Պուտինը և Լուկաշենկոն Ռժևի մոտակայքում բացել են Խորհրդային զինվորի հուշարձանը

55
Հուշարձանները կառուցվել են վետերանների նախաձեռնությամբ, որոնք մարտնչել են Ռժևի մատույցներում:

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Ռժևի մոտակայքում բացել են Խորհրդային զինվորի հուշարձանը: Պուտինը Լուկաշենկոյին այստեղ էր հրավիրել Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի շքերթից հետո:

Հուշարձանները կառուցվել են վետերանների նախաձեռնությամբ, որոնք մարտնչել են Ռժևի մատույցներում: 1942-43թթ․այստեղ դաժան մարտեր են ընթացել:

«Անհնար է առանց ցավի մտածել այն բոլոր կորուստների մասին, որոնք կրել է Կարմիր բանակը։ Զոհվել, վիրավորվել, անհայտ կորել է ավելի քան 1 միլիոն 300 հազար մարդ։ Հրեշավոր, պարզապես անհավատալի թիվ է։ Հսկայական է այս երկարատև, արյունահեղ ճակատամարտի նշանակությունը նացիզմի դեմ խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակում»,- իր ելույթում ասել է ՌԴ նախագահը։

Հուշարձանի կառուցման գումարը հավաքել է ժողովուրդը: Մարդիկ նվիրաբերել են 500 միլիոն ռուբլի: Հուշարձանի կենտրոնում զինվորի 25 մետրանոց քանդակն է: Զոհվածների անունները հավերժացել են պողպատե թիթեղների վրա և թանգարանի տաղավարի մուլտիմեդիա-ցուցահանդեսում:

Դիտարժան կադրեր. Կեմերովոյի վարորդները ռեկորդ են սահմանել Հաղթանակի 75-ամյակի պատվին

«Այս հուշարձանի բացումը, անցած շաբաթվա տոնակատարությունները Ռուսաստանի մայրաքաղաքում, Բրեստի ամրոցի հանրահավաք-ռեքվիեմը, մայիսի 9-ին Մինսկում տեղի ունեցած շքերթը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հաղթանակը մեր բոլորինն է։ Մեր հաղթանակը, հիշողությունն ու փառքը այսուհետ էլ սրբորեն պահպանելու ենք»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մտանք Բեռլին. Հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը տպագրվել է 40 000 տպաքանակով

Հուշարձանի բացման արարողությունից հետո նախագահները եղևնիներ են տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի:

Սա «Հիշողության այգի» ակցիայի մի մասն է, որի շրջանակում ՌԴ ամբողջ տարածքում 27 միլիոն ծառ կտնկվի, որոնք կդառնան կենդանի հուշարձաններ:

55
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտին, Հուշարձան, Հայրենական մեծ պատերազմի վետերան, հաղթանակ, Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստան
թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (62)
Ըստ թեմայի
Մեծ հայրենականի բոլոր մասնակիցները Հայաստանում հոբելյանական մեդալներ կստանան․ դեսպանատուն
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները
Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերանը հաղթել է նաև կորոնավիրուսին

Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ

112
(Թարմացված է 14:20 27.09.2020)
Ադրբեջանը թիրախավորում է բնակելի տներն ու խաղաղ բնակիչներին։ Տեսանյութում երևում է` ինչպես են աղոթում երեխաները։

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ են եղել Արցախում հակառակորդի կրակոցների հետևանքով։

«Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին...»,–նշված է շտաբի ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութում կինը պատմում է, թե ինչպես է հրետակոծության հետևանքով երեխան իր գիրկն ընկել, և թե ինչպես են երեխաները ապաստարանում ուրախ ողջունում հոգևորականին և միասին աղոթում։

Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

112
թեգերը:
կրակոց, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը
Արցախում ավելի քան 50 վիրավոր կա. բոլորը խաղաղ բնակիչներ են
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը

Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել

210
(Թարմացված է 13:55 27.09.2020)
Տեսանյութում երևում են Արցախի սահմանային գծի երկայնքով շարված հակառակորդի տանկերը, որոնք հաջողությամբ խոցվում են հայկական ԶՈւ-ի կողմից:

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է առաջնագծում այս պահին տիրող իրավիճակը:

«Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- ասված է հաղորդգրության մեջ:

Տեսանյութում երևում են Արցախի սահմանային գծի երկայնքով շարված հակառակորդի տանկերը, որոնք հաջողությամբ խոցվում են հայկական ԶՈւ-ի կողմից:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

210
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ավելի քան 50 վիրավոր կա. բոլորը խաղաղ բնակիչներ են
Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

0
(Թարմացված է 14:24 27.09.2020)
Սանոսյանը խնդրել և միաժամանակ հորդորել է չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա հիշեցրել է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, և որ պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:

«Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է»,-գրել է նա:

Մարզպետը խնդրել և միաժամանակ հորդորել է չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Վերջուն նա կիրառել է #Մենք հաղթելու ենք հեշթեգը։

Նշենք, որ այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում ասել էր, որ լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկյանքով է։ Հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ, սակայն հիմնական հարձակումն Արցախի հանրապետության ուղղությամբ է։

Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը
Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ