«Օգնի՛ր մեզ». ինչպես են Մակրոնին դիմավորել Բեյրութում

265
(Թարմացված է 22:25 06.08.2020)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութ է մեկնել խոշոր պայթյունից հետո միջազգային օգնություն կազմակերպելու համար։

Ֆրանսիայի նախագահն այցելել է տուժած շրջաններ, զրուցել քաղաքացիների հետ։ Նա հայտարարել է, որ եկել է զորակցելու Լիբանանի ժողովրդին և ծրագրում է օգնության հավաքագրում կազմակերպել։

«Ուզում եմ օգնել, որ միջազգային օգնություն կազմակերպվի», – ասել է նա` նշելով, որ նման արտակարգ իրավիճակին լուրջ ճգնաժամ կհաջորդի։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև, որ մտադիր է հանդիպել բոլոր քաղաքական ուժերի հետ` անկեղծ երկխոսություն անցկացնելու համար։

«Լիբանանում պայթյունից բացի, լուրջ ճգնաժամ է, որը տեղում պատմական պատասխանատվություն է պահանջում ղեկավարներից։ Սա քաղաքական, բարոյական, տնտեսական և ֆինանսական ճգնաժամ է, որի առաջին զոհը լիբանանյան ժողովուրդն է։ Եվ այն արագ արձագանք է պահանջում», – ընդգծել է նա։

Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը Բեյրութի պայթյունի հետևանքով փլատակների է վերածվել

Վերջին տվյալներով` 2750 տոննա սելիտրայի պայթյունի հետևանքով մահացել 135 մարդ, տուժածների թիվը հատել է 5 հազարի սահմանը, շատերն անհետ կորած են համարվում։

Վնասվել են քաղաքի ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի հարվածի ալիքը զգացվել է նույնիսկ Լիբանանի ափերից մոտ 200 կմ հեռավորության վրա` Կիպրոսի արևելյան ափին։

ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ

265
թեգերը:
Էմանուել Մակրոն, Բեյրութ, Լիբանան

Իսպանիայում գինին հեղեղել է գործարանի տարածքը. տեսանյութ

24
(Թարմացված է 10:31 26.09.2020)
Իսպանիայի գինեգործարաններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել ։ Գործարանի տարածքը ողողվել է գինով։

Իսպանիայի Վիլյամալեա բնակավայրում գտնվող գործարանը երեկ զրկվել է 50 հազար լիտր գինուց։

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

Խմիչքի պահման համար նախատեսված ցիստեռնը վնասվել է, և, ինչպես երևում է կադրերում, գինին սկսել է դուրս թափվել:

Առայժմ հայտնի չէ` ինչն է եղել պատճառը։

Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել

2018 թվականի սեպտեմբերին Իտալիայի Ֆոնտանելե քաղաքի գինու գործարանում պայթել էր սպիտակ փրփրուն գինով լի ցիստեռնը։ Գինին շատրվանի պես դուրս էր հորդել ցիստեռնից։ Գործարանը զրկվել էր մոտ 30 հազար լիտր գինուց:

Կոլայի շշերի մեջ լցված հայկական գինին զվարճացրել է բրիտանացի «ալկո–գուրուին»

24
թեգերը:
տեսանյութ, գործարան, Գինի, Իսպանիա
Ըստ թեմայի
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ինչպես է հնչում իսկական գինին․ Գալուստյանը նոր «հնարք» է ցուցադրել
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները

Ինչու են «Իմ քայլից» հեռանում, երբ կլուծվի դեպի ՌԴ չվերթերի հարցը. պարզաբանում է նախարարը

188
(Թարմացված է 22:38 25.09.2020)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր ղեկավարած ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։ Որպես ՔՊ կուսակցության վարչության նախագահ, Պապիկյանը խոսել է «Իմ քայլում» տեղի ունեցող խմորումների մասին։

Պատգամավորներական մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արսեն Ջուլֆալակյանի ու Գայանե Աբրահամյանի հեռանալը պետք չէ կապել միայն ՔՊ–ի հետ, որովհետև նրանք կուսակցության անդամ չեն եղել։

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից 2 պատգամավորների հեռանալու փաստը, ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Իհարկե, լավ չէ, երբ գործընկերներն ինչ–որ փուլում այլ ճանապարհով են շարժվում, երբ կար գոնե հնգամյա տեսլական, բայց դա իրենց ընտրությունն է. բնականաբար, պետք է անկեղծ լինել և՛ գործընկերների, և՛ հասարակության հետ»,– ասաց նա։

Պապիկյանի խոսքով` նրանք ընտրել են այլ ճանապարհ և իրեն մնում է միայն բարի երթ մաղթել նրանց։

Ի դեպ, Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ ԱԺ–ում իր աշխատանքն արդյունավետ է համարում, ուստի Սուրեն Պապիկյանին հարցրեցինք` կուսակցության շարքերում այլ տեսակետ կամ նրա աշխատանքից դժգոհություն է եղե՞լ։

«Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի։ Ինքս տիկին Աբրահամյանի հետ ունեմ շատ ջերմ գործընկերային հարաբերություններ։ Վերաբերմունքս դրական է, գնահատականս` նույնպես, այլ գնահատական չեմ կարող տալ։ Թե ինչու է ընտրել այդ ճանապարհը, կարծում եմ` առիթ կունենա դրա մասին խոսելու»,– ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի` մանդատը վայր դնելու որոշմանը, ՔՊ վարչության նախագահը չցանկացավ մեկնաբանել այն` հիշեցնելով, որ «հարցը տեղափոխվել է երկու մարդկանց անձնական դաշտ», որին նոր մեկնաբանություն տալ ինքը չի կարող և չի ցանկանում։

«Եթե նախկին պատգամավորն ու ԿԳՄՍ նախարարն իրենց տեսակետները հայտնել են, կարծում եմ` բանալին այդտեղ պետք է փնտրել»,– ասաց նա։

Հիշեցնենք` Արսեն Ջուլֆալակյանն իր որոշումը պատճառաբանել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով, նախարարն էլ հակադարձել էր, որ Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսներին որևէ հարցի շուրջ քննարկում չի ունեցել։

Նշենք, որ վերջին մեկ ամսում «Իմ քայլը» խմբակցությունից արդեն 3 պատգամավոր տարբեր պատճառներով հրաժարվել են մանդատից։ Եթե այս ցանկից հանենք Արմեն Փամբուխչկանին, մյուս երկու հրաժարականների` Արսեն Ջուլֆալակյանի ու Գայանե Աբրահամյանի որոշումներին ՔՊ–ն պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ հարցերը կուսակցության ներսում չեն քննարկվել և խորհուրդ տվեց տեղի ունեցող գործընթացներում այլ երանգներ չփնտրել։

Հայտնի է՝ ով կստանա Ջուլֆալակյանի մանդատը. ԿԸՀ որոշումը

«Նորմալ պրոցես է։ Ինչ–որ պատճառներով մարդիկ կարող են իրենց իրացված չհամարել, կամ գտնել, որ իրենց գործունեությունն այդտեղ բավարար չէ, կամ իրենք կարող են այլ տեղ ավելի արդյունավետ աշխատել, կամ այլ հակասություններ ունենալ։ Սա նաև մեր ժողովրդավար լինելու, բաց լինելու մասին է վկայում։ Այսինքն` մենք մարդկանց չենք կաշկանդում»,– ասաց նա։

Մամուլը գրում է, որ խորհրդարանից հեռացողներ էլի են լինելու։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ այլ պատգամավորների նմանօրինակ որոշումների մասին տեղեկություններ չունի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ օդային ուղևորափոխադրումների վերականգնման հարցին։

Պապիկյանը նշեց, որ Հայաստանն առայժմ կորոնավիրուսային վիճակագրությամբ լավագույն դիրքում չէ, ինչը նաև կաշկանդում է մեր գործընկեր երկրներին` Հայաստանի հետ օդային հաղորդակցությունները վերականգնելու հարցում։

«Իհարկե, այս ուղղությամբ քննարկումներ կան, ԵԱՏՄ առաջիկա նիստում էլ հնարավորություն կա մեր գործընկերների հետ քննարկելու։ Սպասենք։ Կարծում եմ` հոկտեմբերի առաջին 10-օրյակում մի փոքր ավելի պարզորոշ կդառնա խնդրի լուծման ժամանակացույցը»,– ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչումը կարող է նախնական լուծում դառնալ դեպի ԵԱՏՄ ուղևորափոխադրումների վերականգնման համար: Ընդհանուր չափորոշիչների քննարկումն ընթացքի մեջ է, և, ամենայն հավանականությամբ կավարտվի հոկտեմբերի 9-ին Երևանում անցակցվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև իր ղեկավարած ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական հարցերի։

188
թեգերը:
թռիչք, Ռուսաստան, Սուրեն Պապիկյան, Նախարար, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնում Գրիշա Թամրազյանին
«Ծառայում ենք ՀՀ–ին». Արմեն Փամբուխչյանը ստանձնել է նոր պաշտոնը
Արդյո՞ք արտահերթ ընտրությունների հիմք կա, և ինչի կհանգեցնի 3 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա մասին

16
(Թարմացված է 13:44 26.09.2020)
Փաստաբանը տեսակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, Գագիկ Ծառուկյանն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկվանից կալանավորման մեջ գտնվող Ծառուկյանի տրամադրությունը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում բարձր է, նա իրեն լավ է զգում։

«Ծառուկյանը շատ լավ է, տրամադրությունը` բարձր։ Շատ կարճ ժամանակով եմ տեսել նրան։ Միայն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել, ոչ մի այլ բանի կարիք դեռևս չուներ։ Խցում մենակ է, բայց չի բացառվում, որ դա ժամանակավոր լինի», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ պաշտպանները անսպասելի չեն համարել դատարանի երեկվա որոշումը։ Ավելին` ԲՀԿ առաջնորդն իր պաշտպանների հետ երեկ գիշերը դատարանում լինելու փոխարեն ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասելիս է եղել և կալանավորելու որոշման մասին իմանալուն պես ինքնակամ ներս մտել։

«Մի ամսից ավելի գիտեինք, որ նման բան լինելու է, որ գործը պետք է մակագրվի կոնկրետ դատավորի (Մնացական Մարտիրոսյան – խմբ.), ամեն ինչ պարզ պատկերացնում էինք», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

16
թեգերը:
մեկուսարան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Չեն մարսելու». Տոնոյանը վստահ է` դատարանը քաղաքական հանձնարարություն կատարեց
«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ