Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 39 000 արձանագրություն

165
(Թարմացված է 19:40 20.06.2020)
Ոստիկանության կարգախմբերը հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 39 000 արձանագրություն։

«Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։ Այս համատեքստում մշտապես իրականացվում են նաև հատուկ միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները հետևում են, որ տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ մետրոներում և ավտոբուսներում վարորդն ու ուղևորները դիմակներ կրեն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության կարգախմբերը հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

«Իմացա՝ կտորի դիմակը վնաս է, հանեցի»․ ոստիկանները տուգանեցին ԲՀԿ-ական Նորա Առուստամյանին

Ոստիկանությունը հիշեցնում է, որ եթե տրանսպորտային միջոցում վարորդը մենակ է, կարող է դիմակ չդնել։

Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է կրեն դիմակ և ունենան անձը հաստաթող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։

Այս կարգը խախտողները ևս ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Ռեստորանը, որտեղ ոստիկանական համազգեստով պար էր բեմադրվել, պատժվել է

165
թեգերը:
կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Ոստիկանություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1329)
Ըստ թեմայի
Տեսչության պետն անձամբ է շրջել Մարտունու շուկայում. ինչ խախտումներ է հայտնաբերել
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

168
(Թարմացված է 21:11 04.08.2020)
Պայթյունի հետևանքով կոտրվել են ոչ միայն մոտակա տների, այլև մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիները։ Համացանցում արդեն տեսագրություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։

168
թեգերը:
Լիբանան, պայթյուն
Ըստ թեմայի
«Պայթյուն որոտաց, ու ես ընկա»․ Մոսկվայի մարզում սարսափելի պայթյունից քանդված տան կադրերը
Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 4 բնակարան այրվում է

Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

75
(Թարմացված է 10:01 04.08.2020)
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հերթական տեսանյութը Արարատի մարզում կատարվող շինարարական աշխատանքների մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այն այս անգամ Արարատի մարզում կատարվող աշխատանքների մասին է։ Տեսանյութում երևում է` ինչպես են վերանորոգում Երևան–Արտաշատ–Այգևան հանրապետական նշանակության ճանապարհը։ 

Նշենք, որ ծրագրի արժեքը 1 մլրդ 41 մլն դրամ է։ Ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

Հավելենք, որ Երևան–Արտաշատ–Այգևան ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 25–30 տարի առաջ։

Մարզում սուբվենցիոն ծրագրով նորոգվում են նաև Այնթապ համայնքի փողոցները, Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկն էլ վերակառուցվում է որպես մանկապարտեզ։ Այնտեղ հաճախելու է 20 երեխա։ Ծրագիր արժեքը 116 մլն դրամ է։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

75
թեգերը:
շինարարություն, Ճանապարհ, Արարատի մարզ
Ըստ թեմայի
Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ
Ինչ է արվում Գեղարքունիքի երեխաների համար. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Дым после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан

Պայթյունը Բեյրութի հայկական թաղամասի մոտ է եղել. Վարդինե Օհանյան

9
(Թարմացված է 21:55 04.08.2020)
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի խոսքով`կան բազմաթիվ վիրավորներ և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Բեյրութում որոտացած պայթյունը հայկական թաղամասին բավականին մոտ է եղել ։

«Կարող ենք ասել, որ պայթյունը Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասին մոտ է եղել`վնասները շատ մեծ են։ Զոհերի մասով տեղեկություն չկա»,–ասաց նա։

Օհանյանի խոսքով`շատ վիրավորներ կան և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

«Տեղեկությունը ամբողջական կլինի մի քանի ժամվա ընթացքում, առայժմ այսքանն է հայտնի։ Դեռ վաղ է խոսել պայթյունի պատճառների մասին, խորհուրդ եմ տալիս մի քանի ժամ սպասել»,–նշեց նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

9