Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

913
(Թարմացված է 22:19 15.07.2020)
Ադրբեջանական զինուժը նյութական վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվել Այգեպար գյուղում։

Հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններին զուգահեռ գնդակոծվել են նաև հայկական սահմանամերձ գյուղերը, որոնց թվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղը։

Կադրերում երևում են հրետակոծության ու կրակոցների հետքերը։

Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Կադրերում երևում են արկի բեկորները։

Գյուղում ընդհանուր առմամբ մոտ 10 տուն է վնասվել։ Գյուղացիների շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

 

913
թեգերը:
Այգեպար, տեսանյութ, կրակոց, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

60
(Թարմացված է 10:01 04.08.2020)
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հերթական տեսանյութը Արարատի մարզում կատարվող շինարարական աշխատանքների մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այն այս անգամ Արարատի մարզում կատարվող աշխատանքների մասին է։ Տեսանյութում երևում է` ինչպես են վերանորոգում Երևան–Արտաշատ–Այգևան հանրապետական նշանակության ճանապարհը։ 

Նշենք, որ ծրագրի արժեքը 1 մլրդ 41 մլն դրամ է։ Ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

Հավելենք, որ Երևան–Արտաշատ–Այգևան ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 25–30 տարի առաջ։

Մարզում սուբվենցիոն ծրագրով նորոգվում են նաև Այնթապ համայնքի փողոցները, Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկն էլ վերակառուցվում է որպես մանկապարտեզ։ Այնտեղ հաճախելու է 20 երեխա։ Ծրագիր արժեքը 116 մլն դրամ է։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

60
թեգերը:
շինարարություն, Ճանապարհ, Արարատի մարզ
Ըստ թեմայի
Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ
Ինչ է արվում Գեղարքունիքի երեխաների համար. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Կիևում տղամարդը բանկի մասնաճյուղ է ներխուժել ու սպառնում է ռումբ պայթեցնել․ տեսանյութ

24
(Թարմացված է 16:12 03.08.2020)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչ է կատարվում Կիևի բիզնես կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղի տարածքում։

Ուզբեկստանի քաղաքացին սպառնում է ռումբ պայթեցնել Կիևի կենտրոնում գտնվող «Լեոնարդո» բիզնես կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ «Ունիվերսալ բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել, որ մի տղամարդ խնդրում է ոստիկանություն զանգել ու սպառնում է ռումբ պայթեցնել։

Ավելի ուշ աշխատակիցները լքել են բանկի տարածքը, սակայն ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է։

Չարագործն ասել է, որ պայթուցիկը կգործի, եթե նույնիսկ սպանեն իրեն։

Ոստիկաններն արդեն սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ։ Հանցագործն ուզում է ուղիղ եթեր դուրս գալ։

Հրապարակված կադրերում երևում է, որ տարածքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։

Հիշեցնենք՝ հուլիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ավտոբուս էր առևանգել ու պատանդ վերցրել ուղևորներին։ Նա ասել էր, որ պայթուցիկ նյութեր և այլ զենք ունի։ Ոչ մի հստակ պահանջ չէր ներկայացրել։ Ուժային հատուկ բաժանմունքները բռնել էին հանցագործին։

 

24
թեգերը:
Բանկ, ռումբ, Ուկրաինա
Ըստ թեմայի
«Բոլորդ դիտեք «Երկրաբնակները» ֆիլմը». Զելենսկին կատարել է Լուցկի հանցագործի պահանջը
Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ
Главный архитектор Еревaна Артур Месчян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

0
(Թարմացված է 15:51 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքերը նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույնաբար որոշումներ են կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

 

0