4-ը խանութ էին գնում, 1-ն էլ՝ աշխատանքի. հայտնաբերվել են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ

846
(Թարմացված է 19:46 30.06.2020)
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը տուգանվում է 100-ից 200 հազար դրամի չափով։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելանում է, բայց դրա հետ մեկտեղ կան քաղաքացիներ, որոնք շարունակում են խախտել մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոններն ու վտանգել նաև մյուսների առողջությունն ու կյանքը։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք։ Իսկ երեկ իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում միանգամից հինգ դեպք է հայտնաբերվել։

«Կոտայքի մարզի երեք բնակիչ, որոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ, տանից դուրս են եկել՝ խանութ գնալու, սակայն բակում ծառայություն կատարած ոստիկանները թույլ չեն տվել։ Տավուշի մարզի մի բնակիչ ևս տնից դուրս է եկել՝ խանութ գնալու։ Լոռու մարզի բնակիչներից մեկն էլ խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ աշխատանքի գնալու համար։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ ինքնամեկուսացման կանոնները խախտած անձինք, նախնական տվյալներով՝ այլ անձանց հետ չեն շփվել»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ

Հիշեցնենք՝ դեռ մարտին ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։ Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Գիտակցաբար այլ անձի կամ անձանց կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում` տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)։

Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում

846
թեգերը:
Ոստիկանություն, խանութ, ինքնամեկուսացում, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1509)
Ըստ թեմայի
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Տեսչության պետն անձամբ է շրջել Մարտունու շուկայում. ինչ խախտումներ է հայտնաբերել
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»
100 հոգանոց միջոցառում ռեստորանում, խախտումներ «Երևան Սիթիում». ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքը

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ

430
Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար:

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են ուղարկում Արցախ։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց նկարել է Երևանի Հանրապետության հրապարակում։

Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար: Նրանք հիմնականում շշերով ջուր են հավաքում, բայց ոչ միայն:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 1000 հնդիկ ուսանողներ։

2019 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

430
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Ուսանող, հնդիկ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական
Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան

Կյանքն ու խաղերը կրակոցների տակ. Ստեփանակերտի տուն–ինտերնատի սաները հաղթանակի են սպասում

61
Ստեփանակերտի տուն-ինտերնատի սաներն արդեն 4 օր է՝ ապաստարանում են։ Չնայած դրան՝ երեխաները չեն կոտրվում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է հաստատության երեխաների և դաստիարակների հետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախի մայրաքաղաքի տուն–ինտերնատի երեխաներն ու դաստիարակները ադրբեջանական գնդակոծություններից թաքնվում են նկուղում։

Այստեղ երկհարկանի մահճակալներ են տեղադրված 15 երեխայի և դաստիարակների համար, կա խոհանոց և անհրաժեշտ ամեն բան։

Տուն–ինտերնատի տնօրեն Համեստ Սուլեյմանյանը պատմեց, որ ներկայում ապաստարանում 24-ի փոխարեն 15 սան է գտնվում։ Մյուսներին ծնողները տուն են տարել։

Սաները 3-ից մինչև 17-18 տարեկան են։ Իսկ նրանցից մեկն արդեն 2 ամիս է, ինչ ծառայում է։

«Ապահով ենք ամեն ինչով։ Նախարարությունը, բարեգործներն ամեն ինչ բերում են, ապահովում են, ջուր, սնունդ, թխվածք են բերում, տորթեր։ Ամեն ինչ կա։ Միայն մնում է խաղաղություն լինի, որ երեխաները նորից գիշերօթիկ վերադառնան ու շարունակեն իրենց կյանքը»,– ասաց նա։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Նրա խոսքով` ապաստարանում արդեն հասցրել են սաներից մեկի ծննդյան օրը նշել․ բարեմաղթանքներից զատ, նաև երգել են, խաղեր խաղացել։

Երեկ դաստիարակները երեխաների համար անգամ բացօթյա խաղեր են կազմակերպել, բայց ապաստարանին շատ մոտ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անմիջապես ապահովել նրանց անվտանգությունը։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

61
թեգերը:
հաղթանակ, Պատերազմ, Ստեփանակերտ, ապաստարան, երեխա, գիշերօթիկ, տուն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում
Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն այս պահին չկա. Բաթոյան
Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0