Չսպասելով, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հրամանն ուժի մեջ մտնի, թուրքերը շտապել են այնտեղ` համընդհանուր աղոթք հնչեցնելու։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մահմեդական պատարագներ անցկացնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել։
Տեսանյութում երևում է, որ տաճարի մոտ հոծ բազմություն է հավաքվել։
Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ 1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մնաց մինչև 1934 թվականը։ Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը և, անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում է ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։ Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա
Թանգարանի կարգավիճակը փոխելու ծրագրերը բուռն արձագանք են ստացել աշխարհի բազմաթիվ երկրներում։
Այնուամենայնիվ 2020 թվականի հուլիսին Թուրքիայի Պետխորհուրդը չեղարկեց տաճարը թանգարանի վերածելու 1934 թվականի որոշումը։
Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը
Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։
«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։
Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։
«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան
Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։
Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:
Փաշինյանն իր այս մտափոխությունն, ըստ էության, արդարացնում էր նրանով, որ 2015-ին ընդունված, 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի հայտ է բերել մեծ թվով խնդիրներ ու ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:
«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– երեկ հրապարակում ասել էր նա։
Ըստ նրա` հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերին, բայց մինչ այդ Սահմանադրության որոշ հոդվածներ կկարողանա փոխել նաև խորհրդարանը։
Մինչդեռ, 1 տարի առաջ` 2020-ի հունվարին Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի անկախությունից ի վեր կառավարման կիսանախագահական համակարգը ձախողված է եղել:
«Մենք բոլորս դա տեսել ենք գործնականում, և դա ապացուցված է: Սա կառավարման ձախողված համակարգ է, որը տանում է Հայաստանը դեպի ձախողում», - ասել էր Փաշինյանը:
Հետաքրքրական է, որ այդ նույն ասուլիսում Փաշինյանը նաև անկեղծացել էր, թե վարչապետ դառնալուց հետո իրեն հաճախ խորհուրդ են տալիս անցնել կառավարման կիսանախագահական համակարգի: Բայց ինքը դրա հետ չի համաձայնում, քանի որ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր վարչապետի վրա, բայց լծակները նախագահի ձեռքում են:
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
«Կարծում եմ, որ պետության ղեկավարը չպետք է իր պատասխանատվությունը գցի ուրիշների վրա: Կիսանախագահական մոդելը կառավարման անպատասխանատու համակարգ է: Մեր երկրում չպետք է որևէ «կիսա» լինի: Կամ մենք պետք է ունենանք խորհրդարանական համակարգ, կամ լիարժեք նախագահական», - ասել էր Փաշինյանը ...
Նկատենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության գլուխ էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ–ն կառավարման կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական համակարգին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։
