Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ բացվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, կինոռեժիսոր Աղասի Այվազյանի հոբելյանական աստղերը։ Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85–ամյակը և Աղասի Այվազյանի 95-ամյակը։
Հանդիսավոր արարողության ներկա էին սակավաթիվ կինեմատոգրաֆիստներ և հոբելյարների ժառանգները։
Հրանտ Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, ևս ներկա էր միջոցառմանը։ Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այս ծանր պայմաններում աշխատում են դեռ հիշեցնել ու ասել, որ մինչև հիմա անկրկնելի են մնում հայկական ֆիլմերը։
Աղասի Այվազյանի թոռնուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկը (Եվգենյա Շեկոյան), վստահեցրեց, որ այդ աստղերը ոչ միայն շատ կարևոր ու թանկ են հարազատների համար, այլև խորհրդանշական են, որովհետև յուրաքանչյուր աստղը մի մոլորակ է։
Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ
Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ծրագրված է անցկացնել նոյեմբերի 1-8-ը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև այդ համավարակի պարտադրած սահմանափակումները գոնե մասնակի կվերացվեն։
Բանտախուց համար 21, կամ ինչու էին կալանավորներն ուտելիք տալիս Եղիշե Չարենցին
Արշակ Զաքարյանի դիտարկմամբ` առողջ մտավորականություն ասվածն այսօր հիմնականում չկա և այն, ինչ մնացել է իշխանությունը զավթած գործակալների կողմից հայկական արժեքների ավերման, ազգակործան կոնվենցիաների ընդունման ֆոնին, մեռնում է մտավորականության հետ։ Ըստ նրա` «Ֆեյսբուքում» կապիկություն անողը կարող է ավելի հայտնի լինել, քան անվանի գրողը կամ ռեժիսորը։
«Շատերը, մանավանդ անվանի անձինք, ովքեր հանդես են գալիս քծնող հոդվածներով, ինձ մոտ կորցնում են իրենց արժեքը, որովհետև ակնհայտ է, որ երկրի կործանումն իրականացնող մարդուն գովերգելը չի կարող լինել դասական մտավորականի գործելակերպ։ Հասարակ քաղաքացու մոտ դա կարող է լինել խաբվելու, մոլորության կամ չհասկանալու պատճառով, իսկ մտավորականի մոտ դա կարող է լինել միայն շահադիտական նպատակով»,– նշեց , ռազմական փաստավավերագիրը։
Զաքարյանի կարծիքով` երբ առաջնային են ոչ թե ազգային, այլ անձնական շահերը, եթե նույնիսկ մարդը լավագույն գործն է արել երկրի համար, միևնույն է, այդ մտավորականը նման դեպքերում կորցնում է իր արժեքը։
«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին
Ամանորի գիշերը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 22 դպրոցից խոշոր գողություն է կատարվել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել դեպքի մանրամասներով։
Ըստ հաղորդագրության՝ դպրոցից գողացվել էր երեք լվացարան և 2140 ջեռուցման մարտկոց։ Ընդհանուր առմամբ, դպրոցին պատճառվել էր մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանություն ահազանգ է ստացվել արդեն հունվարի 1-ին։
«Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը` պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը:
Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չէին: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, նաև՝ թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում` ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու»,- նշված է տեսանյութին կից հաղորդագրության մեջ։
Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
Քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել էր դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ։ Նրանցից մեկը Գյումրու բնակիչ է, մյուսը` Քասախ գյուղի։
Բացի դրանից Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև դեղնականաչավուն զանգված։
Ըստ նրա՝ դա եղել է անձնական օգտագործման թմրանյութ։
Տղամարդիկ ձերբակալված են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։