Ովքեր են ստեղծում Sputnik Արմենիան. հոբելյանական տեսանյութ

410
(Թարմացված է 18:48 01.07.2020)
Sputnik Արմենիան տոնում է իր առաջին հոբելյանը` 5-ամյակը։ Այն զուտ տեղեկատվական գործակալություն և ռադիո չէ, այն ստեղծագործական ոգի և տրամադրություն է։

Sputnik Արմենիայի խմբագրությունն իր հավատարիմ ընթերցողների հետ այսօր տոնում է 5-ամյա հոբելյանը։ Բազմաթիվ սիրալիր շնորհավորանքներն էլ ավելի են գունավորում մեր տոնն ու բարձրացնում մեր տոնական տրամադրությունը։

Sputnik Արմենիային շնորհավորանքներ են հղել ոչ միայն ընթերցողները, փորձագետները, գործընկերները, այլ նաև խոշորագույն քաղաքական գործիչները։ Sputnik Արմենիայի թիմը, հավատարիմ  մնալով իր ստեղծագործական ոգուն, հոբելյանի առթիվ երաժշտական հոլովակ է պատրաստել։

Այս տեսահոլովակում միախառնվել են ռեփի ռիթմերը, դիսկո–պարային մոտիվները, իսկ ամենակարևորը` տիեզերական տրամադրությունը, որը կգրավի ոչ միայն Sputnik Արմենիայի նախկին, ներկա և ապագա աշխատակիցներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հաղորդակից են մեզ։

Sputnik Արմենիան լրատվամիջոց է` ստեղծագործական մոտեցմամբ և պրոֆեսիոնալ թիմով, լի աշխուժությամբ ու էներգիայով։ Շնորհավորում ենք մեզ և ձեզ։

410
թեգերը:
տեսանյութ, ծնունդ, Sputnik

Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին

121
(Թարմացված է 01:19 05.08.2020)
Տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք 24 news.am-ի հրապարակած տեսանյութից, որը հղում է անում ականատեսներին։

Տեսանյութում երևում է, որ եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց՝ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Բեյրութի պայթյունի սարսափելի կադրերը

121
թեգերը:
պայթյուն, Եկեղեցի, տեսանյութ, Լիբանան, Բեյրութ

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

385
(Թարմացված է 00:24 05.08.2020)
Պայթյունի հետևանքով կոտրվել են ոչ միայն մոտակա տների, այլև մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիները։ Համացանցում արդեն տեսագրություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։

385
թեգերը:
Լիբանան, պայթյուն
Ըստ թեմայի
«Պայթյուն որոտաց, ու ես ընկա»․ Մոսկվայի մարզում սարսափելի պայթյունից քանդված տան կադրերը
Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 4 բնակարան այրվում է
Բեռնատար, արխիվային լուսանկար

ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը

81
(Թարմացված է 01:07 05.08.2020)
Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող պայթուցիկ նյութով բեռնված յոթ ֆուռերն արդեն երկու շաբաթ է ՝ գտնվում է Վերին Լարսի չեզոք գոտում ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik․ Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող նյութով բեռնված յոթ բեռնատարներն արդեն երկու շաբաթ է՝ գտնվում են «Վերին Լարսի» սահմանային անցակետի չեզոք գոտում։ Բեռնատարները հատել են ռուսական կողմի սահմանը, սակայն վրացական սահմանապահ ծառայությունը չի թույլատրում դրանց տեղաշարժը Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Geo Pro Mining ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանապահները չեն մեկնաբանում, թե ինչու  բեռնատարների մուտքը Վրաստան չեն թույլատրում։ ՀՀ ԱԳՆ-ն, և Վրաստանում Հայաստանի դեսպանատունն  արդեն զբաղվում են խնդրով։

Ինչի՞ համար են պայթուցիկ նյութերը

Հանքարդյունահանող GPM Gold ընկերության, ինչպես նաև Ագարակի կոմբինատի համար նախատեսված բեռնատարները բեռնված են ԱՍ-25 Պէմուլսիոն բաղադրանյութով․ պայթուցիկ նյութը նախատեսված է լեռնային աշխատանքների համար: Այն արդեն մի քանի տարի է՝Ռուսաստանից Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով։

Այս ապրանքի մատակարարման մասին GPM Gold-ը ռուսական «Պրոմսինթեզ» ընկերության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակից ի վեր,միայն իր ներքին սպառման համար,ընկերությունը մատակարարում է 160 տոննա նշված նյութից՝ 12-13 տրանսպորտային միջոցներով. Գրիգորյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։

«Ապրանքը չեն ընդունել և անցումը չեն թույլատրել վրացի սահմանապահները, չնայած որ մատակարարը՝ ռուսական «Պրոմսինթեզ» ընկերությունը, ունեցել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ներկրման իրավունքը»,- պարզաբանեց նա։

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

Գրիգորյանը նշեց, որ այդ ապրանքը պարբերաբար օգտագործվում է ընկերության ակտիվների ներկարտադրական ցիկլում և վերահսկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հետևաբար, բեռը երրորդ կողմին հանձնելու հնարավոր սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։

Նշված նյութը հատուկ տեսակի ապրանքների կատեգորիայի մեջ է։ Ոչ մի ընկերություն չի կարող հենց այնպես, ինքնուրույն մատակարարել այն, դրա համար հատուկ ծառայություններից ստացած թույլտվություն, ինչպես նաև երկրի կառավարությունների երաշխավորական պարտավորագրեր են հարկավոր։ Բացի առևտրային համաձայնագրի կնքումից, Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ հավաստագիր է տրամադրում, համաձայն որի՝ ապրանքը հասնում է վերջնական օգտագործողին՝ պատվիրատուին, տվյալ դեպքում՝ GPM Gold-ին։

Ընկերությունում հույս ունեն, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Վրաստանի համապատասխան կառույցների միջև բանակցությունները կավարտվեն կառուցողական եզրակացությամբ, և կարճ ժամանակում ապրանքը տեղ կհասնի։

Խնդիրը տեխնիկակա՞ն է

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան կարծում է, որ խնդիրը զուտ տեխնիկական տիրույթում է։

«Սա սովորական ապրանք չէ և սովորական բեռնափոխադրումների ու բարդ տրանզիտի մեջ չի տեղավորվում»,-շեշտեց նա։

Ցիպուրիան վերհիշեց, որ մեկ անգամ բեռը հետ են ուղարկել պարզապես այն պատճառով, քանի որ հնարավոր չի եղել այն թունելով անցկացնել։ Մեկ անգամ էլ պատճառ է դարձել նախապես նշված չափերի ու ծավալի գերազանցումը։ Մեկ այլ դեպքում՝ բեռը կանգնեցրել են, քանի որ վարորդի որակավորման ժամկետը լրացած է եղել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել այս անգամ՝ նա որևէ մեկնաբանություն չի տվել։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն քաղաքական ենթատեքստը բացառեց․ «Ես լավ գիտեմ նման իրավիճակները։ Բացառված է, որ որևէ մեկը հենց այնպես վերցնի ու որոշի բեռնատարները ներս չթողնել»։

Մամրաձեն ևս կոչ արեց սպասել պաշտոնական հայտարարությունների։

81
թեգերը:
դեսպանատուն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), բեռնափոխադրում, բեռնատար, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան
Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ. Թանանյան
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան