Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

735
(Թարմացված է 20:50 14.07.2020)
Տեսանյութում լսվում է հայ զինվորների ուրախության ճիչը, երբ խոցում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը։

Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է հերթական ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։
ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

735
թեգերը:
Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, անօդաչու, Հայաստան, Զինված ուժեր
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Կիևում տղամարդը բանկի մասնաճյուղ է ներխուժել ու սպառնում է ռումբ պայթեցնել․ տեսանյութ

16
(Թարմացված է 16:12 03.08.2020)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչ է կատարվում Կիևի բիզնես կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղի տարածքում։

Ուզբեկստանի քաղաքացին սպառնում է ռումբ պայթեցնել Կիևի կենտրոնում գտնվող «Լեոնարդո» բիզնես կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ «Ունիվերսալ բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել, որ մի տղամարդ խնդրում է ոստիկանություն զանգել ու սպառնում է ռումբ պայթեցնել։

Ավելի ուշ աշխատակիցները լքել են բանկի տարածքը, սակայն ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է։

Չարագործն ասել է, որ պայթուցիկը կգործի, եթե նույնիսկ սպանեն իրեն։

Ոստիկաններն արդեն սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ։ Հանցագործն ուզում է ուղիղ եթեր դուրս գալ։

Հրապարակված կադրերում երևում է, որ տարածքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։

Հիշեցնենք՝ հուլիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ավտոբուս էր առևանգել ու պատանդ վերցրել ուղևորներին։ Նա ասել էր, որ պայթուցիկ նյութեր և այլ զենք ունի։ Ոչ մի հստակ պահանջ չէր ներկայացրել։ Ուժային հատուկ բաժանմունքները բռնել էին հանցագործին։

 

16
թեգերը:
Բանկ, ռումբ, Ուկրաինա
Ըստ թեմայի
«Բոլորդ դիտեք «Երկրաբնակները» ֆիլմը». Զելենսկին կատարել է Լուցկի հանցագործի պահանջը
Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ

Եղբայրը նախ խեղդել, ապա գլխատել է քրոջը․ Երևանում կատարված սարսափելի սպանության հետքերով

58
(Թարմացված է 15:59 03.08.2020)
Ոստիկանությունը պարզել է, որ քույր ու եղբայր սկզբում վիճել են։ Կենցաղային վեճի ընթացքում եղբայրը պարանով խեղդել է քրոջը, հետո կտրել նրա գլուխը։

Ոստիկանությունը պարզել է` ինչպես է Երևանում տեղի ունեցել սարսափելի սպանությունը։

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են տղամարդուն ու պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է: Համայնքային ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին։ Ոստիկանությունում պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։ Եղելությունը պարզելուց հետո դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տան ննջասենյակում իրավապահները հայտնաբերել են սպանված կնոջ դիակը։ Տանը հայտնաբերվել է նաև արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ Այն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Պարզվել է գլխատված դիակի ինքնությունը. չարենցավանցի կինը հաստատել է, որ իր ամուսինն է

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվել է հետևյալը. նախնական տվյալներով՝ քրոջ ու եղբոր միջև տան հետ կապված կենցաղային վեճ է սկսվել, որի ընթացքում էլ տղամարդը նախ պարանով է խեղդել կնոջը, ապա գլուխը կտրել։

58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

58
թեգերը:
Կին, տղամարդ, Ոստիկանություն, Սպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Զեյթունում վեճն արյունոտ ավարտ է ունեցել. բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար
Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա
Երկու եղբայր դանակով հարձակվել են ոստիկանների վրա. հարուցվել է քրեական գործ
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

6
(Թարմացված է 19:24 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

6
թեգերը:
թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի