, մարտական։ Անձնակազմը գործում է ոգևորված, ավելի ակտիվ, խնդիրը ստանալուց մեկ րոպե հետո հասցնում ենք նպատակին»,– պատմում է զինծառայողներից մեկը։

«Կատարում ենք տարբեր մարտական խնդիրներ, ամենակարևորը` զգոն ենք ու կանգնած հայ ազգի թիկունքի»,– ավելացնում է զինակից ընկերը։

«Մենք պատրաստ ենք ամեն ինչի. խոցել ենք թշնամուն ու կանգնած ենք էստեղ` սահմանին»,– եզրափակում է մեկ ուրիշը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Զոհվածների ցուցակում հայտնված ևս երեք զինծառայողներ ողջ են

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

347
թեգերը:
հրետակոծություն, հրետանի, տեսանյութ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Լրագրողները ռազմական թիրախ չեն. միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

306
(Թարմացված է 01:55 30.09.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ռեպորտաժ է ներկայացնում Մարտակերտից, որը գտնվում է Արբեջանի ԶՈւ կրակի տակ։

Մարտակերտի ու հարևան գյուղերի փողոցները դատարկ են։ Կանանց ու երեխաներին ավելի ապահով վայրեր են տեղափոխել։ Կրակահերթը քաղաքում չի դադարում։ Հիմնական մարտերն ընթանում են հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի ու Թալիշի ուղղությամբ։

Воевавший в 90-ых доброволец Гавруш Ваганян о ситуации в Мартакерте во время артобстрелов (29 сентября 2020). Карабах
© Sputnik / Asatur Yesayants.
90-ականներին մարտնչած կամավոր Գավրուշ Վահանյանը ՝ հրետակոծությունների ժամանակ Մարտակերտում տիրող իրավիճակի մասին

90-ականներին կռված կամավոր Գավրուշ Վահանյանը ցույց է տալիս, թե որտեղ են հայտնվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Դրանցից մեկը խանութի վրա է ընկել, ևս մի քանիսը՝ մոտակայքում։

Продуктовый магазин в Мартакерте во время артобстрелов (29 сентября 2020). Карабах
© Sputnik / Asatur Yesayants.
Մթերային խանութ Մարտակերտում

«Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասը նյութական է»,- Վահանյանը։

Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ

Կրակում են հիմնականում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Մեծ տրամաչափի հրթիռներ էլ են եղել, բայց նա չգիտի՝ կոնկրետ ինչ զենք է։ Ասում է՝ հնարավոր է «Սմերչ» է, տրամաչափը մեծ է։

Корреспондент Sputnik Армения Давид Галстян на разрушенной улице в Мартакерте во время артобстрелов (29 сентября 2020). Карабах
© Sputnik / Asatur Yesayants.
Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանը Մարտակերտի հրետակոծված փողոցում

«Գրադով» վնասել են նաև էլեկտրահաղորդման գծերը։ Քաղաքում լույս չկա ու հայտնի չէ՝ երբ կնորոգեն։

Այսօր հարվածել են նաև գազատարին, ստիպված են եղել դադարեցնել գազամատակարարումը։

«Մենք մեր հողի համար պատրաստ ենք մինչև վերջ կռվել»,- վստահեցնում է Վահանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

  • Մարտակերտի փողոցները հրետակոծությունից հետո
    Մարտակերտի փողոցները հրետակոծությունից հետո
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Շենքի տանիք Մարտակերտում հրետակոծություններից հետո
    Շենքի տանիք Մարտակերտում հրետակոծություններից հետո
    © Sputnik / Asatur Yesayants. ASATUR YESAYANTS
  • Ավերածություններ Մարտակերտում ՝ հրետակոծություններից հետո
    Ավերածություններ Մարտակերտում ՝ հրետակոծություններից հետո
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Վնասված մեքենան Մարտակերտի փողոցներից մեկում
    Վնասված մեքենան Մարտակերտի փողոցներից մեկում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Վնասված մեքենան Մարտակերտի փողոցներից մեկում հրետակոծությունից հետո
    Վնասված մեքենան Մարտակերտի փողոցներից մեկում հրետակոծությունից հետո
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Վնասված մեքենան Մարտակերտի փողոցներից մեկում հրետակոծությունից հետո
    Վնասված մեքենան Մարտակերտի փողոցներից մեկում հրետակոծությունից հետո
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Մարտակերտի հրետակոծությունից մնացած հետք
    Մարտակերտի հրետակոծությունից մնացած հետք
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Մարտակերտում հրետակոծությունից ավերված սառնարան
    Մարտակերտում հրետակոծությունից ավերված սառնարան
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants.
Մարտակերտի փողոցները հրետակոծությունից հետո
306
թեգերը:
Մարտակերտ, Արցախ, Պատերազմ, Ադրբեջան, տղամարդ, Կին
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ
Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել միջազգային մի շարք գործընկերների հետ

0
(Թարմացված է 02:22 30.09.2020)
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Նա ընդգծել է, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը