Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ

203
(Թարմացված է 17:58 28.06.2020)
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհը հրշեջներին հաջողվել է մեկուսացնել է ժամը 13։10-ին, մարել՝ 14։01-ին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել են փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում շարունակում է իրականացնել հերթապահություն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում (մոտ 105 քմ տարածք)։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

 

203
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, հրշեջ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, «Ձյունիկ սառնարան»
Ըստ թեմայի
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ
Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. հրշեջները դեռ չեն մարել կրակը

Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

60
(Թարմացված է 10:01 04.08.2020)
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հերթական տեսանյութը Արարատի մարզում կատարվող շինարարական աշխատանքների մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այն այս անգամ Արարատի մարզում կատարվող աշխատանքների մասին է։ Տեսանյութում երևում է` ինչպես են վերանորոգում Երևան–Արտաշատ–Այգևան հանրապետական նշանակության ճանապարհը։ 

Նշենք, որ ծրագրի արժեքը 1 մլրդ 41 մլն դրամ է։ Ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

Հավելենք, որ Երևան–Արտաշատ–Այգևան ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 25–30 տարի առաջ։

Մարզում սուբվենցիոն ծրագրով նորոգվում են նաև Այնթապ համայնքի փողոցները, Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկն էլ վերակառուցվում է որպես մանկապարտեզ։ Այնտեղ հաճախելու է 20 երեխա։ Ծրագիր արժեքը 116 մլն դրամ է։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

60
թեգերը:
շինարարություն, Ճանապարհ, Արարատի մարզ
Ըստ թեմայի
Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ
Ինչ է արվում Գեղարքունիքի երեխաների համար. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Կիևում տղամարդը բանկի մասնաճյուղ է ներխուժել ու սպառնում է ռումբ պայթեցնել․ տեսանյութ

24
(Թարմացված է 16:12 03.08.2020)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչ է կատարվում Կիևի բիզնես կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղի տարածքում։

Ուզբեկստանի քաղաքացին սպառնում է ռումբ պայթեցնել Կիևի կենտրոնում գտնվող «Լեոնարդո» բիզնես կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ «Ունիվերսալ բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել, որ մի տղամարդ խնդրում է ոստիկանություն զանգել ու սպառնում է ռումբ պայթեցնել։

Ավելի ուշ աշխատակիցները լքել են բանկի տարածքը, սակայն ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է։

Չարագործն ասել է, որ պայթուցիկը կգործի, եթե նույնիսկ սպանեն իրեն։

Ոստիկաններն արդեն սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ։ Հանցագործն ուզում է ուղիղ եթեր դուրս գալ։

Հրապարակված կադրերում երևում է, որ տարածքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։

Հիշեցնենք՝ հուլիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ավտոբուս էր առևանգել ու պատանդ վերցրել ուղևորներին։ Նա ասել էր, որ պայթուցիկ նյութեր և այլ զենք ունի։ Ոչ մի հստակ պահանջ չէր ներկայացրել։ Ուժային հատուկ բաժանմունքները բռնել էին հանցագործին։

 

24
թեգերը:
Բանկ, ռումբ, Ուկրաինա
Ըստ թեմայի
«Բոլորդ դիտեք «Երկրաբնակները» ֆիլմը». Զելենսկին կատարել է Լուցկի հանցագործի պահանջը
Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

15
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

15
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան