Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

2743
(Թարմացված է 10:03 05.09.2020)
Եթե դուք որոշել եք բացահայտել Հայաստանի «գաղտնի» վայրերը, համացանցում մի աննկարագրելի ժայռ եք տեսել և ուզում եք պարզել` որտեղ է այն, ապա անպայման պետք է այցելեք Լոռու մարզ։ Մենք արդեն բացահայտել ենք ժայռի գաղտնիքը և ոչ միայն։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղևորվել է Լոռու մարզ, որը հայտնի է իր անտառներով ու համարվում է ամենականաչ շրջաններից մեկը: Հենց այստեղ՝ լեռնաշղթայի եզրին, գտնվում է Դսեղը, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը: Լոռու հիասքանչ բնությամբ հիանալու համար երկար ժամանակ է պետք, այդ պատճառով մենք որոշեցինք 2 օր անցկացնել այս մարզում։

Օր առաջին, Դսեղ։ Մեր ուշադրությունը գրավեց հրապարակում գտնվող «Էստի համեցեք» փոքրիկ խանութը, որտեղ մի կին միրգ ու բանջարեղեն է վաճառում։ Հենց նա էլ մեզ պատմեց գյուղի գեղատեսիլ վայրերի մասին։ Դսեղ այցելելիս առաջին հերթին պետք է տեսնել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որը գրողի հորական տունն է։

Մեզ չհաջողվեց մտնել ներս, քանի որ համավարակի պատճառով թանգարանն արդեն 4 ամիս է` փակ է։ Բայց այդ հանգամանքը մեզ, ինչպես նաև այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին չխանգարեց վայելել բակի ու շինության գեղեցկությունը և հիանալ Արփինե Աթոյանի «գործած հեքիաթներով», որոնք ցուցադրվում ու վաճառվում են տուն–թանգարանին հարակից տարածքում։

Զբոսաշրջիկներին շատ են դուր գալիս նրա գործած թումանյանական հերոսները, բայց հաճախ նեղանում են, որ խաղալիքներին բարևում են, իսկ նրանք չեն պատասխանում։

Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն

Թանգարանի մոտ կարելի է տեսնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել է V-V|| դարերում, վերանորոգվել` 1900թ–ին, իսկ հետո կարելի է հանգստանալ Ծովեր լճում, որտեղ ժամանակին օրվա մեծ մասն է անցկացրել ամենայն հայոց բանաստեղծը։

Լոռու մարզում մի ձոր կա, որը ոմանք անվանում են Արևածագ գյուղի ձոր, մյուսներն էլ` Ղաչաղանի։ Վերջին շրջանում այս ձորում գտնվող ժայռերից մեկի լուսանկարները հաճախ են հարցեր առաջացնում համացանցում։ Մարդիկ ուզում են պարզել, թե որտեղ է այն գտնվում ու ինչ անուն ունի։ Շատերը այն «հայկական Թաիլանդ» են կոչում։

Մենք պարզեցինք, որ ձորը գտնվում է Արևածագ (նախկին Ղաչաղան) գյուղի ու Ձորագյուղի մեջտեղում, ժայռի իրական անունը Ցից քար է, իսկ ձոր հասնելու համար երկու ճանապարհ կա։

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Օր երկրորդ։ Մենք վայելեցինք Ցից քարի գեղեցկությունը, այցելեցինք Արևածագ գյուղ ու վերադարձանք Դսեղ։

Ի դեպ, վրանային հանգիստ նախընտրողների համար Դսեղում կան բոլոր հնարավորությունները։ Պարզվեց` մեր այցի պահին այնտեղ պարային համույթ էր հանգստանում։ Մենք միացանք նրանց պարին, հետո հեծանիվով հասանք մի վայր, որտեղից բացվող տեսարանը բառերով անհնար է փոխանցել. տեսնել է պետք։ Այնպես որ էստի համեցեք։

Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար

2743
թեգերը:
Ցից քար, տեսանյութ, Լոռի, Հայաստան
Ըստ թեմայի
Աշնան վերջին Հայաստան կժամանեն նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ. Էկոնոմիկայի նախարար
Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են. տեսանյութ 18+

202
(Թարմացված է 09:32 28.09.2020)
ՊԲ-ն վերականգնում է կորցրած դիրքերը՝ անձնակազմի և զինտեխնիկայի էական կորուստներ պատճառելով հակառակորդին։

Պաշտպանության բանակը շարունակում է վերականգնել նախկինում կորցրած դիրքերը՝ այդ ընթացքում անձնակազմի և զինտեխնիկայի էական կորուստներ պատճառելով հակառակորդին։ ՊԲ-ի գործողությունների մասին նոր տեղեկություններ է Facebook-ի իր էջում հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում»,- գրել է Ստեփանյանը։

Կադրերում տասնյակից ավելի հակառակորդի դիակներներ են հաշվվում։ Հագուստի վրա տեսանելի են նրանց անուն-ազգանունները, անձնական իրերի վրա նաև զինվորական կոչումները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

202
թեգերը:
Դիակ, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. տեսանյութ 18+
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

239
(Թարմացված է 09:36 28.09.2020)
Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, այդ թվում՝ «Սմերչ»։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. տեսանյութ 18+

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

239
թեգերը:
սմերչ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Գիշերային Ստեփանակերտը

Նկուղներում, բայց առանց օդային տագնապների․ ինչպես է անցել գիշերը Ստեփանակերտում

0
(Թարմացված է 10:08 28.09.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտնվում է Արցախում, որտեղ դաժան մարտեր են ընթանում։ Մեր թղթակիցները պատմել են, թե ինչպես է անցել առաջին մարտական գիշերը Ստեփանակերտում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում սկսված էսկալացիայից հետո առաջին գիշերը Ստեփանակերտի բնակիչները նկուղներում անցկացրել են։ Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս գիշերն անցել է առանց օդային տագնապների։

«Գիշերը Ստեփանակերտում լուսաքողարկման միջոցներ են օգտագործում, լուսամուտներից գրեթե լույս չի առկայծում, միայն ռազմական հանդերձանքի ու զենքի խանութն են աշխատում», - նշեց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Սեփականատերն ասել է, որ խանութը շուրջօրյա է, և ոչ միայն այն պատճառով, որ իր ապրանքն այժմ առաջին անհրաժեշտության է, այլև այն պատճառով, որ նրա օբյեկտը բնակելի շենքի տակ է։ Անօդաչուների հարձակման դեպքում մարդիկ կարող են թաքնվել այնտեղ։

Սակայն առաջին պատերազմական գիշերը Ստեփանակերտում առանց օդային տագնապների է անցել։ Մինչդեռ մինչ ուշ գիշեր լսվում էր հրետակոծության ձայնը, որը գալիս էր Ստեփանակերտին ամենամոտ շփման գծի հատվածից՝ Ասկերանից։

Գիշերվա կեսից հետո խաղաղ լռություն իջավ քաղաքի վրա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

«Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին». Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ ավելի մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020