Ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի. Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ուժերը

108
(Թարմացված է 00:18 30.07.2020)
Եվրոպացիներին «Հյուսիսային հոսք-2»-ը ձեռնտու է, քանի որ ապահովում է հուսալի գազամատակարարում և նրանց է հասցնում ռուսական գազը, որը ամերիկյանից էժան է։

Լեհաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են միավորել ջանքերը «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ։ Տեղեկությունը հայտնել են երկու երկրների արտգործնախարարները՝ Լեհաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման արդյունքում։ Նրանց խոսքով՝ Վարշավայի և Կիևի նպատակը գազատարի իրականացումը խափանելն է: Քաղաքական գործիչներն այդ նախագծում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար սպառնալիք են տեսնում։

Թե ինչ հստակ քայլեր են երկրները պատրաստվում ձեռնարկել, Դմիտրի Կուլեբան և Յացեկ Չապուտովիչը չեն պարզաբանել։ Նրանք կրկնում են Վաշինգտոնի հռետորաբանությունը, որը «Հյուսիսային հոսք-2»-ում իբր վտանգ է տեսնում Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։ Իրականում գազատարն ամերիկացիներին թույլ չի տալիս Եվրոպայում առաջ մղել իրենց թանկարժեք հեղուկ բնական գազը։

Մինչդեռ եվրոպացիներին «Հյուսիսային հոսք-2»-ը ձեռնտու է, քանի որ ապահովում է հուսալի գազամատակարարում և նրանց  է հասցնում ռուսական գազը, որը ամերիկյանից էժան է։

«Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչն ընդգծել են, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» նախագիծը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել դրա իրականացումը թույլ չտալու համար»։

Նրանց հռետորաբանությունը կրկնում է Վաշինգտոնի դիրքորոշումը, որը համարում է, որ այս նախագիծը վտանգ է ներկայացնում հենց ԱՄՆ-ի անվտանգության համար։

Իրականում գազամուղը պարզապես խանգարում է ամերիկացիներին Եվրոպայում վաճառել իրենց` ավելի թանկ գազը։

Նախագիծը խափանելու համար Սպիտակ տունը պատժամիջոցներ է ձեռնարկում ընդդեմ «Հյուսիսայի հոսք-2»-ի և ճնշում է գործադրում իր դաշնակիցների վրա, որոնք մասնակցում են այդ նախագծին։ Բայց այդ միջոցներից որևէ մեկը չի աշխատում, իսկ Գերմանիայի դեպքում միայն փչանում են երկրների հարաբերությունները։ Բեռլինում ԱՄՆ-ի գործողությունները որակում են որպես «ուղղակի միջամտություն Գերմանիայի և Եվրոպայի ինքնիշխանությանը»։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

Եվրոպացիները նաև գիտակցում են, որ ««Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն ավարտվելու է։ Այդտեղ հսկայական ներդրումներ են արվել, որոնք ոչ ոք չի ցանկանա կորցնել։ Դա չեն հասկանում միայն Լեհաստանն ու Ուկրաինան, նաև չեն գիտակցում, որ այդ համատեղ քայլերը միայն վերջնականապես կփչացնեն նրանց հարաբերությունները Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրների հետ։

 

 

 

108
թեգերը:
Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, «Հյուսիսային հոսք» նախագիծ
Ըստ թեմայի
«Հյուսիսային հոսք 2»–ը կգործարկվի 2020 թվականի կեսին. Կոզակ
Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը
ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

303
(Թարմացված է 18:47 29.09.2020)
Կադրերում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը խոցում թշնամու տանկերը, որի անձնակազմը պայթյունից օդ է բարձրանում։

ԱՀ պաշտպանության բանակը թարմ տեսանյութ է ներկայացրել ադրբեջանական բանակի զինվորականների և մարտական տեխնիկայի ոչնչացման վերաբերյալ։

«Արցախի պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկային։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կադրերում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը խոցում թշնամու տանկերը, որի անձնակազմը պայթյունից օդ է բարձրանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

303
թեգերը:
տանկ, Բանակ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ
13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին
Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ

«Կպա՜վ». Արցախի ՊԲ–ն «Orbiter-1K» ԱԹՍ է խոցել

278
(Թարմացված է 18:03 29.09.2020)
Ադրբեջանական զինտեխնիկայի խոցման հերթական տեսանյութում լսվում է հայ զինծառայողների արձագանքը։

Համացանցում ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքի ոչնչացման տեսանյութ է տարածվել։ Այս անգամ Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի թիրախում «Orbiter-1K»–ն է։

«Կպա՜վ»,– բացականչում են զինծառայողներն ու տոնում իրենց հերթական դիպուկ հարվածը։

Տեսանյութը Facebook–ի իր էջում է հրապարակել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Orbiter-1K» իսրայելական արտադրության մահապարտ ԱԹՍ է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ–ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

278
թեգերը:
տեսանյութ, անօդաչու թռչող սարք, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ
Ահա թե ինչ է մնացել ադրբեջանցիների հերթական ԱԹՍ–ից. տեսանյութ
Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ
Министр иностранных дел Зограб Мнацаканян принял глав дипломатических представительств, аккредитованных в Армении

Ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

5
(Թարմացված է 19:48 29.09.2020)
Հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Գուտերեշին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում` Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

«Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»,– գրել է նախարար Մնացականյանը` անդրադառնալով հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվական հոսքերին։

ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Նախարարն ընդգծել է` հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով:

Մնացականյանը նշել է` ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու համարժեք պատասխան կտա։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների»,– նշված է ԱԳ նախարարի նամակում։

Միաժամանակ, նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

 

5
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020