Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել որդու կողմից հորը պատահաբար սպանելու դեպքի վայրից

197
(Թարմացված է 21:36 08.09.2020)
Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։

Որսի ժամանակ որսորդական հրացանից 65- ամյա հորը պատահաբար կրակոցով սպանած 36-ամյա որդին բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։
Նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին: «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած քաղաքացի է տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները պարզել են մահացածի՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյանի ինքնությունը։

Խնձորեսկում տղամարդում գտել են մահացած, կողքին` որսորդական հրացան

Պարզվել է նաև, որ վերջինը մահացել էր հրազենային վիրավորումից։

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 7-ին տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։

197
թեգերը:
տեսանյութ, որդի, հայր, կրակոց, Սպանություն
Ըստ թեմայի
Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը
Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը
Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

345
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

345
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ

281
(Թարմացված է 00:09 28.09.2020)
Արցախ են մեկնում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բժիշկները շտապօգնության մեքենաներով ճանապարհ ընկնում դեպի Արցախ։

«Տղերք, պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է... Կասկած չկա` հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ ու միասնական...»,– տեսանյութին կից գրել է Մուրադյանը։

Ճակատ մեկնող ավտոմեքենաների հետևից հավաքվածները դույլերով ջուր են լցնում` հաջողությամբ ծառայությունն իրականացնելու և անփորձանք վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

281
թեգերը:
Արմեն Մուրադյան, տեսանյութ, բժիշկ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին