Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

1427
(Թարմացված է 00:06 10.08.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղևորվել է Տավուշի մարզի Հովք գյուղ։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Մհեր անունով մի երիտասարդ, որի հայրը տարիներ առաջ հիմնել է Քարի լիճը։

Գյուղում տների միջև հեռավորությունը բավականին մեծ է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այստեղ մոտ 400 մարդ է բնակվում։ Օրվա կեսն անցկացրինք Գասպարյան Աշոտին՝ միակ հային փնտրելով, որ փախստական չէ ու մինչև 1988 թվականը ադրբեջանցիների հետ բնակվել է Հովք գյուղում, նրանց հետ հարևանություն ու ընկերություն արել։

Երկար փնտրտուքից հետո պարզեցինք, որ Աշոտը սարի վրա խոտ է հնձում։ Ճանապարհին՝ մինչև Աշոտին հասնելը, 6 կմ հաղթահարեցինք և հասցրինք տեսնել, թե որքան գեղեցիկ բնություն ունի Հովք գյուղը։

Տեսանք լճերը՝ բնական ու արհեստական, և նույնիսկ լսեցինք հետաքրքիր պատմություններ։

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Ակնասարի դժվարին վերելքը հաղթահարված է

Ապա հաց պատրաստեցինք, մտանք Հովք գյուղի միակ ջերմոցը։

Պարզվում է, որ բանջարեղենն այնքան արագ է սպառվում գյուղում, որ նույնիսկ չեն հասցնում մոտակա գյուղեր բնակիչներին։ Վերջում էլ մեր հանգիստը:

1427
թեգերը:
հայ, ադրբեջանցի, լիճ, Հաց, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը
Թաքնված «միլիոնատերեր» և դեմպինգ․ ինչո՞վ է ապրում Հայաստանի ծաղկի շուկան. լուսանկարներ
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Ակնասարի դժվարին վերելքը հաղթահարված է
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները

Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ ավերված շուկայից

66
(Թարմացված է 11:58 31.10.2020)
Ստեփանակերտի շուկայի աշխատակիցները փորձում են տեսնել` ինչ է մնացել հրթիռակոծությունից հետո։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ վիճակում է հայտնվել Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո։

Տեսանյութում երևում է` ինչպես է ավերվել Ստեփանակերտի գլխավոր շուկան, տաղավարներում ամբողջությամբ փայտի և ապակու կտորներ են։ Շուկայի աշխատակիցները փորձում են տեսնել` ինչ է մնացել հրթիռակոծությունից հետո։

Թշնամին թիրախավորել է նաև բնակելի տները, որի հետևանքով ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նշենք, որ նախնական տվյալներով` տուժածներ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

66
թեգերը:
Արցախ, տեսանյութ, հրթիռակոծություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Կանանց վաշտում մայրեր էլ կան, եկել են իրենց երեխաների ապագայի համար պայքարելու. տեսանյութ
7-8 հոգով 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ջախջախել. տեսանյութ
Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

Ինձ շան նման էին վերաբերվում. գերությունից վերադարձած կինը սարսափելի մանրամասներ է պատմում

3168
(Թարմացված է 00:35 31.10.2020)
Ոստիկանական տեղամասերից մեկում կինը ևս երկու հայ գերիների է հանդիպել, հետո իրեն ասել են՝ թե երկուսի վիզն էլ կտրել են։

Ադրբեջանական գերությունից երեկ վերադարձված 85-ամյա Եվգենիա Բաբայանը հարցաքննվել է։ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տարեց կնոջ հետ զրույցից մի հատված, որում կինը պատմում է գերության պահից մինչև Հայաստան վերադառնալու օրերի ու ժամերի սարսափի մասին։

Եվգենյա Բաբայանը ծնվել ու ապրել է Հադրութ քաղաքում։ Բնակվում է որդու հետ, որը պատերազմի հենց առաջին օրից առաջնագծում է։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն Ադրբեջանը սկսեց ուժեղ հրետակոծություն, կինը պատսպարվել է իր տան նկուղում, որը որպես ապաստարան է ծառայում։

«Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որ հավերիս կերակրեմ։ Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը։ Մտածեցի՝ որդիս՝ Սուրենն է եկել։ Այդ պահին տան դուռը բացվեց, ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ տասը զինվորականներ ներխուժեցին իմ տուն։ Տեսնելով նրանց՝ վախեցա ու վայր ընկա»,- պատմում է կինը։

Նրա խոսքով՝ զինվորականները մոտեցել են, ձեռքից քաշել, բարձրացել և ասել, որ Բաքու են տանելու։

Այդպես էլ արել են։ Գերության գրեթե երկու շաբաթների ընթացքում կինը երեք տարբեր ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել։

Ասում է՝ ինձ շատ վատ էին վերաբերվում, կարծես կենդանու՝ շան տեղ դրած լինեին։

«Ծարավ էի, ջուր կամ թեյ ուզեցի, ինձ բաժակով մի փոքր թեյ տվեցին։ Դրանից հետո մի կին աշխատակից իմ առաջ շաքարի կտոր նետեց, ես հրաժարվեցի օգտվել նրանց տված թեյից ու շաքարից, ասացի՝ ես մարդ եմ, շուն չեմ»։

Հետո տարել են երկրորդ ոստիկանական կետ, որտեղ ստիպել են ասել, թե Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը։ Տեսախցիկներով նկարել են, հարցեր տվել։ Երրորդ ոստիկանական կետում երկու հայ գերիների է տեսել։ Մեկը երիտասարդ էր, մյուսը՝ տարիքով։

«Երիտասարդին կապկպել էին, ոտքերը, ձեռքերը, աչքերը, գցել էին մի անկյուն ու քացի էին տալիս»,- պատմում է կինը։

Իսկ մյուս հայը տարիքով մեծ էր, ձեռքերը կոտրտված էին, ասում է՝ վրան հալ չկար, ուղղակի նստած էր։

Կինը տեսել է, թե ինչպես են երիտասարդին գցել մի պարկի մեջ, ապա քարշ տալով տարել, ավտոմեքենայի մեջ գցել։ Իսկ իրեն մյուս տղամարդու հետ մեքենա են նստեցրել։ Տարեց կնոջը տարել են Բաքվի հիվանդանոց, մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է։

«Ինձ ասացին, որ այդ երկու հայերին մորթոտել են, վզները կտրել են ու սպանել»,- ասում է կինը։

Հիվանդանոցում տասն օր է մնացել։ Կարմիր խաչի օգնությամբ Բաքվից տարել են Վրաստան, ապա շտապօգնության մեքենայով Հայաստան բերել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

3168
թեգերը:
գերի, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ
ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ