22-ամյա բռնցքամարտիկ Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին. տեսանյութ

204
(Թարմացված է 14:29 13.09.2020)
Զորավոր Պետրոսյանը հարվածել է մրցակցին այնքան ժամանակ, մինչև մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը։ Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին ու հաղթանակ տոնել։

Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Զորավոր Պետրոսյանը համոզիչ հաղթանակ է տարել ռուսաստանցի Եվգենի Վազեմի նկատմամբ: Եկատերինբուրգի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում կայացած մենամարտն ավարտվել է ժամանակից շուտ:

Սկզբում 32-ամյա Վազեմը ամեն կերպ փորձել է դիմադրել, բայց արդեն չորրորդ ռաունդում ամեն ինչ փոխվել է։ Պետրոսյանը ռինգի անկյունում մրցակցին հարվածել է այնքան ժամանակ, մինչև մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը: Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել։

Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

Նշենք, որ նախորդ տարի Պետրոսյանը Կիևում կայացած Sparta Boxing Promotions պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ հուժկու հարվածով կոտրել Էր Մեքսիկայի ներկայացուցիչ Գուադալուպե Ակոստեի կողոսկրը: 7-րդ ռաունդից հետո նրա մրցակիցը հրաժարվել էր շարունակել մենամարտը։

Շատերը կարող են մեզ նախանձել. բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը` Տետեի հետ առաջիկա մարտի մասին

204
թեգերը:
Ուկրաինա, տեսանյութ, մարտիկ, մրցավար, բռնցքամարտիկ, հայ
Ըստ թեմայի
Հայ և վրացի բռնցքամարտիկները ձերբակալվել են Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու համար
Բռնցքամարտիկ Ալոյանը կմենամարտի պանամացի Բատիստայի հետ․ օրը հայտնի է
Նոկաուտից հետո ամերիկացի բռնցքամարտիկը մահացել է
Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 12-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցել

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ

108
Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար:

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են ուղարկում Արցախ։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց նկարել է Երևանի Հանրապետության հրապարակում։

Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար: Նրանք հիմնականում շշերով ջուր են հավաքում, բայց ոչ միայն:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 1000 հնդիկ ուսանողներ։

2019 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

108
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Ուսանող, հնդիկ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական
Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան

Կյանքն ու խաղերը կրակոցների տակ. Ստեփանակերտի տուն–ինտերնատի սաները հաղթանակի են սպասում

37
Ստեփանակերտի տուն-ինտերնատի սաներն արդեն 4 օր է՝ ապաստարանում են։ Չնայած դրան՝ երեխաները չեն կոտրվում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է հաստատության երեխաների և դաստիարակների հետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախի մայրաքաղաքի տուն–ինտերնատի երեխաներն ու դաստիարակները ադրբեջանական գնդակոծություններից թաքնվում են նկուղում։

Այստեղ երկհարկանի մահճակալներ են տեղադրված 15 երեխայի և դաստիարակների համար, կա խոհանոց և անհրաժեշտ ամեն բան։

Տուն–ինտերնատի տնօրեն Համեստ Սուլեյմանյանը պատմեց, որ ներկայում ապաստարանում 24-ի փոխարեն 15 սան է գտնվում։ Մյուսներին ծնողները տուն են տարել։

Սաները 3-ից մինչև 17-18 տարեկան են։ Իսկ նրանցից մեկն արդեն 2 ամիս է, ինչ ծառայում է։

«Ապահով ենք ամեն ինչով։ Նախարարությունը, բարեգործներն ամեն ինչ բերում են, ապահովում են, ջուր, սնունդ, թխվածք են բերում, տորթեր։ Ամեն ինչ կա։ Միայն մնում է խաղաղություն լինի, որ երեխաները նորից գիշերօթիկ վերադառնան ու շարունակեն իրենց կյանքը»,– ասաց նա։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Նրա խոսքով` ապաստարանում արդեն հասցրել են սաներից մեկի ծննդյան օրը նշել․ բարեմաղթանքներից զատ, նաև երգել են, խաղեր խաղացել։

Երեկ դաստիարակները երեխաների համար անգամ բացօթյա խաղեր են կազմակերպել, բայց ապաստարանին շատ մոտ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անմիջապես ապահովել նրանց անվտանգությունը։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

37
թեգերը:
հաղթանակ, Պատերազմ, Ստեփանակերտ, ապաստարան, երեխա, գիշերօթիկ, տուն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում
Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն այս պահին չկա. Բաթոյան
Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

0
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին