Երբ վարչապետը նաև գիդ է. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ բացահայտում է Հայաստանը

161
(Թարմացված է 16:25 04.09.2020)
Նա շրջում է Լոռվա բերդի տարածքում՝ ցուցադրելով պատմական կառույցի պահպանված հատվածները, բաղնիքը, եկեղեցին ու նաև բերդից բացվող հիանալի տեսարանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ Հայաստանի տեսարժան վայրերը բացահայտելու առիթը բաց չի թողնում։ Facebook-ի իր էջում վարչապետը հրապարակել է «Ճանաչենք Հայաստանը նորովի» շարքի հերթական տեսանյութը։ Այս անգամ Փաշինյանների ընտանիքը Լոռիում է, ավելի կոնկրետ՝ Լոռվա բերդում։

Տեսանյութում Փաշինյանը պատմական տվյալներ է ներկայացնում երբեմնի Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության արքայանիստ ոստան համարվող բերդի մասին։ Նա շրջում է բերդի տարածքում՝ ցուցադրելով պատմական կառույցի պահպանված հատվածները, բաղնիքը, եկեղեցին ու նաև բերդից բացվող հիանալի տեսարանը։

«Ի տարբերություն իմ նախորդ այցելած բերդերի՝ այստեղ մեքենան մինչև դարպասի մոտ գալիս է։ Այնպես որ շատ հեշտ է այստեղ հասնելը»,- զբոսաշրջիկների համար նաև կիրառական նշանակություն ունեցող օգտակար տվյալներ է հաղորդում վարչապետն ու ավելացնում՝ եթե կան մարդիկ, որոնք դեռ չեն տեսել բերդն, անպայման այցելեն։

Վարչապետը շտապում է տեղեկացնել, որ արգելոցի մուտքը վճարովի է և ցուցադրում տոմսը, որի վրա նշված է տոմսի արժեքը՝ 650 դրամ։

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Փաշինյանը ևս մեկ տեսանյութ էր հրապարակել «Ճանաչենք Հայաստանը նորովի» շարքից։ Այդ տեսանյութում վարչապետը ներկայացրել էր Տավուշի մարզի «Աղջկա բերդ» տանող դժվարամատչելի ճանապարհի մասին։

 Նիկոլ Փաշինյանը արձակուրդում կլինի մինչև սեպտեմբերի 4-ը։ Այդ ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

161
թեգերը:
Ամառային հանգիստ, Նիկոլ Փաշինյան, Լոռի, Հայաստան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը
Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ
Տեսնես՝ էլ որ երկրում է նախարարը համավարակի օրերին արձակուրդ գնացել. Մարուքյանը շփոթված է
Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը

Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ

26
(Թարմացված է 00:09 28.09.2020)
Արցախ են մեկնում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բժիշկները շտապօգնության մեքենաներով ճանապարհ ընկնում դեպի Արցախ։

«Տղերք, պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է... Կասկած չկա` հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ ու միասնական...»,– տեսանյութին կից գրել է Մուրադյանը։

Ճակատ մեկնող ավտոմեքենաների հետևից հավաքվածները դույլերով ջուր են լցնում` հաջողությամբ ծառայությունն իրականացնելու և անփորձանք վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

26
թեգերը:
Արմեն Մուրադյան, տեսանյութ, բժիշկ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

743
(Թարմացված է 23:28 27.09.2020)
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: 

Արցախի պաշտպանության նախարարությունը «Գոյամարտ» խորագրով տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են։

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կադրերում երևում է ոչ միայն ոչնչացված ադրբեջանական զրահատեխնիկան, այլև առգրավված զենք–զինամթերքը։ Ըստ կադրերի` կարելի է հաշվել մոտ 2 տասնյակին հասնող դիակներ, երևում են նաև ադրբեջանցիների անուն–ազգանունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հակառակորդի ևս մեկ անօդաչու սարք է խոցվել. տեսանյութ

743
թեգերը:
Ադրբեջան, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Հղի կին, արխիվային լուսանկար

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

0
Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է ժամանակին և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:

«Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,- ասել է նա:

 

 

 

0
թեգերը:
Արցախ, Պատերազմ, ուղերձ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան