Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով

584
(Թարմացված է 15:50 07.07.2020)
СOVID-19–ի պատվաստանյութին սպասում են ամբողջ աշխարհում, չէ՞ որ վիրուսը, կարծես թե, առայժմ մտադիր չէ հեռանալ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետաքրքրվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով։ Այնտեղ հայտարարել են, որ սպասում են փորձարկումների ավարտին։

Ընդ որում, նշել են, որ տեղյակ են նաև СOVID-19–ի բուժման համար նախատեսված դեղամիջոցների թեստավորման մասին։ Կամավորների վրա ռուսաստանյան փորձարկումներն իրականացվում  են միաժամանակ մի քանի վայրերում։

Պատվաստանյութերից մեկը թեստավորում են Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալում, քանի որ այն մշակվել է ՌԴ ՊՆ–ի մասնակցությամբ։

«Անցանկալի լուրջ երևույթներ չենք արձանագրել. բժիշկներն ամեն օր զննում են կամավորներին, չափում նրանց ջերմությունը, զարկերակային արյան ճնշումը, գանգատները գրանցվում են»,–ասել է Բուրդենկոյի անվան գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալի (ԳԶԿՀ) թերապևտիկ բաժանմունքի վարիչ Սվետլանա Վոլչիխինան։ 

Նա նշել է, որ փորձարկումների մի քանի փուլն արդեն անցել է, ամբողջ ընթացքում փորձարկման մասնակիցներն իրենց լավ են զգացել։

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

584
թեգերը:
տեսանյութ, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (859)
Ըստ թեմայի
Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ
COVID-19–ի պատվաստանյութի ռուսական երեք փորձանմուշ արդյունավետ են եղել
Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին

Ախալքալաքում կատարված սպանության և խժդժությունների հետևանքները. ինչ է կատարվում քաղաքում

144
(Թարմացված է 17:42 10.08.2020)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետաքննությունը:

Շաբաթ ՝ օգոստոսի 8-ին, Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ախալքալաքում 37-ամյա Ա. Գ.-ի և 27-ամյա Վ. մ. - ի միջև ծագած լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Բանը հասավ կրակոցներին. Ա. Ք. կրակեց Վ. Մ. - ին, որը մահացավ հիվանդանոցի ճանապարհին:

Այս ամենը վերաճեց լուրջ բախումների քաղաքում։ Զայրացած ամբոխը (զոհվածի հարազատները` խմբ.) սկսեց կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով, պատկանել են ենթադրյալ հանցագործի հարազատներին:

Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել։ Դեպքից ժամեր անց ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ա.Գ. - ին: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է զենք, որը առգրավվել է։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 (կանխամտածված սպանություն) և 236 (ապօրինի հրազեն պահելը) հոդվածներով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները էթնիկ հայեր են։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

144
թեգերը:
հայ, Սպանություն, Ծեծկռտուք, Ախալքալաք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են
Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Վոլգոգրադում գազի ցիստեռն է այրվում, կան տուժածներ. ականատեսները տեսանյութ են հրապարակել

126
(Թարմացված է 14:32 10.08.2020)
Լենինի պողոտայում պայթյուն է որոտացել։ Հարակից շենքերի ապակիները կոտրվել են։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Վոլգոգրադում` Լենինի պողոտայում, բենզալցակայանի մոտ գազի ցիստեռն է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` տուժել է յոթ մարդ: Մեկի վիճակը ծանր է։

ԱԻՆ–ն ահազանգը ստացել է ժամը 11։40-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։

Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

Պարզվել է, որ գազի ցիստեռն է այրվում: Ճանապարհի որոշ հատվածը փակ է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

126
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևանում մեքենա է այրվել ավտոտնակում. այրվածքներով հոսպիտալացվածներից մեկը երեխա է
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում հրդեհ է բռնկվել․ մարդկանց տարհանել են
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

0
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

0
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում