Երևանի առանձնատներից մեկում մեծ քանակի զենք և թմրանյութ է հայտնաբերվել

87
(Թարմացված է 18:13 03.09.2020)
Առանձնատունը պատկանում է երկու եղբայրների։ Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսին փնտրում են։

Երևանի Արաբկիր թաղամասի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում և դրան հարակից բակում մեծ քանակի զենք, զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես տնից առգրավվել են 0,4 գրամ կոկաինի, 1,5 գրամ հերոինի, 8,4 գրամ ափիոնի, 5,8 գրամ մեթամֆետամինի, 554,8 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոտ 1200 գրամ մեթադոնի դեղահաբեր, 5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգված, լորազեպամի 29, տրամադոլի 38 և պրեգաբալինի 15 հոգեմետ դեղահաբ: Ոստիկանությունը նաև հայտնաբերել և առգրավել է Դեռինջեր տիպի երկու, Պարմա և նագան տիպի մեկական ատրճանակներ, ինքնաձիգ, ՌԳԴ տիպի նռնակ, տարատեսակ 333 փամփուշտներ:

Առանձնատունը պատկանում է երկու եղբայրների՝ 37 և 40 տարեկան։ Նրանցից մեկը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

87
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Զենք, թմրամիջոցներ, թմրանյութ, առանձնատուն, եղբայր, Երևան
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Թռչող սարքն «Արթիկ» ՔԿՀ «Կինդեր» ձվիկ է հասցրել, բայց խաղալիքի փոխարեն թմրանյութ են գտել

«Դիրքերն ամուր պահում ենք, հաղթելու ենք». զինվորները ծնողներին հորդորում են հանգիստ լինել

241
(Թարմացված է 09:18 30.09.2020)
ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել Արցախից։

Ամեն ինչ մեր ձեռքերում է, դիրքերն ամուր պահում ենք ու հաղթելու ենք այս անգամ ևս։ Արցախի Հանրապետության ՊԲ–ի տարածած տեսանյութում նմանատիպ հայտարարություններ են անում դիրքապահ զինվորները, ծնողներին ու հարազատներին կոչ անելով չանհանգստանալ։

Տեսանյութում զինվորների տրամադրությունը բարձր է, նրանք վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

241
թեգերը:
հաղթանակ, Զինվոր, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

«10 րոպեի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի 5 ԱԹՍ». նոր տեսանյութ արցախյան ռազմաճակատից

869
(Թարմացված է 09:04 30.09.2020)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական տեսանյութն է հրապարակել Արցախից, որտեղ արդեն 4–րդ օրն է` մարտական գործողություններ են ընթանում։

Արցախա–ադրբեջանական շփման գծում հրետակոծությունը շարունակվում է։ Ադրբեջանցիները շարունակում են խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառել։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հրապարակած տեսանյութում զինվորները պատմում են` ինչպես են խոցել հակառակորդի հերթական անօդաչու թռչող սարքերը։

«10 րոպեի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի 5 ԱԹՍ»,–նշում է սպաներից մեկը։

Զինվորները պատմում են, որ դիրքերում մարտական ոգին բարձր է ու անպայման հաղթելու են հակառակորդին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

869
թեգերը:
անօդաչու թռչող սարք, տեսանյութ, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել․ լուսանկարներ
Սամվել Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

«Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է». մեդիափորձագետ

0
(Թարմացված է 14:19 30.09.2020)
Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցցանցերում մարդիկ դեռ չեն գիտակցում, որ կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ սոցցանցերում արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ ուղիղ եթերներով կարող են մեծ վնաս հասցնել հայոց բանակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով`մարդիկ տեսանյութեր են հրապարակում իրենց սոցցանցային էջերում, չգիտակցելով, որ, օրինակ, կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նոր տիպի պատերազմներ են ընթանում և իրենց լայվը հակառակորդի անօդաչու թռչող սարքի համար հանդիսանում է անմիջական գործիք»,–ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Ադրբեջան, սոցցանցեր, անօդաչու թռչող սարք, Սամվել Մարտիրոսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին
«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել
Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից
Հայաստանում ապրող ասորիներն էլ են կամավորագրվում