Ավտոմեքենայի փոխարեն՝ սուզանավ. հորդառատ անձրևն ու կրկին Վենետիկ դարձած Երևանը

226
(Թարմացված է 11:27 05.07.2020)
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից, փոխարենն օգնություն է պետք եղել վեց այլ մեքենայի։

Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով մի քանի մեքենաներ ջրափոսերի մեջ են արգելափակվել։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ։ Մեքենան դուրս բերելու համար նշված վայր են մեկնել փրկարարները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից։

Փոխարենը, օգնություն է անհրաժեշտ եղել 6 այլ ավտոմեքենաների, որոնք արգելափակվել են հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից։

Երևանին ջրհեղեղ է սպառնում. Հայաստան հասած նոր ցիկլոնը տհաճ անակնկալներ է խոստանում

226
թեգերը:
Անձրև, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), տեսանյութ, Երևան, ջրհեղեղ, ավտոմեքենա
Ըստ թեմայի
Սոչիում ջրհեղեղի հետևանքով կամուրջ է փլուզվել. տեսանյութ
Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 106 մարդ է զոհվել

Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին

217
(Թարմացված է 01:19 05.08.2020)
Տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք 24 news.am-ի հրապարակած տեսանյութից, որը հղում է անում ականատեսներին։

Տեսանյութում երևում է, որ եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց՝ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Բեյրութի պայթյունի սարսափելի կադրերը

217
թեգերը:
պայթյուն, Եկեղեցի, տեսանյութ, Լիբանան, Բեյրութ
թեմա:
Պայթյուն Բեյրութում

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

628
(Թարմացված է 00:24 05.08.2020)
Պայթյունի հետևանքով կոտրվել են ոչ միայն մոտակա տների, այլև մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիները։ Համացանցում արդեն տեսագրություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։

628
թեգերը:
Լիբանան, պայթյուն
թեմա:
Պայթյուն Բեյրութում
Ըստ թեմայի
«Պայթյուն որոտաց, ու ես ընկա»․ Մոսկվայի մարզում սարսափելի պայթյունից քանդված տան կադրերը
Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 4 բնակարան այրվում է
Ил-76 МЧС России

ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ

0
Լիբանանի մայրաքաղաք կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

ԵՐԵՎԱն, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ` երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները վերացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Լիբանանի մայրաքաղաք կհասնեն շրջիկ հոսպիտալներ, բժիշկներ և «Ցենտրոսպասի» փրկարար ջոկատներ։ Բացի այդ, Բեյրութ կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Բեյրութում առկա համաճարակային իրավիճակի համապատասխան հատուկ հանդերձանք և պաշտպանիչ միջոցներ կունենան և Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 6 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։ Վեցերորդի անունը դեռ հայտնի չէ։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0