Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

886
(Թարմացված է 15:17 15.07.2020)
Ռուսական ուղղաթիռները պարեկություն չեն իրականացնում հայ–թուրքական սահմանին։ Ռուսաստանի ՀՌՕ–ից  Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախատեսված  լայնածավալ  զորավարժություններ են ընթանում։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շաբաթվա սկզբից մարզումներ են իրականացվում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսեթիայում և Աբխազիայում։

Զորավարժություններին ներգրավված է նաև ՀՌՕ կազմում գտնվող և Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակներ` զրահատանկային, հրթիռահրետանային, ավիացիա և այլն։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ  և տելեգրամ ալիքներ տեղեկություն էին տարածել, թե, իբր, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանից արդեն մի քանի օր ռուսական ուղղաթիռները պարեկություն են իրականացնում հայ–թուրքական սահմանին` հայ–ադրբեջանական սրված իրավիճակի ֆոնին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։ Sputnik Արմենիային ՀՀ ՊՆ–ից ևս հայտնեցին, որ տեղյակ են ռուսական ավիացիայի զորավարժությունների մասին` դեռ դրանց անցկացումից առաջ։

  • Плановые полеты российских вертолетов в Гюмри (15 июля 2020). Ширак
    Ռուսական ուղղաթիռներ Գյումրու երկնքում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Плановые полеты российских вертолетов в Гюмри (15 июля 2020). Ширак
    Ռուսական ուղղաթիռներ Գյումրու երկնքում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Плановые полеты российских вертолетов в Гюмри (15 июля 2020). Ширак
    Ռուսական ուղղաթիռներ Գյումրու երկնքում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Плановые полеты российских вертолетов в Гюмри (15 июля 2020). Ширак
    Ռուսական ուղղաթիռներ Գյումրու երկնքում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 4
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ռուսական ուղղաթիռներ Գյումրու երկնքում
886
թեգերը:
Հայաստան, Զորավարժություններ, Ռուսաստան, ուղղաթիռ, Գյումրի, Թուրքիա, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ

8
(Թարմացված է 17:46 03.03.2021)
Տեսանյութում երևում են սաղավարտներով ու վահաններով ոստիկանները, որոնք պատ են կազմել փողոցում։

Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից շարժվում դեպի Ազգային ժողով, որի բակում ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

8
թեգերը:
ոստիկան, Հայաստան

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

246
(Թարմացված է 16:49 03.03.2021)
Տեսագրությունում երևում է, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, իսկ Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակել են, որպեսզի ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցնի այդ հատվածով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնել է Ազգային ժողով։ Sputnik Արմենիան նկարահանել է նրա ավտոշարասյան տեղաշարժը։

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետը։

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։

Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում

246
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց
Կոնստանտին Զատուլին

Զատուլինը խոսել է Արցախը ՌԴ կազմում ներառելու և ռուսերենը պետական լեզու դարձնելու մասին

0
(Թարմացված է 17:52 03.03.2021)
Քաղաքական գործիչը նշեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք է համարում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարեց, որ վերջերս բազմիցս հանդիպել է մարդկանց, որոնք ամենայն լրջությամբ խոսում են այն մասին, որ կցանկանային` Ղարաբաղը լիներ ՌԴ-ի կազմում։

«Իհարկե, դրանք ֆանտազիաներ են, դա նախագիծ է, որը չի իրագործվի թե՛ սկզբունքային, թե՛ հստակ քաղաքական նկատառումներով։ Բայց փաստը մնում է փաստ․ Լեռնային Ղարաբաղում հիմա խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզուն որպես ևս մեկ պետական (պաշտոնական,– խմբ․) լեզու ընդունելու հարցը»,-ասաց պատգամավորը։

Նրա տեսանկյունից՝ այդ հանգամանքը խոսում է ռուսական ներկայության ավելացման մասին։ Նա հայտնեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Ղարաբաղում։

Քաղաքական գործիչը կարծում է նաև, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետ է սահմանվել, սակայն Ռուսաստանը Ղարաբաղ եկել է ընդմիշտ: Ավելին, Զատուլինի համոզմամբ՝ առաջիկա տարիներին պետք է ուժեղացնել ռուսական խմբավորումը Սյունիքի մարզում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ դա իր անձնական փորձագիտական կարծիքն է։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

0
թեգերը:
ռուսերեն, Ռուսաստան, Արցախ, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Արցախում կա՛մ պիտի լիներ միայն ադրբեջաներենը, կա՛մ ռուսերենը` հայերենի հետ. Մարուքյան
Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծն արդեն պատրաստ է
Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն