Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

110
(Թարմացված է 23:44 11.08.2020)
Արամ կաթողիկոսին մանրամասն ներկայացրել են հայկական թաղամասի շենք–շինությունների և հայկական եկեղեցիների կրած վնասները։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր շրջել է Բուրջ Համուդ հայկական թաղամասով, ծանոթացել պայթյունի հետևանքով ստեղծված ավերածություններին։ Կաթողիկոսը նաև մտել է հայկական ս. Գևորգ և ս. Հարություն եկեղեցիներ, որոնք նույնպես զգալիորեն տուժել են արհավիրքից։

Շատ շենք–շինություններ պետք է հիմքից վերականգնվեն, շատ բնակարաններ արդեն պիտանի չեն ապրելու համար։ Վերականգնողական աշխատանքների իրականացումը դժբախտաբար շատ դժվար է լինելու, որովհետև Լիբանանը մինչ պայթյունը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, նաև կար համավարակը` իր վատ հետևանքներով։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

Բեյրութի հայկական թաղամասերը դժբախտաբար գտնվում այն էին նավահանգստին մոտ, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայթյունի հետևանքով մահացել է 13 հայ, վիրավորվել ավելի քան 250–ը, որոնց մեջ կան ծանր վիրավորներ։

 

110
թեգերը:
վնաս, Եկեղեցի, թաղամաս, հայկական, հայ, պայթյուն, Լիբանան, Բեյրութ, Արամ Առաջին կաթողիկոս
Ըստ թեմայի
Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան

Արցախյան ոգին ու համնուհոտը՝ Երևանի կենտրոնում

126
(Թարմացված է 21:01 19.10.2020)
Ստեփանակերտից եկած կանայք ժենգյալով հաց են պատրաստում ու վաճառում Երևանի կենտրոնում։ Ավանդական ղարաբաղյան ուտեստը համտեսել ցանկացողներն այնքան շատ են, որ նրանք փակել են գրեթե ամբողջ Աբովյան փողոցը։

Արմինե Աբրահամյանը խոհարար է, որն արդեն տարիներ շարունակ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում զբաղվում է ժենգյալով հաց պատրաստելով։ Նույնիսկ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսելուց հետո նա հինգ օր շարունակել է աշխատանքի գնալ։ Սակայն վեցերորդ օրը ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով մարդիկ ստիպված էին թաքնվել ապաստարաններում, իսկ շուկան փակվեց։

Ընտանիքի հետ մի քանի օր թաքստոցում անցկացնելուց հետո Արմինեի ամուսինը անվտանգության նկատառումներից ելնելով նրան դստեր, հարսերի ու թոռների հետ Երևան է ուղարկել։ Սակայն Արմինեն նույնիսկ Երևանում որոշել է անգործ չնստել։ Դստեր՝ Անգելինայի հետ, որոշել է Երևանի կենտրոնում ժենգյալով հաց պատրաստել։ Վաճառքից ստացած ամբողջ եկամուտն ուղարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Արցախին։

Женщины, прибывшие из Степанакерта, готовят и продают “женгялов хац” в центре Еревана (19октября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ստեփանակերտից եկած կանայք ժենգյալով հաց են պատրաստում ու վաճառում Երևանի կենտրոնում (19.10.2020)

«Մենք 600 դրամով ենք վաճառում ժենգյալով հացը, բայց մարդիկ հիմնականում ավելի շատ են վճարում։ Օրինակ, մեկը 20 հազար դրամ տվեց ու երկու հաց վերցրեց։ Ցանկացողները շատ են, քրտնաջան աշխատում ենք։

Իսկական ղարաբաղյան ժենգյալով հացի մեջ 10-ից 20 տեսակ կանաչի կա, դրանց մի մասը միայն Արցախում է աճում։ Աբրահամյանն ասում է, որ Երևանում միայն յոթ տեսակ կանաչի են գտել։

«Կոչ ենք անում աղջիկներին ու կանանց միանալ հայրենական կռվին». կանայք զինվորագրվում են

«Բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ ամեն ինչ համեղ է, օգտակար, իսկ ստացած գումարը գնում է մեր զինվորներին օգնելուն», - ասում է կինը։

«Մեր բոլոր տղամարդիկ ռազմաճակատում են, 19 տարեկան տղաներ կան, կան ավելի փորձառու մարդիկ, որոնք տեսել են առաջին պատերազմը։ Չգիտեմ, թող ամեն ինչ հնարավորինս շուտ վերջանա։ Մենք էլ, բոլորի պես, սպասում ենք», - ասում է Աբրահամյանը։

Ժենգյալով հացի հերթը շարունակում է աճել ու փակում է գրեթե ամբողջ Աբովյան փողոցը։ Մարդիկ համբերատար սպասում են, թե երբ կկարողանան ղարաբաղյան ժենգյալով հաց համտեսել ու իրենց ներդրումն ունենալ Համահայկական հիմնադրամում։

Женщины, прибывшие из Степанакерта, готовят и продают “женгялов хац” в центре Еревана (19октября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ստեփանակերտից եկած կանայք ժենգյալով հաց են պատրաստում ու վաճառում Երևանի կենտրոնում (19.10.2020)

 

126
թեգերը:
Երևան, ժենգյալով հաց, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Սմերչի» հետևանքները Կարմիր Շուկայում. լուսանկարներ արցախյան համայնքից
Թշնամու գնդակոծության հետևանքով Արցախի Շոշ գյուղում կա զոհ
«Պակասել չկա, տղերք». տիկին Լեսմոնյան օդային տագնապի ձայնի տակ ժենգյալով հաց է թխում

Ով աջակցում է թուրքին, դադարում է քաղաքակիրթ ազգ լինելուց. տեսանյութ՝ առաջնագծից

374
(Թարմացված է 20:18 19.10.2020)
Հայրենիքի պաշտպանության առաջնագծից զինվորները վստահեցնում են` կռվելու են մինչև վերջ, պայքարելու են ու ամենակարևորը` հաղթելու են։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել արցախյան առաջնագծում կռվող քաջորդիների մասնակցությամբ։ Նրանք վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Մեր պայքարը միշտ եղել է ազատագրական, մեր գործն արդար է և հենց դա էլ մեզ պարտավորեցնում է, որ հաղթենք։ Ով աջակցում է թուրքին, արդարացնում է նրա նվաճողական պատերազմը, դադարում է քաղաքակիրթ ազգ լինելուց»,–ասում է զինվորներից մեկը։

Մյուսը հավաստիացնում է, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Ժողովուրդ ջան, մեր մոտ ամեն ինչ լավ է, կարևորը դուք լավ լինեք, պետք է միշտ առաջ գնանք, որ մեր հողերը պահենք»,–ասում է նա։

Մյուսն էլ հիշեցնում է, որ իրենք «դուխով են», ու ժողովուրդն էլ չպետք է հուսահատվի, քանի որ ամենի ինչ հաղթանակով է ավարտվելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները


374
թեգերը:
տեսանյութ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի «հյուսիսային դարպասները». տեսանյութ առաջնագծից
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
Ինչպես են հօդս ցնդում թշնամու ավտոշարասյունն ու զրահատեխնիկան. տեսանյութ
Առաջնագիծ. արխիվային լուսանկար

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը. ինչպես է անցել գիշերը սահմանին

250
(Թարմացված է 09:38 20.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

250
թեգերը:
առաջնագիծ, Սահման, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանն արգելված զինատեսակներ է օգտագործում. ԱԳՆ-ում հանդիպում է կայացել դեսպանների հետ
Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում