Ճապոնիայում վերջին 50 տարում ամենաուժեղ փոթորիկն է գրանցվել. տեսանյութ

54
(Թարմացված է 13:13 08.09.2020)
«Հայշենը» բնութագրվում է որպես սուպերթայֆուն, որի կենտրոնում քամու արագությունը հասնում է 80 մետր/վ-ի կամ մոտ 290 կմ/ժ-ի։

Ճապոնիայում սեպտեմբերի 6-ին մոլեգնել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղ «Հայշթեն» թայֆունը։ Տարհանվել են ավելի քան 1.6 մլն մարդ։ Բացի այդ, կառավարությունը խորհուրդ է տվել տեղի իշխանությանը վտանգավոր տարածքներից դուրս բերել ևս մոտ 6 մլն մարդու։

«Հայշենը» բնութագրվում է որպես սուպերթայֆուն, որի կենտրոնում քամու արագությունը հասնում է 80 մետր/վ կամ մոտ 290 կմ/ժ։

Ճապոնական լրատվամիջոցների տվյալներով` թայֆունի պատճառով ոչ պակաս,  քան 50 մարդ է տուժել։ Ուժեղ քամին արդեն իսկ վնասել է էլեկտրահաղորդման գծերը, մի քանի հարյուր հազար տուն հոսանքազրկվել է։ Թայֆունի պատճառով Ճապոնիայում ստիպված են եղել չեղարկել հարյուրավոր չվերթեր և դադարեցնել մի շարք գնացքների երթևեկությունը։

Թայֆունը հասել է նաև Հարավային Կորեայի ափերին։ Քամու առավելագույն ուժգնությունը 41.8 մետր/վ է։ Գրանցվել են 184,5 մմ տեղումներ։

Պրիմորյեում «Մայսակ» թայֆունի պատճառով արտակարգ իրավիճակ է. կան զոհեր և տուժածներ

Օդերևութաբանների կանխատեսմամբ` «Հաշթենը» շարժվելու է Կորեական թերակղզու արևելյան ափի երկայնքով, մինչև կհասնի Չխոնջին հյուսիսկորեական քաղաք, որտեղ ինչպես սպասվում է, այն պետք է թուլանա։

Պրիմորիեում թայֆունի պատճառով մինչև սեպտեմբերի 9-ը հայտարարվել է փոթորկի վտանգի մասին։

54
թեգերը:
թայֆուն, Փոթորիկ, Ճապոնիա

«Կառուցենք Հայաստանը նորովի». Արամուսում 40 տարվա ընդմիջումից հետո մանկապարտեզ կգործի

16
(Թարմացված է 09:41 18.09.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում Կոտայքի մարզում, և որոնք են դրանց ֆինանսական աղբյուրները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է ներկայացրել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այս անգամ ներկայացվում են Կոտայքի մարզում կատարվող աշխատանքները։

Արամուսում սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզ։ Շենքի մակերեսը 1750 քառակուսի մետր է։ Այն նախատեսված է Արամուսի և Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխայի համար։

Ծրագրի արժեքը շուրջ 235 մլն դրամ է, որից 117,6 մլն–ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, նույնքան էլ համայնքը։

Նշենք, որ Արամուսում վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի եղել։ 

Կոտայքի մարզի մեկ այլ համայնքում` Կամարիսում, սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները։

«Կառուցենք Հայաստանը նորովի». Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 2 մարզի մասին

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ծրագրի արժեքը շուրջ 135 մլն դրամ է, որից 69 մլն դրամը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 20 մլն–ը` համայնքը։ Բարեկարգ ներհամայնքային ճանապարհներ ունենալու գործին աջակցել է նաև մասնավոր հատվածը, տրամադրելով 46 մլն դրամ։

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը «Կառուցենք Հայաստանը նորովի» հեշթեգով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։

«Կառուցենք Հայաստանը նորովի». կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

16
թեգերը:
Կոտայք, տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, Կառուցենք Հայաստանը նորովի
Ըստ թեմայի
Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ
Արմավիրում հիմնանորոգվում են գլխավոր ճանապարհները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

142
(Թարմացված է 16:39 17.09.2020)
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ զինված ուժերի «ՍՈւ»-երն արդեն միասին դուրս են գալիս հերթապահության։ Փաշինյանը լուրը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակելով։

«Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Տեսանյութում երևում է` ինչպես են 4 «ՍՈՒ»–են իրենց անգերազանցելի արագությամբ հերթապահություն իրականացնում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ` ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

ՍՈւ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։

Առայժմ դրանք չորսն են, բայց ՊՆ–ն վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

142
թեգերը:
տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, ՍՈւ–30 ՍՄ
Ըստ թեմայի
Միկոյանի «Սպիրալը». ինչպես հայ կոնստրուկտորը հնարեց «Շաթլը»
Մինչև 2018-ը Հայաստանը ՌԴ–ից ստացել է 50.000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օգնություն
Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոնին», բայց․․․ ինչպես կանցնի «Բանակային խաղեր–2020»-ը
Երվանդ Խունդկարյան.

ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից

0
(Թարմացված է 11:19 18.09.2020)
ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրված Խունդկարյանը հայտարարել է, որ գրեթե երեք տասնամյակ դատական համակարգում աշխատելուց հետո այն ընկալում է որպես իր ընտանիք և հարազատ անկյուն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել պաշտոնից հարաժվելու հայտարարությամբ։

«Վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները»,– հայտնում է Խունդկարյանը։

Միաժամանակ նա դադարեցնում է անդամակցությունը ՀՀ դատավորների միությանը՝ հրաժարվելով միության նախագահի պաշտոնից, ինչպես նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի և կառավարման խորհրդի անդամի լիազորություններից:

Ներկայացնելով հրաժարականի հայտարարությունը` Երվանդ Խունդկարյանը նաև շնորհակալություն է հայտնում իր 30–ամյա գործունեության բոլոր գործընկերներին, այդ թվում` միջազգային։

«Շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել»,– նշում է նա` հավելելով, որ գրեթե երեք տասնամյակ աշխատելով դատական համակարգում, կարող է փաստել, որ այն իր համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

«Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների (ի դեմս դատավորների և դատական ծառայողների) աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը»,– հայտնում է Խունդկարյանը։

Հիշեցնենք` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ պետք է վայր դնի պաշտոնեական լիազորությունները։

Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Խունդկարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորների մյուս երկու թափուր տեղերում ԱԺ–ն ընտրել էր ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ու ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանին։

Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը

Երեկ` սեպտեմբերի 17-ին, ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում կայացած նիստի ժամանակ երդում էին տվել` ստանձնելով իրենց նոր պարտականությունները։

Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը հետաձգվել էր` պայմանավորված այն հանգամանքով, որ նա դեռ չէր ազատվել նախկին պաշտոնից։

0
թեգերը:
պաշտոն, Երվանդ Խունդկարյան, Դատավոր
Ըստ թեմայի
«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել
Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները
 ՍԴ թեկնածուներն ԱԺ–ում կեղծ տվյալներ են հրապարակել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով