Ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի. Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ուժերը

136
(Թարմացված է 00:18 30.07.2020)
Եվրոպացիներին «Հյուսիսային հոսք-2»-ը ձեռնտու է, քանի որ ապահովում է հուսալի գազամատակարարում և նրանց է հասցնում ռուսական գազը, որը ամերիկյանից էժան է։

Լեհաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են միավորել ջանքերը «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ։ Տեղեկությունը հայտնել են երկու երկրների արտգործնախարարները՝ Լեհաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման արդյունքում։ Նրանց խոսքով՝ Վարշավայի և Կիևի նպատակը գազատարի իրականացումը խափանելն է: Քաղաքական գործիչներն այդ նախագծում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար սպառնալիք են տեսնում։

Թե ինչ հստակ քայլեր են երկրները պատրաստվում ձեռնարկել, Դմիտրի Կուլեբան և Յացեկ Չապուտովիչը չեն պարզաբանել։ Նրանք կրկնում են Վաշինգտոնի հռետորաբանությունը, որը «Հյուսիսային հոսք-2»-ում իբր վտանգ է տեսնում Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։ Իրականում գազատարն ամերիկացիներին թույլ չի տալիս Եվրոպայում առաջ մղել իրենց թանկարժեք հեղուկ բնական գազը։

Մինչդեռ եվրոպացիներին «Հյուսիսային հոսք-2»-ը ձեռնտու է, քանի որ ապահովում է հուսալի գազամատակարարում և նրանց  է հասցնում ռուսական գազը, որը ամերիկյանից էժան է։

«Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչն ընդգծել են, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» նախագիծը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել դրա իրականացումը թույլ չտալու համար»։

Նրանց հռետորաբանությունը կրկնում է Վաշինգտոնի դիրքորոշումը, որը համարում է, որ այս նախագիծը վտանգ է ներկայացնում հենց ԱՄՆ-ի անվտանգության համար։

Իրականում գազամուղը պարզապես խանգարում է ամերիկացիներին Եվրոպայում վաճառել իրենց` ավելի թանկ գազը։

Նախագիծը խափանելու համար Սպիտակ տունը պատժամիջոցներ է ձեռնարկում ընդդեմ «Հյուսիսայի հոսք-2»-ի և ճնշում է գործադրում իր դաշնակիցների վրա, որոնք մասնակցում են այդ նախագծին։ Բայց այդ միջոցներից որևէ մեկը չի աշխատում, իսկ Գերմանիայի դեպքում միայն փչանում են երկրների հարաբերությունները։ Բեռլինում ԱՄՆ-ի գործողությունները որակում են որպես «ուղղակի միջամտություն Գերմանիայի և Եվրոպայի ինքնիշխանությանը»։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

Եվրոպացիները նաև գիտակցում են, որ ««Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն ավարտվելու է։ Այդտեղ հսկայական ներդրումներ են արվել, որոնք ոչ ոք չի ցանկանա կորցնել։ Դա չեն հասկանում միայն Լեհաստանն ու Ուկրաինան, նաև չեն գիտակցում, որ այդ համատեղ քայլերը միայն վերջնականապես կփչացնեն նրանց հարաբերությունները Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրների հետ։

 

 

 

136
թեգերը:
Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, «Հյուսիսային հոսք» նախագիծ
Ըստ թեմայի
«Հյուսիսային հոսք 2»–ը կգործարկվի 2020 թվականի կեսին. Կոզակ
Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը
ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում

Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել

43
(Թարմացված է 10:30 05.03.2021)
Որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

43
թեգերը:
Արցախ, անհետ կորած, խաղաղապահ, ռուս
Ըստ թեմայի
Հայ ուխտավորներին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ամարաս
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել
ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում

ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին

151
(Թարմացված է 23:13 04.03.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել մայրաքաղաքում` պարզելու համար, թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինչ գիտեն մեր քաղաքացիները և ինչպես են տրամադրված։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։

Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։

Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։

Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։

90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։

«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

151
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, ընդդիմություն, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Героин в упаковках разрыхлителя

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

0
Թմրամիջոցների հատուկ թաքստոցներ են եղել նաև Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում։ Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:

Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:

Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Նախաքննությունը շարունակվում է:

0
թեգերը:
Սյունիք, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, թմրանյութ