ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Շամիլ Բասաևի և Հաթաբի ավազակախմբի երկու գրոհայինների։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։
Ձերբակալված գրոհայինները մասնակցել են 1999 թվականի օգոստոս-սեպտեմբերին Դաղստանի վրա կատարած հարձակմանը․ այնտեղ ավելի քան 280 զինծառայող մահացել էին, ևս 800 մարդ՝ վիրավորվել։
Հաղորդագրության մեջ նշված է, որ գրոհայիններ Աջինյազովն ու Արսլանովը ձերբակալվել են ու ՌԴ ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ տարվել նախաքննական մարմին։
Տեսանյութում երևում է՝ ինչպես են հատուկ ջոկատայինները վագոնում ձերբակալում գրոհայիններից մեկին, նրան ձեռնաշղթաներ հագցնում ու ծառայողական մեքենա նստեցնում։
Գրոհայինները հայկական թաղամասերի վրա են կրակել․ ինչ է կատարվում հիմա Դեյր էլ Զորում
ԱԴԾ-ում նշել են, որ ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվելու իրավապահ մարմինների աշխատակցի հանդեպ մահափորձ անելու համար։
Քննարկվում է խափանման միջոց ընտրելու հարցը։
Մոսկվայում ձերբակալվել է Շամիլ Բասաևի համախոհներից մեկը. տեսանյութ
Մոտ չորս հազար մարդ մասնակցում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ակցիային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը։
«Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում չարտոնված միջոցառում է տեղի ունենում, մոտ չորս հազար մարդ է հավաքվել», - նշված է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված ու խանգարում են տրանսպորտի երթևեկությանը։
ՕՄՕՆ-ը սկսել է հանել ցուցարարներին Պուշկինսկի հրապարակից։ Ոստիկանության աշխատակիցների վրա ձվեր ու պլաստիկի շշեր են նետել։ Ուժայինները մի քանի անգամ մահակներ են կիրառել։
Բացի այդ, ցուցարարները սկսել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ձնագնդիկներ նետել։ Ձերբակալումներ են սկսվել։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։
Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին
Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։
Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։
Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։
2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։
«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։
Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար