ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ

90
(Թարմացված է 17:06 29.08.2020)
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում զրուցել են համավարակի ժամանակաշրջանով պայմանավորված տնտեսական իրողությունների մասին։

Ակումբի անդամներ, առաջատար տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Աշոտ Թավադյանը ակումբի նախաձեռնությամբ վերջին երեք շաբաթների ընթացքում իրականացրել են ընթացիկ տնտեսագիտական հետազոտություն, որը թվով վեցերորդն է և կոչվում է «Հայաստանը 2020 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ–ում անդամակցության համատեքստում»։

Արամ Սաֆարյանի խոսքով` հետազոտողներն ուսումնասիրել են Հայաստանի մակրոտնտեսական կարևոր ցուցանիշները, գործընթացները` ցույց տալով միտումներն ու կատարելով կանխատեսումներ, ինչը կօգնի փորձագիտական հանրությանը, որպեսզի ավելի հստակ պատկերացնեն, թե ինչպես համավարակն ազդեց Հայաստանի տնտեսության վրա, որ ոլորտներում կարելի է լավատեսորեն տրամադրվել, թափ հավաքել ու գնալ առաջ։

«Եզրակացության համաձայն` անցած վեց ամիսներին համավարակն ուղղակի ջախջախիչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերի վրա, անկումը կազմել է 4,7 տոկոս, բայց եթե համեմատության կարգով հիշեք 2009 թվականի տնտեսական ճգնաժամը, ապա այն ժամանակ անկումը կազմել էր 14 տոկոս»,– նշում է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող։

Մեկ ամսվա ընթացքում մոտ 3000 աշխատատեղ է բացվե՞լ. Փաշինյանը թվեր է հրապարակել

Սաֆարյանի խոսքով` այդուհանդերձ ընդհանուր մռայլ ցուցանիշների ֆոնին ԵԱՏՄ–ում մեր արտահանման գործընթացները, արտադրության և ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում։

Աշոտ Թավադյանի դիտարկմամբ` ի տարբերություն գործընկերների, մեր փոխարժեքը գտնվում է կայուն վիճակում, և երկար տարիների ընթացքում առաջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամի կայունության պայմաններում նվազել է, 5 տոկոսից ցածր է, ինչը թույլ է տվել քայլ անել թանկ փողերի քաղաքականությունից դեպի նորմալ փողերի քաղաքականություն, իսկ հետագայում հնարավոր կլինի անցնել նաև ցածր փողերի քաղաքականության։

«Համավարակն իհարկե ազդել է մեզ վրա, բայց հիմա մենք գտնվում ենք արդյունաբերության աճի շրջանում, ուստի կարող ենք ասել, որ մինչև տարեվերջ հատկապես մեր արտահանումը նույնիսկ 2-5 տոկոսի չափով կաճի»,– նշում է տնտեսագիտության պրոֆեսորը։

Ըստ Թավադյանի` համավարակի տարածման պայմաններում ԵԱՏՄ–ի անդամակցության հանգամանքը էապես օգնել է Հայաստանին որոշ չափով հաղթահարելու կորոնովիրուսի հետևանքները։ Երկու բանախոսներն էլ պնդում են այն հանգամանքը, որ ներկա պայմաններում, երբ Հայաստանի ներկրումը երեք անգամ գերազանցում է արտահանմանը, մեր կառավարությունը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի արդյունաբերական ու գյուղատնտեսական պատրաստի արտադրանքի աճին` ապրանքները դրսում սպառելու միտումով։ Ըստ նրանց` ԵԱՏՄ սպառողական շուկաները լայն հնարավորություններ են ընձեռում Հայաստանին` մեծացնելու արտահանմանը միտված արտադրությունները։

Որքանով են վտանգավոր պետական պարտքի կուտակումները. կորոնավիրուսն ու կառավարության ծրագրերը

 

90
թեգերը:
Արամ Սաֆարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ ասել է «տնտեսական հեղափոխություն», և ինչ քայլեր են արվել. մասնագետի մեկնաբանությունը
Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել
Ինչ զբաղվածություն ունեն Հայաստանում կանայք ու տղամարդիկ և ինչպես են վարձատրվում

«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

195
(Թարմացված է 15:10 29.09.2020)
Այս պահին ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։ Դրանից հետո լսվում է հայ զինծառայողների ուրախ բացականչությունը`«ջա՜ն, բամբիտ ա արել»...

Այս պահին հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

195
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հրապարակվել են Ադրբեջանի խոցված ԱԹՍ-ի լուսանկարները
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ԱԹՍ-ի հարվածից. Հովհաննիսյան

Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ

138
(Թարմացված է 14:52 29.09.2020)
Ադրբեջանական կողմը Մարտունին գնդակոծել է Դ-30 հրանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը քաղաքում է եղել կրակոցներից հետո։

Սեպտեմբերի 27-ին և 28-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Արցախի Մարտունի քաղաքը։

Կադրերում երևում է, որ քաղաքի փողոցները գրեթե դատարկ են։ Մարտունեցի Համլետ Դավթյանը Sputnik Արմենիայի թղթակիցներին ցույց է տալիս ավերված տան դիմաց ընկած արկի «պատյանը»:

Ռմբակոծության հետևանքով նաև մարդիկ են վնասվածքներ ստացել։ Երկու հոգի` կին և աղջիկ, մահացել են։

Մարտունին զրկվել է էլեկտրաէներգիայից. գնդակոծության հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու տեղի ենթակայանը: Գազ նույնպես չկա. խողովակները վնասվել են, և գազն անջատել են անվտանգության նկատառումներով։

Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում. ՊՆ–ն հերքում է Մարտունու զորամասի ոչնչացման լուրը

138
թեգերը:
տեսանյութ, Մարտունի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
27 февраля 2019. Пресс-секретарь президента России Дмитрий Песков во время встречи Владимира Путина и премьер-министра Израиля Биньямина Нетаньяху (27 февраля 2019). Москвa

Ղարաբաղյան էսկալացիան ՀԱՊԿ-ի շրջանակում խորությամբ վերլուծելու թեմա է. Պեսկով

0
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Ղարաբաղում տիրող իրավիճակը և այդ հարցը ՀԱՊԿ շրջանակում լուծելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել Է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում վերլուծելու և քննարկելու թեմա է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շփման գծում տիրող ներկայիս իրավիճակն ու ռազմական գործողությունները կազմակերպության ներսում խորությամբ վերլուծելու և քննարկելու թեմաներ են: Մնացած դեպքերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ դա չափազանց զգայուն հարց է»,-ասել Է Պեսկովը:

0