Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն

770
Sputnik Արմենիան սկսում է նոր ծրագիր` «Արի զբոսնենք Հայաստանով»։ Ծրագրի շրջանակում կփորձենք միասին տեսնել ու բացահայտել մեր կախարդական բնությունը՝ սարերը, ձորերը, լճերը և պարզապես կփորձենք Հայաստանն էլ ավելի լավ ճանաչել։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղևորվել է դեպի գյուղ Հորբատեղ։ Հորբատեղ գյուղը գտնվում է Վայոց Ձորի Եղեգնաձորի շրջանում՝ Արտաբուն գետի ափին։ Առաջին հայացքից հասարակ գյուղ է` իրար կողք կողքի շարված տների ու ցանկապատների մի ամբողջություն, բայց այստեղ անբացատրելի գեղեցիկ բնություն կա։

Գյուղի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 280 մարդ է։ Բնակիչները նշում են, որ ընտրությունների ժամանակ քվեարկողների քանակը 210-ի է հասնում։ Ասում են` գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղացիների մեծ մասը գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ է զբաղվում։

Հորբատեղի բնակիչները շատ սրտաբաց և հյուրասեր են։ Ճանապարհին հանդիպած անցորդները հրավիրում էին տուն, հյուրասիրում։ Sputnik Արմենիայի անձնակազմը գյուղում հանդիպեց հորբատեղցի Աբով պապին, նա էլ իր հերթին հրավիրեց իրենց տուն։ Պարզվեց, որ գյուղապետ Արթուր Քյարամյանի հայրն է՝ Աբով Քյարամյանը։  Համտեսեցինք նրանց թխած լավաշը, տնական պանիրն ու կանաչին, որոնց համը դեռ երկար կհիշենք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի ամսին իմ հարցին Աբով պապին պատասխանում է. «Մեր մոտ ըտենց բան չկա, օդն ու ջուրը մաքուր, առողջ ապրում ենք»։

Ի դեպ, այս գյուղը մի խնդիր ունի ՝ իրենց թարմ ու անարատ կաթնամթերքը չի վաճառվում, բայց միևնույն է դա հուսահատության առիթ չի դառնում։

Հորբատեղ գյուղը լի է ընկույզի ծառերով, նույնիսկ կան ծառեր, որ 500 տարվա պատմություն ունեն։ Գյուղապետը նշում է, որ Հորբատեղ գյուղը ընկույզի հայրենիքն է։ Գյուղի հիմնական ճանապարհը ասֆալտապատված է։

Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին, որը թվագրվում է 1692 թ.–ով։ Այստեղ նաև XIII-XIV դարերի խաչքարեր կան։

Հորբատեղ գյուղը զբոսաշրջիկները ճանաչում եմ հայտնի բնական գեյզերով։ Բնական այս ցայտաղբյուրից եկող ջուրն առողջարար է, այն արժե անձամբ տեսնել ու վայելել։

770
թեգերը:
բնություն, տեսանյութ, Գյուղ, Վայոց Ձոր, Հայաստան
Ըստ թեմայի
Նախաքրիստոնեական գանձարան․ հայկական գյուղը պատմական գտածոների իսկական պահոց է
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները

Սադրանք սադրանքի հետևից. ռուսական Սու-27–ն ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ է որսացել

22
(Թարմացված է 22:35 07.08.2020)
Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի չեզոք ջրերի հատվածում ԱՄՆ-ի երկու հետախույզ ինքնաթիռ է որսացել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռն ու բազային պարեկային ավիացիայի Р-8A «Պոսեյդոն» ինքնաթիռը հայտնաբերվել են ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից:

«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել

Վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ռուս օդաչուներն ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ էին որսացել նաև Սև ծովի ջրատարածքում:

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Ինքնաթիռները «բռնելու» կադրերը՝ մեր տեսանյութում։

«Մենք նրանց թերագնահատում էինք». Արևմուտքը` ռուսների ռազմական հաջողությունների մասին

22
թեգերը:
Սու-30ՍՄ կործանիչ, ինքնաթիռ, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Սու-27-ը որսացել է ԱՄՆ–ի հետախուզական ինքնաթիռը. Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
Սու-27-երը Բալթիկ ծովում ամերիկյան ռմբակոծիչներ են որսացել. տեսանյութ
Ռուսական կործանիչներն ամերիկյան ինքնաթիռ են որսացել Ճապոնական ծովի վրա

Ինչպես են Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին», տեղափոխել Հայաստան. տեսանյութ

97
(Թարմացված է 16:25 07.08.2020)
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է իրավապահների ուղեկցությամբ քայլող նախկին պատգամավորը, որի ձեռքերին ձեռնաշղթա է անցկացված։

Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 52-ամյա Լևոն Սարգսյանը։ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է նրա տեղափոխման կադրերը։

Լևոն Սարգսյանը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք` Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։ Լևոն Սարգսյանը ներկայացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

97
թեգերը:
Ոստիկանություն, Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը
Հայկ Մհրյանն ազատվել է պաշտոնից ու ծառայությունից
Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. գործում Սերժ Սարգսյանի փեսայի անունն է հոլովվում
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

8
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

8
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը