ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

331
(Թարմացված է 21:04 29.06.2020)
ԱԱԾ–ի տեսանյութում կարելի է տեսնել կաշառք վերցված գումարն ու ՊԵԿ–ի աշխատակցին, որի ձեռքերին արդեն ձեռնաշղթա է անցկացված։

Կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, 2019-2020 թթ–ի ընթացքում հայտնաբերել է Շիրակի մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց և միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։ Փոխարենը նա այդ մարդկանցից յուրաքանչյուր ամիս պահանջել է 20 000-100 000-ական դրամ կաշառք:

«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ

Դրանից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 000-ական ՀՀ դրամ գումարներ:

2020 թվականի հունիսի 26-ին հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100 000 ՀՀ դրամը, ստանալու պահին Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:

Ն. Պ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ։

2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վլադիմիր Գասպարյանին, Լևոն Երանոսյանին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

331
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից
Նախկին պաշտոնյայից առգրավված 30 միլիոնն ուղղվել է Արցախի պաշտպանական կարիքներին. Փաշինյան
ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել

Հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանել են. նա պնդում է`անտեղի էր ու չի վճարելու. տեսանյութ

11
(Թարմացված է 14:14 03.07.2020)
Հաղորդավար Վարդան Սարգսյանին զարմացրել է նաև այն փաստը, որ իրեն տուգանող ոստիկանը կտորից դիմակ է դրել։

Հեռուստահաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը Faceook–ի իր էջում ահազանգում է, որ ոստիկանությունն իրեն տուգանել է դիմակը սխալ դնելու համար։ Օրենքը խախտելիս տուգանելու դեպքում Սարգսյանը խնդիր չի տեսնում, բայց, ըստ նրա, խնդիրն այն է, որ ինքը գիշերվա 2 անց է քայլել Բաղրամյան պողոտայով, որը դատարկ էր, այսինքն` ոչ մեկին վարակելու կամ ոչ մեկից վարակվելու վտանգ չի եղել։

«Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամով, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել)»,–ասում է նա իր տեսանյութում:

Հաղորդավարին զարմացրել է այն փաստը, որ իրեն տուգանող ոստիկանը կտորից դիմակ է դրել, մինչդեռ արդեն քանի օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՆ Արսեն Թորոսյանն ասում են, որ դրանք չեն պաշտպանում վիրուսից:

«Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցրել դիմակը, դա խախտու՞մ է»,–հարցնում է Սարգսյանը:

Նա ոստիկանին ներկայացնում է իր անձնագիրը` արձանագրություն կազմելու համար, բայց նշում է, որ չի պատրաստվում վճարել տուգանքը։

11
թեգերը:
Արտակարգ դրություն, Երևան, կորոնավիրուս, Տուգանք, երգիչ, հաղորդավար, Վարդան Սարգսյան
Ըստ թեմայի
«Գյուղում եմ, ոչինչ չգիտեմ»․ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը՝ COVID-19-ի իրավիճակի մասին
Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 39 000 արձանագրություն
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կկառավարվի մեկ կենտրոնից

Ինչպես է կազմակերպվել ՌԴ Սահմանադրության հանրաքվեն Ռուսաստանից դուրս

30
(Թարմացված է 21:23 02.07.2020)
Հայաստանում դիմակներ և ձեռնոցներ էին տրամադրում քվեարկության բոլոր մասնակիցներին։ Ընտրատեղամասերից մեկը գտնվում էր Երևանում՝ ՌԴ դեսպանատան տարածքում։ Այստեղ հատուկ հովանոցներ և քվեախցիկներ էին տեղադրվել հենց փողոցում։

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունն ավարտվեց հուլիսի 1-ին։ Պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում էր մեկ շաբաթ շարունակ՝ սկսած հունիսի 25-ից։

Ընտրատեղամասերը բաց էին ամբողջ երկրի տարածքում, բացի այդ, քվեարկելու հնարավորություն ունեին նաև արտասահմանում, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ պետություններում գտնվող ՌԴ քաղաքացիները։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով սանիտարական վերահսկողության լրացուցիչ միջոցներ էին ձեռնարկված։ Դիմակներն ու ձեռնոցները, ինչպես նաև սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր էր բոլորի համար։

Ինչպես էր տեղի ունենում քվեարկությունը մերձավոր արտերկրում՝ դիտեք մեր տեսանյութում։

Ռուսաստանում հանրաքվե է. 102–րդ ռազմաբազայի բոլոր ծառայողներն արդեն քվեարկել են

30
թեգերը:
տեսանյութ, Հայաստան, հանրաքվե, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Հանուն Հայաստանի հետ համագործակցության». ինչպե՞ս է անցնում քվեարկությունը ՌԴ դեսպանատանը
Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում
ՌԴ քաղաքացիների 77,93%–ը կողմ է, որ փոփոխություն լինի. քվեարկության արդյունքները հայտնի են
Սունդուկյանի անվան թատրոն

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

3
(Թարմացված է 14:41 03.07.2020)
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Մայր թատրոնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ այնտեղ հաճելի փոփոխություններ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուրը հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` «#ԹատրոնԱռԹատրոն արդիականացնելու ենք» հեշթեգով։

«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ` 120 մլն դրամով տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ կփոխվի»,–գրել է նախարարը։

Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքն ու հասցեն կունենա. մեկնարկը տրվեց մուրճի հարվածով

Հարությունյանի խոսքով` մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար:

Նշենք, որ 2022-ին կլրանա թատրոնի հիմնադրման 100-ամյակը։

Հիշեցնենք` ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։

Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ

Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Թատրոնի 100-ամյակին ընդառաջ կիրականացվի «Հուշերի քառուղիներ» ծրագիրը։ Դրա միջոցով թատրոնի ներկայիս դերասանները կներկայացնեն թատրոնի նախկին աշխատակիցներին` հայտնի ու սիրված արվեստագետներին։

Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

3
թեգերը:
մշակույթ, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ըստ թեմայի
Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ
Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը
Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»