Ամեն ինչ լավ է լինելու․ զինվորների հուզիչ տեսաուղերձը ծնողներին

143
(Թարմացված է 19:38 12.09.2020)
ՊԲ զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Արցախի պաշտպանության բանակի զինվորներն ուղերձ են հղել հայրենակիցներին, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակներն այս պահին պարտադիր ժամկետային զինծառայություն են անցնում։

«Այստեղ մենք կատարում ենք անչափ բարդ ու պատասխանատու առաքելություն, պաշտպանում ենք մեր հայրենիքն ու ձեր խաղաղ առավոտները։ Մենք պետք է վստահ լինենք, որ ոչ մի դավադիր ուժ չի խանգարի մեր խնդրի կատարմանը»,- ասում են զինվորներն ու բացատրում, որ նման դավադիր ուժ կարող է հենց համավարակը դառնալ, եթե այն ներթափանցի Զինված ուժեր։

«Խնդրում են՝ լինել ըմբռնող ու համբերատար, ամեն ինչ լավ է լինելու»,- ասում են լուսավոր աչքերով սահմանին ամուր կանգնած մեր տղաները։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ՊԲ զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Զինվորներին տեսակցել չի կարելի. իսկ պայմանագրայինների համար ի՞նչ սահմանափակումներ կան

143
թեգերը:
տեսանյութ, ուղերձ, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկականին, հօդս ցնդեց. Փաշինյան
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ
Կորոնավիրուսին հաջողվեց անել այն, ինչ նույնիսկ պատերազմը չէր արել. զրույց մեքենավարի հետ

Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ

51
(Թարմացված է 11:38 27.09.2020)
Տեսանյութում երևում է, որ հայկական զինուժը դիպուկ խոցում է հարձակում իրականացնող ադրբեջանական տանկերը։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հայկական զինուժը դիպուկ հեռահար կրակով ոչնչացնում ադրբեջանական տանկերը։

«Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը»,– տեսանյութի նկարագարությունում գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

Արցախի պաշտպանության նախարարության ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան

51
թեգերը:
տեսանյութ, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա - 2020
Ըստ թեմայի
Գարեգին Բ–ն ընդհատում է իր այցն ու Իտալիայից վերադառնում հայրենիք. նա կոչով դիմել է ազգին
Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել
Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում. տեսանյութ
Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում. տեսանյութ

1408
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են փողոցներով անցնում ծանր զինտեխնիկա, զինվորներ տեղափոխող մեքենաներ։

Ստեփանակերտցիները ճանապարհում են դիրքեր գնացող զինվորներին։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են փողոցներով անցնում ծանր զինտեխնիկա, զինվորներ տեղափոխող մեքենաներ։ Բնակիչները մայթեզրերին կանգնած ձեռքով են անում նրանց, քայլելով ուղեկցում։

Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ

Հիշեցնենք, որ վաղ առավոտից հակառակորդը թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։

1408
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, հրետակոծություն, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Владимир Джабаров - первый заместитель председателя комитета по международным делам Совета Федерации России

«Կրակը պետք է դադարեցվի». Ջաբարովը կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել

0
ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահը հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտությունը չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«Պետք է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Ջաբարովը:

Նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

0