Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

3048
(Թարմացված է 22:43 29.08.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծի շրջանակում գարնան սկզբին այցելել էր Օձի պորտ, բայց կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պատճառով հաղորդումը ստիպված ենք մեր ընթերցողներին ներկայացնել միայն ամիսներ անց։

Լոռու մարզում, Երևանից 170 կմ հեռու բնության մի հուշարձան կա` Օձի պորտը։ Դեռ տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օձի պորտը հայտարարեց տարվա ամենաայցելվող վայր, բայց կորոնավիրուսը խափանեց բոլոր ծրագրերը։

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց 10 օր առաջ` մարտի 7-ին, Լոռու մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ լսեց Օձի պորտ կոչվող բնության հուշարձանի մասին ու 2020թ–ը հայտարարեց «Օձի պորտից ջուր խմելու տարի»։

Sputnik Արմենիան թերևս այն եզակիներից էր, որ անսաց վարչապետի կոչին ու այցելեց Լոռի։ Բայց հայտնի պատճառներով մեր ուղևորությունը ստիպված ենք ընթերցողներին ներկայացնել կես տարի ուշացմամբ։

Թղիթ ամրոց, Ծաղկեվանք մատուռ. Ծաղկունյաց լեռներում թաքնված պատմական անցյալի անխոս վկաները

Լոռին մեզ դիմավորեց մշուշապատ բնապատկերներով, ինչն էլ ավելի խորհրդավոր ու տեսարժան էր դարձնում մեր ուղևորությունը։ Օձի պորտի մասին հուշող որևէ ցուցանակ ճանապարհին մենք այդպես էլ չգտանք ու ստիպված էինք ճանապարհը հարցնել Օձուն համայնքի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին, որ մեծահոգաբար առաջարկեց ուղեկցել մեզ ու ճանապարհին մեր առջև բացեց Օձունի բնական ու հոգևոր բոլոր գաղտնիքներն ու գեղեցկությունը։

Տեսանք, թե ինչպես են ժամանակի հողմերը ծակծկել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու` 1 մետր հաստությամբ պատը, ինչպես են քրիստոնեություն ընդունած մեր նախնիները եկեղեցի կառուցել ժայռերի վրա` իրենց նախնիների բնակատեղի քարանձավների մեջ, ու ի վերջո նաև համտեսեցինք քարե հսկա վիշապի պորտից բխող սառնորակ ջուրը։

Տեր Վրթանեսի ներկայացրած ավանդույթի համաձայն` 300 մետրանոց ժայռի վրա 100 մետրանոց օձին քարացրել է Հովհան Օձնեցի կաթողիկոսը` խաչաձև գավազանով հարվածելով վիշապի գլխին ու ասելով. «Օձ էիր, քար դառնաս, պորտիցդ ջուր բխի, ջուրն էլ դեղ լինի»։

Երկրաբանների ուսումնասիրությունների համաձայն` քարե վիշապը 40 միլիոն տարեկան է։

Արդվի գյուղից դեպի արևելք ճանապարհի աջ կողմում 300 մետր բարձրությամբ ժայռի գրեթե կենտրոնում կարծես մուգ կարմիր ներկով հսկա օձ լինի պատկերված, որի միջից ջուր է բխում։

Օձի երկարությունը 100 մետր է, լայնությունը` 1 մետր, պորտից հոսող ջուրն էլ` բուժիչ։

«Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի բնության այն գեղատեսիլ վայրերը, որոնք անմատչելի կամ չճանաչված լինելու պատճառով թաքնված են մնում հանրության աչքից։

Հաղորդաշարի նկարահանող խումբն այցելում է հայաստանյան բնության հատուկ պահպանվող տարածքներ` իր ռեպորտաժներում բացահայտելով Հայաստանի բնության թաքնված գեղեցկությունը։

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը

3048
թեգերը:
Օձի պորտ, Հայաստան
թեմա:
Հայաստանի թաքնված գեղեցկությունը (11)
Ըստ թեմայի
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Խոսրովի հսկա բնակիչն ու դիցուհու բնական լոգարանը
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Փերիների լողավազանն ու Սևանա լճի ճախրող բնակիչները
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Հայաստանի ու Ղրիմի բարեկամությունը երևանամերձ անտառում
Խոսրովի անտառ` հրդեհված շքեղություն
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արփի լիճ. բնություն` արհեստական ծագմամբ
Հեքիաթ և իրականություն Դիլիջանի մասին. ինչ գաղտնիքներ են թաքցնում անտառն ու լիճը
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային

Կյանքն ու խաղերը կրակոցների տակ. Ստեփանակերտի տուն–ինտերնատի սաները հաղթանակի են սպասում

18
Ստեփանակերտի տուն-ինտերնատի սաներն արդեն 4 օր է՝ ապաստարանում են։ Չնայած դրան՝ երեխաները չեն կոտրվում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է հաստատության երեխաների և դաստիարակների հետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախի մայրաքաղաքի տուն–ինտերնատի երեխաներն ու դաստիարակները ադրբեջանական գնդակոծություններից թաքնվում են նկուղում։

Այստեղ երկհարկանի մահճակալներ են տեղադրված 15 երեխայի և դաստիարակների համար, կա խոհանոց և անհրաժեշտ ամեն բան։

Տուն–ինտերնատի տնօրեն Համեստ Սուլեյմանյանը պատմեց, որ ներկայում ապաստարանում 24-ի փոխարեն 15 սան է գտնվում։ Մյուսներին ծնողները տուն են տարել։

Սաները 3-ից մինչև 17-18 տարեկան են։ Իսկ նրանցից մեկն արդեն 2 ամիս է, ինչ ծառայում է։

«Ապահով ենք ամեն ինչով։ Նախարարությունը, բարեգործներն ամեն ինչ բերում են, ապահովում են, ջուր, սնունդ, թխվածք են բերում, տորթեր։ Ամեն ինչ կա։ Միայն մնում է խաղաղություն լինի, որ երեխաները նորից գիշերօթիկ վերադառնան ու շարունակեն իրենց կյանքը»,– ասաց նա։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Նրա խոսքով` ապաստարանում արդեն հասցրել են սաներից մեկի ծննդյան օրը նշել․ բարեմաղթանքներից զատ, նաև երգել են, խաղեր խաղացել։

Երեկ դաստիարակները երեխաների համար անգամ բացօթյա խաղեր են կազմակերպել, բայց ապաստարանին շատ մոտ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անմիջապես ապահովել նրանց անվտանգությունը։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

18
թեգերը:
հաղթանակ, Պատերազմ, Ստեփանակերտ, ապաստարան, երեխա, գիշերօթիկ, տուն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում
Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն այս պահին չկա. Բաթոյան
Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

Խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ը` առգրավել. Արցախի նախագահի նոր տեսանյութը

241
(Թարմացված է 21:31 30.09.2020)
Արցախի նախագահը տեղակացրել է, որ հակառակորդի զրահատեխնիկան խոցած տղաները մասնակցել են նաև Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանի քառօրյային։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որով իր շնորհակալությունն ու հպարտությունն է հայտնել հայրենիքի համար պայքարող տղաներին` իր ընկերներին։

«Այսօր առաջնագծում ունեցած մեր հերթական հաջողությունն է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), մեր մյուս տղաների օգնությամբ, խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ը` առգրավել (մեկը` տեսանյութում): Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,–գրել է նա:

Նա նշել է, որ այս տղաները մասնակցել են նաև Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանի քառօրյային։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

241
թեգերը:
տանկ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ–ի հետագա քայլերը
«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում
Արցախի 3 նախագահները մեկ սեղանի շուրջ են. լուսանկար
Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական

0
(Թարմացված է 22:24 30.09.2020)
Բաշար Ասադի խորհրդականը կարծում  է, որ  Թուրքիան, բորբոքելով հակամարտությունը, ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական Անկարան Արցախում հակամարտություն է հրահրում` ցանկանալով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում ու աշխարհում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։

«Այժմ մենք կարող ենք ԼՂՀ–ում տեսնել, որ Թուրքիան իսկապես հակամարտություն է հրահրում, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ հակամարտության բորբոքմանը», – ասել է Շաաբանը։

Ըստ նրա` Թուրքիան այդպիսով  ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Արցախ, Սիրիա, տարածաշրջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան