Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու

235
(Թարմացված է 22:28 02.09.2020)
Ուսումնական տարվան ընդառաջ Sputnik Արմենիան զրուցել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ և ամփոփել դպրոցներում կրթության կազմակերպման պահանջները։

Չափորոշիչները, որոնք ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հնարավոր չէ ապահովել կրթական բնականոն գործընթաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով ուսումնական տարվան ընդառաջ նախարարության հրապարակած ուղեցույցին։

Ի դեպ, ուղեցույցը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ ծնողները, մասնագետները դժգոհ են այնտեղ սահմանված չափորոշիչներից։

«Կարծում եմ` որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, բայց վերադառնանք նորմալ կրթական պրոցեսին։ Եթե հիմա քայլեր չանենք իրավիճակը շտկելու, ապա այս ամենն իր ազդեցությունն է ունենալու կրթության որակի վրա։ Նախորդ կիսամյակում` հեռավար կրթության ժամանակ բաց թողածն արդեն իսկ բավական է»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` դասերը պետք է սկսվեին ոչ թե սեպտեմբերի 15-ից, այլ հնարավորինս շուտ։ Հարցն այն է, որ դասերի առաջին 1-2 շաբաթներին աշակերտները և ուսուցիչները դեռ ընտելանում են պրոցեսին, իսկ այսպես ժամանակի կորուստը կրկնակի կլինի։ Ավելին, ըստ Մխիթարյանի, այդ երկու շաբաթը չի լրացվելու և արդյունքում նորից տուժելու են աշակերտները։

Իսկ ինչ վերաբերում է ծնողների մտահոգությանը, թե երեխաները չեն կարողանա պահպանել ուղեցույցում սահմանված դրույթը, ըստ որի` պետք է դասերի ողջ ընթացքում դիմակ դնեն, Մխիթարյանը նշեց, որ գլխավորի` կրթության որակի մասին մոռանում և ընկնում ենք մանր հարցերի հետևից։ Նա նշեց, թե ավելի հետաքրքիր է հարցը` ի՞նչ կլինի, եթե երեխաներից մեկը դասի ժամանակ դիմակը հանի կամ դպրոցում խախտումներ լինեն։ Այս հարցերի պատասխանը, ըստ մասնագետի, ուղեցույցում չկա։

«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». ԿԳՄՍ նախարար

Մխիթարյանը կարծում է, որ սահմանափակումների հետևանքով առաջին դասարանցիների թիվը նվազելու է, քանի որ կան ծնողներ, որոնք մտածում են, որ ավելի լավ է այս տարին բաց թողնեն ու հաջորդ տարի դպրոց տանեն երեխային։ Հարցն այն է, որ դպրոցը ոչ միայն կրթություն ստանալու, այլ նաև սոցիալիզացիայի տեղ է, և հոգեբանական հարցեր էլ կան։

Նա նշում է, որ ուղեցույցում շատ են դրույթները, որոնք անհասկանալի են. օրինակ`բոլոր երեխաներին պարտադիր ջերմաչափելը։ Մխիթարյանին հետաքրքրում է հարցը, թե երբ է սկսվելու առաջին դասը, եթե մեկ դպրոցում սովորող շուրջ 1000 աշակերտին պատրաստվում են ջերմաչափել։

Կրթական հարցերով փորձագետն անդրադարձել է նաև ուղեցույցում առկա այլ դրույթներին` դասարանները կիսվելուն, ուսուցիչների աշխատանքների կազմակերպմանը և այլն։

Մանրամասները` տեսանյութում։

235
թեգերը:
Ատոմ Մխիթարյան, Աշակերտ, Առցանց ուսուցում, Հեռավար ուսուցում, Ուսուցիչ, դպրոց, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում». ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր
«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Վրաստանում ավարտվեց «Արժանի գործընկեր 2020»-ը. ի՞նչ էին անում ՆԱՏՕ-ի զինվորականներն այնտեղ

17
(Թարմացված է 13:05 22.09.2020)
«Արժանի գործընկեր» զորավարժությունը հինգերորդ անգամ է անցկացվում Վրաստանում։ ՆԱՏՕ-ն խոստանում է Վրաստանին իր շարքերն ընդունել, սակայն ժամկետների մասին չի խոսում, ու Վրաստանը շարունակում է սպասել։

Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր  2020» զորավարժությունները։ Մանևրերին մասնակցելու համար հավաքվել էին մոտ 3 հազար զինվորական ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու բուն Վրաստանից։ ԱՄՆ դեսպանն ասել է, որ երկրներն ուզում են համատեղ ջանքերով բարելավել մարտական պատրաստականություն ու սատարել անվտանգ մթնոլորտի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում։ Բայց ի՞նչ է իրականում թաքնված ամպագոռգոռ հայտարարությունների հետևում։ Ինչու՞ են ՆԱՏՕ-ի զինվորականները զորաշարժեր մշակելու համար ընտրել հենց Վրաստանը։ Ու ի՞նչ են Ռուսաստանում մտածում զորավարժությունների մասին։

Զիվորականները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ մշակում էին «զորքային համատեղելիության» պլանը։

Վազիանի ռազմաբազայում տեղի ունեցած զորավարժությանը մասնակցում էր գրեթե 2,8 հազար մարդ հենց Վրաստանից, նաև Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից ։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ միացյալ զորքերը պաշտպանվում էին ու հարձակվում`կիրառելով հրաձգություն։

«Մենք ժամանել ենք արտաքին ու ներքին ներուժն ամրապնդելու համար ու արեցինք դա։ Դաշտային կոմբինացված մարզումները, որոնք դուք այսօր տեսաք, հիանալի օրինակ է, թե ինչպես հինգ երկիր կարողացան գալ այստեղ, հարձակվել, շարժվել ու փոխներգործել որպես միասնական միջազգային ուժ»,–ասել է զորավարժությունների ղեկավար Ջեյսոն Ֆրայմանը։

Կազմակերպիչներն ասում են, որ իրենց նպատակն է բարելավել Վրաստանի Զինված ուժերի,  ԱՄՆ-ի ու գործընկեր երկրների մարտական պատրաստվածությունը, նաև իբր պահպանել կայուն ու անվտանգ մթնոլորտը Սև ծովի շրջանում։ Սակայն փորձագետները վստահ են, որ իրականում զորավարժություններ այլ նպատակ են հետապնդում։

ԱՄՆ-ն նույնիսկ ինքն է «բերանբացություն» արել։ «Այդ զորավարժությունները ոչ միայն արտաքին ու ներքին ներուժի բարելավման համար են, դրանք, չնայած համավարակին, նաև կազմակերպված զորավարժություններ անցկացնելու ցուցադրական քայլ են, հստակ զգուշացնող ուղերձ բոլոր ագրեսորներին»,– ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

Ագրեսորի մասին խոսելիս՝ ԱՄՆ-ն ի նկատի ունի Ռուսաստանին ու օգտագործում է Վրաստանի տարածքը՝ Մոսկվայի վա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար։

Փոխարենը ՆԱՏՕ-ն խոստանում է Վրաստանին իր շարքերն ընդունել, սակայն ժամկետների մասին չի խոսում, ու Վրաստանը շարունակում է սպասել։

ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ասել է, որ Մոսկվան համաձայն չէ Թբիլիսիի դիրքորոշման հետ ու կարծում է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները միայն սրում են իրավիճակը։

17
թեգերը:
ՆԱՏՕ, ԱՄՆ, Վրաստանի Հանրապետություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են

Ինչպես է անցել հայկական ականանետների և ականների փորձարկումը. նախարարը տեսանյութ է տեղադրել

68
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ցույց է տվել, թե ինչպես է կատարվում տեղական ականանետների ու ականների փորձարկումը։

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առիթով ներկայացվել է հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված հոլովակը։

Այն Facebook-ի իր էջում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»,–տեսանյութը մակագրել է նա։

Նշենք, որ օրեր առաջ Հակոբ Արշակյանը մեկ այլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ ներկայացրել է հայկական արտադրության ԱԹՍ–ն գործողության մեջ։ Նա նշել էր, որ  զարգացած ռազմարդյունաբերությունն անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

68
թեգերը:
Զենք, հայկական, ական, Հայաստան, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ». նախարարը տեսանյութ է հրապարակել
Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին
Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Кареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին չի հաջողվել փրկել

0
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

0
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն