Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան

206
(Թարմացված է 19:18 28.07.2020)
Երիտասարդ մայրը համաձայնել է նորածնին վաճառել, սակայն հետո գիտակցել է իր արարքի հետևանքները և փորձել սխալը շտկել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արմավիրի ոստիկանները բացահայտել են նորածնի վաճառքի փորձ։

«Հուլիսի 21-ին տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ պայմանավորվել է երևանցի 37-ամյա տղամարդու հետ, որ ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձնի նրան։ Կինը ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն։ Սակայն նույն օրն էլ, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։

Պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործընթացը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ։

Արտաշատի ԲԿ–ում նորածնի վաճառք չէր կարող տեղի ունենալ. պարզաբանում

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ` հուլիսի 22-ին, ՔԿ–ն հայտնել էր, որ բացահայտել են Արտաշատում նորածնի վաճառքի դեպք։

Արարատի մարզի բնակչուհին նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն էր ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել երևանաբնակ ամուսինների: Երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել։

Արտաշատում նորածնի վաճառքի դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 5 անձի

206
թեգերը:
մայր, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, նորածին
Ըստ թեմայի
Նորածինների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր ՀՀ-ում. ԱԱԾ–ն է բացահայտել. տեսանյութ
Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան
«Դա իմ երեխան չէր». նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել

Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել

37
(Թարմացված է 10:30 05.03.2021)
Որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

37
թեգերը:
Արցախ, անհետ կորած, խաղաղապահ, ռուս
Ըստ թեմայի
Հայ ուխտավորներին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ամարաս
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել
ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում

ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին

144
(Թարմացված է 23:13 04.03.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել մայրաքաղաքում` պարզելու համար, թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինչ գիտեն մեր քաղաքացիները և ինչպես են տրամադրված։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։

Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։

Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։

Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։

90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։

«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

144
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, ընդդիմություն, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

0
(Թարմացված է 13:03 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

0
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան