Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

296
(Թարմացված է 14:20 05.08.2020)
Մարվան Աբուդը տեղի ունեցածը համեմատել է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների հետ` այն անվանելով ազգային աղետ։

Բեյրութի քաղաքապետ Մարվան Աբուդը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է հարցազրույցի ժամանակ, երբ հայտնել է տասնյակ հրշեջների մահվան մասին, որոնք փորձել են մարել հուժկու պայթյունից հետո առաջացած հրդեհը: Տեսանյութը տարածել է skynewsarabia հեռուստաալիքը։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայեր կան, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Աբուդը տեղի ունեցածը համեմատել է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների հետ։ Նրա խոսքով՝ կյանքում առաջին անգամ է այսպիսի ծավալի ավերածություններ տեսնում: Նախնական վնասը գնահատվում է 3-5 մլրդ դոլար, քանի որ վնասվել է Լիբանանի մայրաքաղաքի գրեթե կեսը:

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

296
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Բեյրութ, Լիբանան
թեմա:
Պայթյուն Բեյրութում (47)
Ըստ թեմայի
Բեյրութի պայթյունից հետո շատ հայեր ուզում են տեղափոխվել Հայաստան. պատգամավոր
Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը
ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ

«Մեր խփածը «տոչնի» գնում ա». նոր տեսանյութ առաջնագծից

2720
(Թարմացված է 19:10 24.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած նոր տեսանյութում հրետանավորները պատմում են իրենց տրամադրության ու տրամադրվածության մասին։

Տեսանյութի հերոսներից մեկն ասում է` Արցախում ընթացող պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները չհանձնվեն։

«Անձնակազմս գերազանց վիճակում է, էրեխեքի տրամադրությունը լավ ա։ Ամեն ինչ շատ պարզ ա` մենք մեր հողն ենք պաշտպանում»,– նշում է նա։

Մեկ այլ զինծառայող էլ վստահեցնում է, որ բոլորը լավ տրամադրություն ունեն։

«Դուխներս 100 չի, հազար ա։ Հաղթելու ենք։ Ուրիշ տարբերակ չկա»,– ավելացնում է երրորդը։

Հրետանավորները շեշտում են. «Մեր գործը անում ենք, մեր խփածը «տոչնի» գնում ա»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

2720
թեգերը:
զինծառայող, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Ջա՜ն, կպավ»․ թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը․ տեսանյութ
Թշնամական ուժերի ոչնչացումը. ՊԲ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Ջախջախված հակառակորդը լքել է զրահատեխնիկան ու փախել. Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

3000 ցուցարար Կանադայից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

85
(Թարմացված է 13:36 24.10.2020)
Ցուցարարները կոչ են արել Կանադայի իշխանությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ սպառազինության վերահսկողության կանադական ու միջազգային իրավունքների խախտման համար։

Օտտավայում Արցախի աջակցության բողոքի ակցիա է կայացել։ Հավաքի մասնակիցները դատապարտել են Թուրքիայից Ադրբեջան իրականացվող զենքի մատակարարումները, որոնք օգտագործվում են Արցախի բնակչության դեմ։

Ակցիան կազմակերպվել է այն բանից  հետո, երբ երկրի իշխանությունը հրաժարվել է պատասխանել՝ ինչպես են մարտական նշանակության ապրանքները վաճառվել Թուրքիային՝ շրջանցելով էմբարգոն։

Խորհրդարանական բլրի մոտ կայացած ակցիային մոտ 3000 ցուցարար է մասնակցել։ Նրանք կոչ են արել Կանադայի իշխանությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ սպառազինության վերահսկողության կանադական ու միջազգային իրավունքների խախտման համար։

Ակտիվ բողոքները սկսվել են այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին Արցախում Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ է խոցվել։ Հայ մասնագետները պարզել են, որ խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն ունեցել է L-3 WESCAM CMX-15D մոդելի տեսախցիկ, որն արտադրված է Կանադայում 2020 թվականի հունիսին WESCAM ընկերության կողմից ու այս տարվա սեպտեմբերին է տեղադրվել այդ ԱԹՍ-ի վրա։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը: Բացի այդ, Կանադայի իշխանությունը կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու Ղարաբաղյան հակամարտությանն ուղղված բանակցություններ անցկացնել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

85
թեգերը:
ցուցարար, Բողոքի ակցիա, Կանադա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Կանադայի ԱԳ նախարարը կարևորել է զինադադարի վերահսկման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդնումը
Խոցված թուրքական ԱԹՍ-ի տեսախցիկն արտադրվել է Կանադայում. մանրամասներ
Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար
Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա
Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ». Հովհաննիսյանը` առաջնագծի մասին

0

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր առաջնագծի հյուսիսային ուղղությամբ մինչև կենտրոն թեժ մարտեր տեղի չեն ունեցել: Կեսօրին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։

«Հարավային ուղղությամբ ևս թեժ մարտեր տեղի չեն ունեցել։ Դրանք ունեցել են զուտ լոկալ բնույթ: Ընդհանուր առմամբ այսօր համեմատաբար թեժ մարտեր տեղի չեն ունեցել։ Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020