Տղամարդն ընտանեկան խնդիրների պատճառով է Երևանում 6 կանգառ ջարդուփշուր արել. տեսանյութ

259
(Թարմացված է 17:56 02.09.2020)
Ոստիկանության տվյալներով` Երևանի 36-ամյա բնակիչն ամիսներ առաջ է վերադարձել հայրենիք։

Ոստիկանները բերման են ենթարկել կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում  կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։

Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։

«Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով»,–նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունից շեշտում են, որ նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից, և որ օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու են նմանօրինակ ցանկացած ոտնձգության։ 

ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել

259
թեգերը:
Երևան, տղամարդ, տեսանյութ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար մարդ է տուգանվել. ոստիկանությունը ուշադիր հետևում է
Դատարանի դահլիճից փախուստի դիմած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Մալաթիայում գիշերը 5 կանգառ ջարդուփշուր են արել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

470
(Թարմացված է 23:10 29.09.2020)
Այս անգամ ադրբեջանական անօդաչուները սավառնել են Մարտունու երկնքում, բայց դարձյալ չեն կարողացել «իրենց գործն» ավարտին հասցնել:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում Մարտունու շրջանում հայկական ԶՈՒ-ն ևս 2 ԱԹՍ է ոչնչացնում:

«Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

470
թեգերը:
տեսանյութ, անօդաչու թռչող սարք, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները գլորվում են, խուճապահար փախչում ու վիրավորներին քարշ տալիս. նոր տեսանյութ
Ինչ է կատարվում շփման գծում.ՊՆ-ն խոստանում է նոր տեսանյութ հրապարակել
Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ
Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը. նոր տեսանյութ

Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ

994
(Թարմացված է 22:09 29.09.2020)
Հրապարակված տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում հակառակորդի զինատեսակները։

Արցախի պաշտպանական բանակը ԼՂ արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում հակառակորդի զինատեսակները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

994
թեգերը:
Շուշան Ստեփանյան, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն է տարածել
Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ
Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Փաշինյան
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

0
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։