«Արցախի սահմաններն անառիկ են». Արայիկ Հարությունյանն այցելել է դիրքեր. տեսանյութ

242
(Թարմացված է 00:19 29.06.2020)
Արցախի նախագահը խոստացել է, որ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված ջանքերը տարեցտարի բազմապատկվելու են։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ՊՆ Ջալալ Հարությունյանի հետ հունիսի 28–ին այցելել է հարավ-արևելյան սահման։

Այցի մասին պատմող տեսանյութը նա տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։ Հարությունյանը տեղեկացրել է, որ ծանոթացել է առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ:

«Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են»,–գրել է նա:

Տեսանյությում երևում է, որ նախագահը շփվում է նաև զիծառայողների հետ, ծանոթանում նրանց սննդի, սանիտարահիգենիկ և այլ պայմաններին։  

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ–ն պատասխանել է

242
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, տեսանյութ, դիրքեր, Զինվոր, Ջալալ Հարությունյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ
Ըստ թեմայի
Հայերը ֆրանսերեն են սովորել, ֆրանսիացիները` սիրահարվել Արցախին. ֆիլմ, որն ընտրեց Կաննը
Արցախի նախագահը հայտնել է` ինչպես է «ծախսելու» աշխատավարձը
Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի ուղղությամբ

Ինչպես է կազմակերպվել ՌԴ Սահմանադրության հանրաքվեն Ռուսաստանից դուրս

29
(Թարմացված է 21:23 02.07.2020)
Հայաստանում դիմակներ և ձեռնոցներ էին տրամադրում քվեարկության բոլոր մասնակիցներին։ Ընտրատեղամասերից մեկը գտնվում էր Երևանում՝ ՌԴ դեսպանատան տարածքում։ Այստեղ հատուկ հովանոցներ և քվեախցիկներ էին տեղադրվել հենց փողոցում։

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունն ավարտվեց հուլիսի 1-ին։ Պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում էր մեկ շաբաթ շարունակ՝ սկսած հունիսի 25-ից։

Ընտրատեղամասերը բաց էին ամբողջ երկրի տարածքում, բացի այդ, քվեարկելու հնարավորություն ունեին նաև արտասահմանում, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ պետություններում գտնվող ՌԴ քաղաքացիները։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով սանիտարական վերահսկողության լրացուցիչ միջոցներ էին ձեռնարկված։ Դիմակներն ու ձեռնոցները, ինչպես նաև սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր էր բոլորի համար։

Ինչպես էր տեղի ունենում քվեարկությունը մերձավոր արտերկրում՝ դիտեք մեր տեսանյութում։

Ռուսաստանում հանրաքվե է. 102–րդ ռազմաբազայի բոլոր ծառայողներն արդեն քվեարկել են

29
թեգերը:
տեսանյութ, Հայաստան, հանրաքվե, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Հանուն Հայաստանի հետ համագործակցության». ինչպե՞ս է անցնում քվեարկությունը ՌԴ դեսպանատանը
Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում
ՌԴ քաղաքացիների 77,93%–ը կողմ է, որ փոփոխություն լինի. քվեարկության արդյունքները հայտնի են

Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը

226
(Թարմացված է 15:50 02.07.2020)
Ավելի քան 2000 դիմորդ օտար լեզվի քննություն հանձնեցին։ Sputnik Արմենիան հետևել է զրուցել է դիմորդների ու նրանց ծնողների հետ։

Օտար լեզվի քննությամբ այսօր Հայաստանում մեկնարկեցին միասնական քննությունները։ Դրանց մասնակցելու համար դիմորդների առջև մեկ պայման է դրված` ջերմություն չունենալ։ Մինչ քննության մեկնարկը դիմորդները ջերմաչափվեցին, նրանց բաժանեցին գրիչներ ու դիմակներ։

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում անգլերենի քննություն հանձնողների բախտը բերեց` ոչ ոք ջերմություն չուներ։

Խնդիրն այն է, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` քննություններն ընթանալու են մեկ փուլով, և դիմորդները վերահանձնելու հնարավորություն չեն ունենալու։ Բայց մի դրական կողմ էլ կա` նրանք կկարողանան բուհ ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։

Ուսանող դառնալու ցանկություն ունեցողներն ու նրանց ծնողները Sputnik Արմենիային պատմեցին իրենց ծրագրերի ու մտահոգությունների մասին։

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ քննության արդյունքները հայտնի կլինեն քննության երրորդ օրը։ Արդյունքները հասանելի կլինեն քննակենտրոններում, իսկ դրանք գանգատարկել կարող են 24 ժամվա ընթացքում` առցանց եղանակով։

Հաջորդը կլինի «Հայոց պատմություն» առարկայի քննությունը, որը կկայանա հուլիսի 4-ին։

226
թեգերը:
տեսանյութ, դիմորդ, Քննություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռավար ուսուցումը կարո՞ղ է փոխարինել դեմ առ դեմ ուսուցմանը. փորձագետի կարծիք
Լավագույն տարբերակը կլինի, եթե դպրոցները բացվեն. նախարարը դիմել է ուսուցիչների օգնությանը
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար

48
(Թարմացված է 13:51 03.07.2020)
Նախագահը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գույքահարկի մասին օրենքին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե այդ իրավունքն ունենար։ Նա նման կարծիք է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք օրենքը հետ ուղարկելու ԱԺ և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` օրենքն ունի դրական տարրեր, քանի որ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք, ըստ Սարգսյանի, հաշվի առնված չեն:

Նախագահը նշել է, որ, օրինակ, պետք է հաշվի առնել Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: «Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել»,–ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

Դիմելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներին` Սարգսյանը նշել է, որ եթե դրա առնչությամբ առաջարկությամբ հանդես գան, և եթե համաձայն լինի այդ առաջարկության հետ, ապա իր հնարավորության սահմաններում կպաշտպանի այն: Նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին կոչ է արել պաշտպանել իրենց բիզնեսը, քանի որ ՏՏ ոլորտը մեր երկրի ապագան է:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով ընդունեցեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի դեկտեմբերից: 2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով և մինչև 2026թ․-ն աստիճանաբար կհասցվի 100%-ի։

48
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան, Երևան, Անշարժ գույք, գույքահարկ
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
Ասա՝ որտեղ ես ապրում, ասեմ՝ ինչքան ես վճարելու. պաշտոնյաների պատասխանը բնիկների ֆլեշմոբին
ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով
«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից