«Ուզում եմ Ռուսաստան գնալ». ակցիան շարունակվում է, բայց կոչ են անում չքաղաքականացնել այն

146
(Թարմացված է 18:37 09.09.2020)
Բողոքող քաղաքացիները նաև ակցիաներ են իրականացրել խորհրդարանի մոտ և զրուցել որոշ պատգամավորների հետ։

Երևանում` ՀՀ կառավարության շենքի դիմաց, «Ուզում եմ Ռուսաստան գնալ» խորագրով հերթական ակցիան անցկացվեց։

Ցուցարարները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պահանջում ոն, որ կառավարությունը բանակցություններ վարի ՌԴ կառավարության հետ սահմանները բացելու թեմայով։

Մինչ այդ բողոքող քաղաքացիներն ակցիաներ են իրականացրել խորհրդարանի մոտ և զրուցել որոշ պատգամավորների հետ։ Այնուհետև ավտովազք է կազմակերպվել` կրկին արդյունավետ բանակցություններ անցկացնելու պահանջով։

Ցուցարարների թվում ոչ միայն աշխատանքային միգրանտներն են, այլև երեխաներով կանայք։ Նրանք տարբեր պատճառներով Հայաստան էին ժամանել և համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ։

Ցուցարարները պատրաստ են նաև բողոքի ակցիա անցկացնել վարչապետի կառավարական առանձնատան մոտ, որպեսզի անձամբ զրուցեն նրա հետ։ Եթե վարչապետն իրենց չլսի, պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել։

Կառավարության բոլոր բացատրություններն ակցիայի մասնակիցներն անբավարար են համարում, սակայն կոչ են անում չքաղաքականացնել ակցիան։

Բողոքի ակցիա՝ Փաշինյանի և Պուտինի լուսանկարով.ՀՀ մի խումբ քաղաքացիներ ուզում են ՌԴ մեկնել

 

 

146
թեգերը:
միգրանտ, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Բողոքի ակցիա, Երևան
Ըստ թեմայի
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Եվս 364 քաղաքացի Հայաստանից վերադարձել են Ռուսաստան. դեսպանատուն
Ռուսաստանն օգնում է հարևաններին Covid-19-ի դեմ պայքարում. ինչ է ստացել Հայաստանը

Հաճախորդի լոյալությունը` բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտ

6
(Թարմացված է 23:30 22.09.2020)
Տնտեսագետ Հայկ Մանասյանն ու «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի վարող Արամ Չախոյանը զրուցել են հաճախորդի լոյալության մասին։

Հաճախորդի լոյալությունն այսօր մրցակցային միջավայրի պայմաններում բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ 

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում Հայկ Մանասյանը ներկայացնում է, թե իրականում ինչ է հաճախորդի լոյալությունը, որքան կարևոր է դա բիզնեսի առաջխաղացման համար, ինչ օգուտներ կարելի է ակնկալել հաճախորդների լոյալությունից և ինչ մեթոդներով կարելի է հասնել բարձր լոյալության։

«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում

6
թեգերը:
հաճախորդ, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Որոնք են գնորդների վարքագծային հիմնական փոփոխությունները ռեցեսիայի պայմաններում
Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում
Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա

«Կովկաս 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

69
(Թարմացված է 18:40 22.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական մանրակրկիտ բժշկական ստուգում է անցել։

Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Կովկաս – 2020» մեծածավալ միջազգային զորավարժությունները։ Հարավային ռազմական շրջանի հինգ զորավարժարաններում ու Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում կանցկացվեն ծավալուն մանևրներ, որոնց կմասնակցեն 80 հազար ռուսաստանցի զինվորական ու ավելի քան հազար միավոր տեխնիկա։

Համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրված նաև ավելի քան հազար զինվորական Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից ու Պակիստանից։ 6 երկրներից ժամանած հյուրերը որպես դիտորդ հետևելու են մանևրների ընթացքին։

Որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Շրի Լանկայի ներկայացուցիչները։

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական խիստ բժշկական ստուգում է անցել։

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

Զորավարժությունների առաջին փուլում հրամանատարությունն առանձնակի ուշադրություն կդարձնի բոլոր մասնակից երկրների զինվորականների փոխներգործության մշակմանը, նաև ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպմանը, հակաօդային պաշտպանությանը, թիկունքային ու տեխնիկական ապահովմանն ու կապին։

Երկրորդ փուլում զինվորականներն օդային ուժերի, հրետանու ու ավիացիայի մասնակցությամբ կհարթեն զորքերի կառավարումը համատեղ մարտական գործողություններ իրականացնելու ընթացքում։ 

Սև ծովի նավատորմը, Կասպից ծովի ֆլոտիլիան ու Իրանի ՌԾՈՒ-ն նաև ծովային մարտի մի քանի դրվագ կխաղարկեն։

«Կովկաս-2020» զորավարժությունների գլխավոր նպատակն է համատեղ պաշտպանական գործողությունների մշակումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ դրանք ուղղված չեն որևէ պետության դեմ ու չպետք է լարեն միջազգային իրադրությունը։

Այդ պատճառով էլ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, բոլոր մանևրներն անցկացվում են երկրի խորքում։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

69
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում