Ինչպես են զորամասից տուն ճանապարհում հայ զինծառայողներին. հուզիչ տեսանյութ

601
(Թարմացված է 12:05 02.08.2020)
Մի կողմից ամառային զորակոչով նորակոչիկները շարունակում են համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը, մյուս կողմից՝ պարտադիր ժամկետային ծառայությունը պատվով ավարտած զինծառայողներն արդեն տուն են վերադառնում։

Tik Tok սոցիալական ցանցում ուրախ, միևնույն ժամանակ հուզիչ տեսանյութ է տարածվել, որի կադրերում տեսնում ենք, թե ինչպես է հայաստանյան զորամասերից մեկում իրականացվում զորացրումը։ Զինվորական համազգեստով երաժիշտները, դհոլ-զուռնայով և ակորդեոնով «զինված», զորամասի դիմաց իրենց գեղեցիկ կատարմամբ ճանապարհում են զինծառայողներին։

ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. տեսանյութ

Ուրախ հնչյունների ներքո զորամասի բացվող դռներից դուրս են գալիս զինվորները, պարում, ու սկսում գրակախառնվել իրենց դիմավորելու եկած հարազատների ու ընկերների հետ։
Հուզիչ տեսանյութը կարճ ժամանակում մեծ տարածում է գտել ու արժանացել հազարավոր օգտատերերի հավանումներին։

601
թեգերը:
տեսանյութ, զորացրում, զինծառայող, զորամաս, Հայաստան
Ըստ թեմայի
«2 տարի էս օրվա համար ենք պատրաստվել». զորացրվել են, բայց տուն չեն գնում. տեսանյութ
Յարխուշտա`զինկոմիսարիատի բակում. պարում են նաև նորակոչիկները. հուզիչ տեսանյութ
«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ». նախարարը տեսանյութ է հրապարակել
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ

Բողոքի ակցիա Իսրայելում` ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու. տեսանյութ

93
Մեկ շաբաթ առաջ հայերը բողոքի ակցիա էին անցկացրել Երուսաղեմում Իսրայելի ԱԳՆ–ի դիմաց, այժմ էլ հավաքվել են Թել Ավիվում։

Հերթական բողոքի ակցիան անցկացվեց Իսրայելում` ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու։ Մի քանի տասնյակ ցուցարարներ Հայաստանի և Արցախի դրոշներով հավաքվել են Թել Ավիվում։ Ցուցարարները հայրենասիրական երգեր են կատարել և դուդուկ հնչեցրել։

Ցույցն անցկացվել է Թել Ավիվի պատմական կենտրոնում, ընդ որում խորհրդանշական վայրում` Հաբիմա հրապարակում, որտեղ գտնվում է Իսրայելի ազգային համանուն թատրոնը։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը (1917-ին, դեռ Մոսկվայում) Եվգենի Վախթանգովն էր, որը հայկական արմատներ ուներ։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 23-ին, Իսրայելի հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Երուսաղեմում իսրայելական ԱԳՆ–ի շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշեց կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ 

ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020թ–ի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը պետք է լիներ Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր)։

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին։

Կիպրահայերը խոշոր ցույց են անցկացնում Իսրայելի դեսպանատան մոտ

93
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախում իսրայելական ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանն ապացույցներ է ներկայացրել
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Թշնամու ոչնչացված զրահատեխնիկան իսրայելական արտադրության է. Շուշան Ստեփանյան

Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին. Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հղել

1701
(Թարմացված է 19:53 29.10.2020)
Արայիկ Հարությունյան նշում է, որ թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա։

Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։ Իր՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտից արված տեսաուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է»,-նշել է Արցախի նախագահը։

Հարությունյանը շեշտել է, որ ինչպես 1992-ին, երբ սկսվեց հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ։

Նրա խոսքով` թշնամին այդտեղից գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը` 5։
«Ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Ուզում եմ` գիտակցենք այս պահը։ Գիտակցենք ոչ միայն խոսքերով, այլ մասնակցությամբ»,–ասում է Հարությունյանը։

Ադրբեջանը թիրախավորել է Շուշին

Նա պատմում է, որ առաջին անգամ Շուշիում եղել է 1922-ի մայիսի 8-ին և առաջիններից է եղել, որ մտել է Ղազանչեցոց և համբուրել խաչը։ Արցախի նախագահն ասում է, որ այսօր էլ համբուրել է խաչը, աղոթել` հանուն հաղթանակի։

Հարությունյանն ասում է` իրականում հավատում է, որ հաղթելու ենք և այս օրերը լինելու են բեկումնային։ Սակայն դրա համար պետք է միավորվել, ժամ առաջ հասնել Արցախ և պատժել թշնամուն։ Նա նշում է, որ օրերի ընթացքում պետք է բեկում մտցնել ճակատում, և պատժել հակառակորդին Շուշիի դարպասների մոտ։

«Հաղթանակը մերն է լինելու»,–ևս մեկ անգամ շեշտում է Արցախի նախագահը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

1701
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, ուղերձ, Շուշի, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Լուսադեմին թշնամական ուժերը հարվածներ են հասցրել նաև Շուշիին. ՊԲ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Շուշիում հրետակոծության ժամանակ վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

160
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

160
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ